Ֆրանկա Վիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկա Վիոլա
Ծնվել էհունվարի 9, 1948(1948-01-09) (71 տարեկան)
ԾննդավայրԱլկամո
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Պարգևներ և
մրցանակներ
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա[1]

Ֆրանչեսկո Վիոլա (իտալ.՝ Francesca Viola), ավելի հայտնի՝ Ֆրանկա Վիոլա (իտալ.՝ Franca Viola, հունվարի 9, 1948(1948-01-09), Ալկամո), Սիցիլիայի առաջին բնակչուհին, որը բռնաբարության և առևանգման զոհ դառնալուց հետո հրաժարվել է հարկադիր ամուսնությունից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկա Վիոլան ծնվել է Սիցիլիայում, մանր հողատարածքների վարձակալների ընտանիքում: Երբ նա դարձավ տասնհինգ տարեկան, ծնողները որոշեցին ամուսնացնել նրան Ֆիլիպո Մելոդիայի հետ, որը խոշոր կալվածատիրոջ որդի էր: Որոշ ժամանակ անց Մելոդիան մեղադրվում է իշխանությունների կողմից մաֆիայի մեջ ներգրավված լինելու մեջ և գաղթում է Գերմանիա, իսկ Ֆրանկա Վիոլայի հայրը որոշում է չեղյալ հայտարարել ամուսնության պայմանավորվածությունը: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Մելոդիան վերադառնում է հայրենիք, կարճ ժամանակ անցկացնում է բանտում ու ազատ արձակվելուց հետո հայտնում է իր՝ հարսնացուի նկատմամբ ունեցած իրավունքների մասին[2]:

Նկարագրված իրավիճակը հիմնվում էր սիցիլիական ավանդույթների հիման վրա. «fuitina» (երիտասարդ սիրահարների փախուստը նպատակ ունենալով ստիպել իրենց ծնողներին օրհնել իրենց ամուսնությունը) և այսպես կոչված «ռեաբիլիտացիոն ամուսնությունը» (matrimonio riparatore): Աղքատ ընտանիքները` աղջկա համար օժիտ գնելու համար բավարար միջոցներ չունենալով, որպես կանոն դիմում էին այդ քայլին, որպեսզի խուսափեն առաջինից, նախօրոք պայմանավորվելով ապագա ամուսնության մասին: Ֆրանկա Վիոլայի դեպքում խոսքը գնում էր հենց «ռեաբիլիտացիոն ամուսնության» մասին:

1965 թվականի դեկտեմբերի 26-ին մերժված փեսացուն իր տասներկու ընկերների հետ մեկտեղ զենքերով հայտնվեց Ֆրանկա Վիոլայի տանը, առևանգեց նրան և ութ օր բռնի պահում էր նրան գյուղական տանը, ստիպելով ամուսնանալ իր հետ, սակայն հաջողության չհասավ[3]:

Այդ միջադեպը համաշխարհային հայտնիություն ստացավ ի շնորհիվ Associated Press գործակալության լրատվական հաղորդագրության մի կնոջ մասին, որը մարտահրավեր է նետել Սիցիլիայում տիրող հազարամյա ավանդույթին, որտեղ օրիորդի առևանգումը և բռնաբարումը դարեր շարունակ վստահելի միջոց էր վերջինիս ստիպել ամուսնանալ, քանի որ վերջինս համարվում էր արատավորված և այլևս չէր կարող հույս ունենալ այլ տղամարդու հետ ամուսնության մասին: Այնուամենայնիվ Ֆրանկան ավելի հեռուն գնաց և պաշտոնապես մեղադրեց Մելոդիային բռնաբարության մեջ, թեպետ վերջինիս հայրենակիցների կարծիքով, մեղադրանքի արժանի էր հենց Վիոլայի ընտանիքը, որոնց այդ թվում սպառնում էին նաև արյան վրեժով` պատվի բազմադարյա կոդեքսը խախտելու համար:

1968 թվականի դեկտեմբերի 4-ին Ֆրանկա Վիոլան ամուսնացավ Ջուզեպպե Ռուիսիի (Giuseppe Ruisi) հետ[2]: Ամուսինները մնացին Ալկամոյում, նրանք ունեցան երեք զավակ: Ֆիլիպպո Մելոդիան դատապարտվեց 10 տարվա բանտարկման և Մոդենա 2 տարվա արտաքսման: 1976 թվականին ազատ արձակվեց, վերադարձավ հանցավոր գործունեությանը և 1978 թվականին սպանվեց անհայտ պայմաններում[4]:

2014 թվականի փետրվարի 13-ին Իտալիայի նախագահի հրամանով Ֆրանչեսկա Վիոլան պարգևատրվեց Մեծ սպայի աստիճանով `«Իտալիայի Հանրապետության առջև ունեցած իր վաստակի համար» շքանշանով[5].:

Կերպարի արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկա Վիոլայի ողբերգական պատմությունը հիմք հանդիսացավ Դամիանո Դամիանիի «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի սյուժեի համար, որը նկարահանվեց 1970 թվականին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Deirdre Pirro. Italian Sketches: The Faces of Modern Italy. - TheFlorentinePress, 2009. - 160 p. - ISBN 9788890243448.
  • John W. Cook. Morality and Cultural Differences. - Oxford University Press, 2003. - 204 p. - ISBN 9780195158632.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.elmundo.es/cronica/2017/01/12/5870d3c4e2704ed4578b4570.html
  2. 2,0 2,1 Paola Busolo։ «Franca Viola» (իտալերեն)։ Enciclopedia delle donne։ Վերցված է 2016-06-21 
  3. Giorgio Dell’Arti (2014-10-20)։ «Franca Viola»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-06-21 
  4. Fiorella Falci (2015-12-21)։ «Cinquant’anni fa Franca Viola rifiutava il “matrimonio riparatore”. La ragazza siciliana archetipo della libertà» (իտալերեն)։ Il fatto Nisseno։ Վերցված է 2016-06-21 
  5. «Viola Sig.ra Francesca»։ Dettaglio decorato (իտալերեն)։ Presidenza della Repubblica։ Վերցված է 2016-06-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]