Ֆրանկա Սոթսանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկա Սոթսանի
Franca Sozzani
Franca Sozzani 2010.jpg
Սոթսանին 2010 թվականին
Ծնվել էհունվարի 20, 1950(1950-01-20)[1]
ԾննդավայրՄանտովա, Լոմբարդիա, Իտալիա
Մահացել էդեկտեմբերի 22, 2016(2016-12-22)[2] (66 տարեկանում)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
ՔաղաքացիությունԻտալիա
Ազգությունիտալացի
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունլրագրող
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներՖրանչեսկո Սոթսանի
Franca Sozzani Վիքիպահեստում

Ֆրանկա Սոթսանի (իտալ.՝ Franca Sozzani, հունվարի 20, 1950(1950-01-20)[1], Մանտովա, Լոմբարդիա, Իտալիա - դեկտեմբերի 22, 2016(2016-12-22)[2], Միլան, Իտալիա), իտալացի լրագրող, 1988 թվականից մինչև իր մահը՝ 2016 թվականը, եղել է Vogue Italia ամսագրի գլխավոր խմբագիրը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոթսանին ծնվել և մեծացել է հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա մարզի Մանտովա քաղաքում։ Սովորել է գերմաներեն լեզու, գրականություն և հոգեբանություն Սուրբ Սրտի անվան կաթոլիկ համալսարանում և ավարտել է այն 1973 թվականին[4]։

Նա ամուսնացել է 20 տարեկան հասակում, սակայն վերջ է դրել իր հարաբերություններին երեք ամիս անց[5]։

1976 թվականին սկսվեց Սոթսանիի գործունեությունը՝ որպես օգնական Vogue Bambini մանական նորաձևության ամսագրում[3][5]։ 1980 թվականին ստեղծեց իր առաջին հեդվածն ամսագրում՝ «Lei» վերնագրով և 1982 թվականին «Per Lui» հոդվածը, իսկ արդեն 1988 թվականին ստանձնեց Vogue ամսագրի իտալական հրատարակման գլխավոր խմբագրի կոչումը[3]։

Սոթսանին 2013 թվականին

1990–ականներին նա օգնեց սկիզբ դնել սուպերմոդել տերմինի օգտագործմանը, իր վաղեմի գործընկերջ՝ Սթիվեն Մեիսելի հետ։ Նա բացահայտել է բազմաթիվ լուսանկարիչների, օրինակ՝ Բրյուս Վեբերին, Փիթեր Լինդբերգին և Պաոլա Ռովերսիին, թույլ տալով նրանց ունենալ բացարձակ ազատություն ընտրելու մոդելներին և թեմաները, ինչպես նաև նրանց ոգեշնչել է ստեղծել այն, ինչ դեռ չէր ստեղծվել[4][6]։ Նաև 1994 թվականին նշանակվել էր իտալական Condé Nast հրատարակչության գլխավոր խմբագիր[3]։

2010 թվականին հրատարակեց իտալական Vogue–ի էլեկտրոնային բլոգում իր գրառումների հավաքածուն գրքի տեսքով՝ վերնագրված «I capricci della moda»[7]։

Բացի իր ամսագրում կատարած աշխատանքների Սոթսանին նաև հրապարակել է լուսանկարչական և արվեստի գրքեր, ինքչպես նաև գրել է տեսքստեր ցուցահանդեսների համար, հաճախ համատեղ աշխատելով այլ գրողների, լրագրողների և արվեստագետների հետ[8]։ 2006 թվականին Սոթսանին դարձավ Vogue l'Uomo ամսագրի խմբագիր և 2011 թվականի փետրվարին նա ստեղծեց Vogue Curvy–ն, որը ներառում էր բլոգերների նյութեր, որոնք առաջարկում էին նորաձևությունը բոլոր տեսակի կառուցվածքների համար[5][8]։ 2015 թվականին սկսեց զբաղվել նաև Vogue Sposa–ի և Vogue Bambini–ի խմբագրման գործերով։

Սոթսանին մահացավ 66 տարեկան հասակում 2016 թվականի դեկտեմբերի 22–ին՝ մեկ տարվա ծանր հիվանդությունից հետո[3]։

Խմբագրման ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոթսանին հայտնի էր ամսագրում ներառելու այնպիսի թեմաներ, որոնցից ուրիշ խմբագիրները խուսափում էին, օրինակ՝ ընտանեկան բռնությունը, թմրամոլությունն ու դրա ապաքինումը և 2010 թվականի Մեքսիկական ծոցի նավթի ժայթքումը[3]։ Ամսագրի տարբեր թողարկումներից էին «Սև թողարկում»–ը, որը ներառում էր միայն սևամորթ կանանց, «Ձևափոխում»՝ նվիրված պլաստիկ վիրաբուժության թնդուն ֆենոմենին, և վերջերս ստեղծված «Աֆրիկան՝ նոր պիտակավորմամբ» թողարկումը[3]։

