Ֆրանկենշթեյնի բարդույթ
Ֆրանկենշթեյնի բարդույթ | |
---|---|
Տեսակ | հորինված արտահայտություն |
Հեղինակ | Այզեկ Ազիմով |
Ֆրանկենշթեյնի բարդույթ (անգլ.՝ Frankenstein complex), տերմին, որը ստեղծել է Իսահակ Ազիմովը ռոբոտների մասին վեպերում մեխանիկական մարդկանցից իրական մարդկանց վախը նկարագրելու համար[1]։
Ֆրանկեյնշթեյնի բարդույթը ցույց է տալիս, թե ինչպես է Ֆրանկենշտեյնի կերպարը կարևոր դեր խաղում տեխնոլոգիական նորարարությունների վտանգների մասին մեր պատկերացումների ձևավորման մեջ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես ենք մենք շարունակում մտածել մեր մասին՝ որպես մարդ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազիմովի որոշ գիտաֆանտաստիկ պատմվածքներում և վեպերում կանխատեսվում է, որ այս կասկածը կդառնա ամենաուժեղն ու տարածվածը «մեխանիկական մարդկանց» նկատմամբ, որոնք առավել շատ նման են բանական մարդուն (տես՝ անդրոիդ), բայց այն նաև դրսևորվում է ավելի ցածր մակարդակի ռոբոտների դեմ, որոնք պարզ էլեկտրամեխանիկական ավտոմատներ են։
Ֆրանկենշթեյնի բարդույթը շատ առումներով նման է ճապոնացի ռոբոտատեխնիկ Մ. Մորիի չարագուշակ հովտի (անգլ.՝ uncanny valley) վարկածին[3][4]։
«Ֆրանկենշթեյնի բարդույթ» անվանումը առաջացել է Մ. Շելլիի 1818 թվականի «Ֆրանկենշթեյն կամ Ժամանակակից Պրոմեթևսը» վեպի կերպարի` Վիկտոր Ֆրանկենշթեյնի անունից։ Շելլիի պատմության մեջ Ֆրանկենշտեյնը ստեղծում է խելացի, ինչ-որ չափով գերմարդկային արարած, բայց նա գտնում է, որ իր ստեղծագործությունը սարսափազդու տեսք ունի և հրաժարվում է նրանից։ Վիկտորի և նրա ստեղծագործության միջև վենդետան, ի վերջո, հանգեցնում է Վիկտորի մահվանը[5]։
Իր գեղարվեստական գրականության մեծ մասում դոկտոր Ազիմովը ռոբոտների նկատմամբ հասարակության ընդհանուր վերաբերմունքը ներկայացնում է որպես բացասական, սովորական մարդիկ վախենում են, որ ռոբոտները կա՛մ կփոխարինեն նրանց, կա՛մ կտիրեն, թեև գերակայությունը չի թույլատրվի Ռոբոտաշինության երեք օրենքների առանձնահատկությունների համաձայն։
![]() |
Ռոբոտը չպետք է վնաս հասցնի մարդուն կամ անգործության միջոցով, թույլ տա, որ մարդուն վնաս հասցվի։ | ![]() |
Այնուամենայնիվ, Ազիմովի հորինված երկրային հասարակությանը դա լիովին չի համոզում, և շարունակում է մեծ մասամբ կասկածամտորեն վերաբերվել և վախենալ ռոբոտներից։ I, Robot շարքի «Փոքրիկ կորած ռոբոտը» (Little Lost Robot, 1947) կարճ պատմվածքը հենց «ռոբոտներից վախի» մասին է։
Ազիմովի ռոբոտ-վեպերում Ֆրանկենշտեյնի բարդույթը մեծ խնդիր է ռոբոտագետների և ռոբոտ արտադրողների համար։ Նրանք անում են ամեն ինչ՝ հանրությանը վստահեցնելու, որ ռոբոտներն անվնաս են, թեև` դրանով հանդերձ, երբեմն թաքցնում են ճշմարտությունը, քանի որ նրանք կարծելով, որ հասարակության կողմից սխալ կհասկացվեն։ Հասարակության վախը և արտադրողների արձագանքը Ազիմովի գեղարվեստական գրականության մեջ հայրականության, հայրականության հանդեպ վախի և դրանից բխող կոնֆլիկտների օրինակ է։
Նույն թեման հանդիպում է ավելի ուշ գեղարվեստական ստեղծագործություններում, որտեղ ներկայացված են ռոբոտներ, թեև այն հազվադեպ է հիշատակվում որպես այդպիսին։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբոտների նկատմամբ մարդկանց թշնամանքի օրինակներ եղել են իրական կյանքում. օրինակ՝ մի տարածքում, որտեղ ինքնակառավարվող մեքենաների փորձարկումներ են անցկացվել, բնակիչները վանդալիզմի են ենթարկել այդ մեքենաները[6][7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տրանսհումանիզմ կամ Ֆրանկենշտեյնի փաստարկ – փաստարկ ինժեներական խելացի էակների (բայց ոչ հատուկ ռոբոտների) դեմ
- Չարագուշակ հովիտ – վարկած, ըստ որի` ենթադրվում է, որ մարդկանց նմանվելու համար ստեղծված իրերի նկատմամբ հուզական անջրպետ կա. դրանց չի բավարարում կատարյալ միմիկրիան։
- Պոզիտրոնային ուղեղ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jean-Jacques Lecercle, Frankenstein: Mythe et Philosophie (Press Universitaires de France, 1997)
- Shuntaro, Ono, Frankenstein Complex: what can change someone into a monster(Seisoushobou, 2009) 小野俊太郎『フランケンシュタイン・コンプレックス』(青草書房 2009年)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Olander editors Patricia Warrick, Martin Harry Greenberg, Joseph (1978)։ Science fiction : contemporary mythology : the SFWA-SFRA (1st ed.)։ New York: Harper & Row։ էջեր 252։ ISBN 0-06-046943-9
- ↑ University Carnegie Mellon։ «The Frankenstein Complex - Posner Center - Carnegie Mellon University»։ www.cmu.edu (անգլերեն)։ Վերցված է 2022-12-24
- ↑ «appearance versus behavior»։ web.archive.org։ 2005-11-24։ Արխիվացված է օրիգինալից 2005-11-24-ին։ Վերցված է 2022-12-24
- ↑ «Robocon founder Dr. Masahiro Mori | The Japan Times Online»։ web.archive.org։ 2011-03-13։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-13-ին։ Վերցված է 2022-12-24
- ↑ «The Project Gutenberg eBook of Frankenstein: or, The Modern Prometheus, by Mary W. Shelley.»։ gutenberg.org։ Վերցված է 2022-12-24
- ↑ Romero Simon (2018-12-31)։ «Wielding Rocks and Knives, Arizonans Attack Self-Driving Cars»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2021-08-07
- ↑ Albert Victoria (31 December 2018)։ «Arizonians Attack Waymo's Self-Driving Cars in Protest: NYT»։ The Daily Beast
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- BEAUCHAMP GORMAN (1980)։ «The Frankenstein Complex and Asimov's Robots»։ Mosaic: A Journal for the Interdisciplinary Study of Literature 13 (3/4): 83–94։ ISSN 0027-1276
- «The Frankenstein Complex»։ International Films - Independent Films | Music Box Films (en-US)։ Վերցված է 2022-12-24
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանկենշթեյնի բարդույթ կատեգորիայում։ |
|