Ֆրանկետիեն
Ֆրանկետիեն | |
|---|---|
| Ծննդյան անուն | ֆր.՝ Jean-Pierre Basilic Dantor Franck Étienne d'Argent[1] |
| Ծնվել է | ապրիլի 12, 1936[2] |
| Ծննդավայր | Ravine-Sèche, Saint-Marc Arrondissement, Artibonite, Հայիթի[3] |
| Վախճանվել է | փետրվարի 20, 2025[4] (88 տարեկան) |
| Վախճանի վայր | Delmas, Port-au-Prince Arrondissement, Քուեսթ, Հայիթի |
| Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, երգիչ, վիպասան, գրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ և սցենարիստ |
| Լեզու | Հայիթիի կրեոլյան լեզու |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Ֆրանկետիեն (ֆր.՝ Frankétienne, իսկական անունը՝ Ժան-Պիեռ Բազիլիկ Դանթոր Ֆրանկ Էթեն դ'Արժան, ֆր.՝ Jean-Pierre Basilic Dantor Franck Étienne d'Argent ապրիլի 12, 1936[2], Ravine-Sèche, Saint-Marc Arrondissement, Artibonite, Հայիթի[3] - փետրվարի 20, 2025[4], Delmas, Port-au-Prince Arrondissement, Քուեսթ, Հայիթի), հայիթիցի բանաստեղծ, դրամատուրգ, նկարիչ, երաժիշտ, երգիչ և մանկավարժ։ Տպագրել է ավելի քան 40 ստեղծագործություն հայիթիական կրեոլ և ֆրանսերեն լեզուներով։
2009 թվականին նա եղել է գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու, 2010 թվականին արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը[6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ աղբյուրների՝ Ֆրանկետիեն ծնվել է ամերիկացու կողմից մոր բռնաբարության արդյունքում՝ 1936 թվականին։ Նա ունեցել է սպիտակ մաշկ, բայց աֆրիկյան հատկանիշներ՝ մուգ դեմք և կապույտ աչքեր[8] 1962 թվականին՝ Դյուվալիեների ընտանիքի բռնապետության շրջանում, Ֆրանկետիենը միացել է «Գրական Հայիթի» խմբին, որի կազմում կային բազմաթիվ այլ հայտնի գրողներ։
Բռնապետության տարիներին իրավիճակն ավելի անտանելի է դարձել մտավորականների համար, որոնցից շատերը գաղթել են Կանադա, Ֆրանսիա կամ Աֆրիկա։ Ֆրանկետիեն որոշել է մնալ Հայիթիում՝ գրելու բռնապետության դեմ։ Նրա գրեթե բոլոր գրվածքները նվիրված են Հայիթիի ժամանակակից կյանքին։
Լեսլի Մանիգայի նախագահության տարիներին Ֆրանկետիեն զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, իսկ 2010 թվականի հունիսին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի և գրականության շքանշանի կոմանդոր։
2009 թվականին նա հայտնվել է Պեդրո Ռուիսի «La dérive douce d’un enfant de Petit-Goâve» փաստավավերագրական ֆիլմում, որը նվիրված է հայիթիցի գրող Դանի Լաֆեռիերի կյանքին։
Ֆրանկետիեն մահացել է 2025 թվականի փետրվարի 20-ին՝ 88 տարեկան հասակում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://memoire-esclavage.org/biographies/franketienne
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 3,2 https://lenouvelliste.com/article/131535/a-ravine-seche-sur-les-terres-de-franketienne
- ↑ 4,0 4,1 4,2 Décès de l’écrivain haïtien Frankétienne : un pilier de la littérature haïtienne nous quitte (ֆր.)
- ↑ http://tout-monde.com/prixcarbet.html
- ↑ Archibold, Randal C. (2011 թ․ ապրիլի 29). «A Prolific Father of Haitian Letters, Busier Than Ever». The New York Times. էջ A5. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Haitian writer Frankétienne named UNESCO Artist for Peace». United Nations. 2010 թ․ մարտի 24.
- ↑ Frankétienne
- ↑ «Décès de l'écrivain haïtien Frankétienne: un pilier de la littérature haïtienne nous quitte». leplacentin.com (ֆրանսերեն). Վերցված է 2025-02-21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ile en Ile
- Etonnants Voyageurs
- Poto Mitan
- Nous sommes tous des Frankétienne
- Frankétienne, maître du Chaos(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկետիեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||