Սոթսանին ներկայացումների և ցուցադրությունների համար համագործակցել է արտիստներ Մաուրիցիո Կատելանի և Վանեսա Բիկրոփտի հետ[9][10]։ Կազմակերպել է որոշ ցուցահանդեսներ և հետահայացներ այլ արտիստների համար, ինչպիսիք էին «Իտալական Vogue–ի 30 տարին» (Մարիո Տեստինո), «Վիետնամի պատմությունը և իմ անձնական պատմությունը Vogue–ում» (Բրյուս Վեբեր), «Կանայք» (Փիթեր Լինդբերգ) և «Էլեգանտ դիմանկարներ» (Միլան Տրիենալ, ինչպես նաև լուսանկարիչ Ֆրանչեսկո Սկավուլոյի համար[10]։

Մրցանակներ և բարեգործականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Սոթսանին պարգևատրվեց Պատվավոր Լեգեոնի շքանշանով՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից[11]։ Այդ նույն տարում նա դարձավ բարի կամքի դեսպան Միավորված ազգերի կազմակերպությունում[12]։ 2014 թվականին նշանակվեց միջազգային պատվիրակ Միավորված ազգերի «Աշխարհի սննդի նախագիծ» նախագծում[3]։ 2016 թվականին ստացավ Սվարովսկի նորաձևության մրցանակ՝ ասպարեզում դրական փոփոխություններ կատարելու համար։

Սոթսանին կատարել է բազում նվիրաբերություններ աշխարհի տարբեր բարեգործական կազմակերպություններում։ Նա «Երեխաների առաջնայնություն» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրներից էր։ Այն ստեղծվեց Condé Nast–ի կողմից և առաջարկում էր ուսման և աշխատանքի հնարավորություններ նրանց համար, ովքեր չունեն նշվածներից ոչ մեկը, սակայն տաղանդավոր և արտիստիկ երեխաներ են[13]։ Աշխատել է Convivo կազմակերպությունում, որը պայքարում էր ՁԻԱՀ–ի դեմ։ 2013 թվականի մարտին դարձավ Ուռուցքաբանության Եվրոպական համալսարանի ֆոնդի տնօրենը[14]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոթսանին ունի մեկ որդի՝ Ֆրանչեսկո Սոթսանին (ծնված 1982 թվականին), ով աշխատում է որպես լուսանկարիչ և ռեժիսոր։ Սոթսանիի քույերից մեկը՝ Կառլա Սոթսանին Միլանում 10 Corso Como պատկերասրահ և խանութի սեփականատերն է[15]։ Մյուս քույրը՝ Մարիան, բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկիի կինն էր։ Զարմուհին՝ Սառա Մաինոն աշխատում է խմբագիր իտալական Vogue–ում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 http://www.vogue.fr/mode/news-mode/articles/franca-sozzani-redactrice-en-chef-de-vogue-italie-est-morte/48949
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Schneier Matthew (22 December 2016)։ «Franca Sozzani Dies at 66; Gave Italian Vogue a Daring Look and Voice»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 23 December 2016 
  4. 4,0 4,1 Tim Blanks (7 August 2014)։ «Editor Franca Sozzani Is Still in Vogue»։ Wall Street Journal։ Վերցված է 29 August 2014 
  5. 5,0 5,1 5,2 William Lee Adams (16 September 2011)։ «Franca Sozzani: Fashion's Rebel with a Cause»։ Time 
  6. Livia Firth։ «Franca Sozzani»։ Interview Magazine։ Վերցված է 24 December 2016 
  7. «The blog of Franca Sozzani becomes a book»։ 10corsocomo.com։ Վերցված է 23 December 2016 
  8. 8,0 8,1 «Curator Series Franca Sozzani — STRATEAS.CARLUCCI»։ STRATEAS.CARLUCCI (en-US)։ Վերցված է 23 December 2016 
  9. «Vogue.it for Vanessa Beecroft – Vogue.it»։ Վերցված է 23 December 2016 
  10. 10,0 10,1 «Maurizio Cattelan»։ www.culledculture.com։ Վերցված է 23 December 2016 
  11. Ella Alexander (3 April 2012)։ «Fashion Battle»։ Vogue 
  12. «Franca Sozzani Named Goodwill Ambassador» 
  13. «Child Priority – CharityStars»։ Վերցված է 23 December 2016 
  14. Conlon Scarlett։ «Franca Honoured With Fashion Award»։ British Vogue (en-GB)։ Վերցված է 23 December 2016 
  15. «10 Corso Como – Shopping in Milan» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]