Ֆրանե Սելակ
Ֆրանե Սելակ խորվ.՝ Frane Selak | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1929 |
Ծննդավայր | Խորվաթիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 2016[1] (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Ֆրանե Սելակ (խորվ.՝ Frane Selak, հունիսի 14, 1929, Խորվաթիա - նոյեմբերի 30, 2016[1]), խորվաթ երաժիշտ և երաժշտության ուսուցիչ։ Հայտնի է նրանով, որ կարողացել է խուսափել մահից յոթ դժբախտ պատահարներից հետո, իսկ այնուհետև վիճակախաղով շահել է խոշոր գումար, որի համար լրագրողները նրան անվանել են «աշխարհի ամենահաջողակ մարդ»[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1929 թվականի փետրվարի 7-ին։ Դպրոցն ավարտելուց հետո ստացել է երաժշտական կրթություն. դառնալով դիրիժոր՝ նա աշխատանքի է անցել որպես մանկական երգչախմբի ղեկավար[3]։
Դժբախտ պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1962[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականի հունվարին Սելակն ունեցել է իր առաջին վթարը։ Սարաևոյից Դուբրովնիկ ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից և սուզվել գետը։ Մի անհայտ անձ Սելակին հանել է ջրից, իսկ մյուս 17 ուղևորները խեղդվել են։ Ինքը՝ Ֆրանեն, ձեռքի կոտրվածք է ստացել և հիպոթերմիա[4]։
1963[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին Սելակն օդանավով Զագրեբից Ռիեկա է ուղևորվել։ Թռիչքի մեկնարկից որոշ ժամանակ անց օդանավի սրահի հերմետիկությունը խախտվել է, ինչի հետևանքով 19 մարդ դուրս է ընկել օդանավից, այդ թվում՝ Սելակը։ Նրան հաջողվել է ողջ մնալ, քանի որ ընկել է խոտի դեզի վրա։ Մնացած ուղեւորները մահացել են[4]։
1966[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիավթարից երեք տարի անց՝ 1966 թվականին, ավտոբուսը, որով Սելակը մեկնել է Սպլիտ, վթարի է ենթարկվել։ Վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է գետը։ Չորս ուղևոր խեղդվել է. Ֆրանեն կարողացել է դուրս գալ և լողալով հասնել ափ՝ ստանալով մի քանի թեթև վերք և կապտուկներ[5]։
1970[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին Սելակի մեքենան ընթացքում բռնկվել է։ Նրան հաջողվել է լքել մեքենան վառելիքի բաքի պայթելուց վայրկյաններ առաջ[6]։
1973[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք տարի անց, մեկ այլ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, նրա մեքենայի վառելիքի պոմպի անսարքության պատճառով շարժիչը լցվել է տաք յուղով, ինչի հետևանքով կրակ է բռնկվել, որը ավտոխցիկ է ներթափանցել օդանցքների միջով։ Կրակը վառել է Սելակի մազերը, բայց նա էապես չի տուժել[7]։
1995[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին Սելակին հարվածել է Զագրեբի քաղաքային ավտոբուսը, սակայն նա ստացել է միայն թեթև վնասվածքներ[8]։
1996[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին Սելակը իր մեքենայով բախվելով ցանկապատին կարողացել է խուսափել լեռան ոլորանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի բեռնատարի հետ ճակատային բախումից։ Սելակը ամրագոտի կապած չի եղել և հարվածից դուրս է շպրտվել մեքենայից։ Սելակը կառչել է ծառի ճյուղից, իսկ նրա մեքենան գլորվել է 100 մ խորությամբ անդունդը[9]։
Վիճակախաղի շահում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր 73-ամյակից երկու օր անց Սելակը վիճակախաղով շահել է 900 000 եվրո։ Այդ ժամանակ նա ամուսնացած է եղել հինգերորդ անգամ։ Շահած գումարով Սելակը գնել է երկու տուն և նավակ, ինչպես նաև տնից ոչ հեռու կառուցել է Մարիամ Աստվածածնին նվիրված մատուռ, օգնել է տեղի տաճարի վերանորոգմանը և նոր գործիքներ գնել իր ծանոթ երաժիշտների համար[10]։ 2010 թվականին նա որոշում է կայացրել իր մնացած միջոցների մեծ մասը բաժանել հարազատներին և ընկերներին՝ պլանավորելով համեստ կենսակերպ վարել[11]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանե Սելակը մահացել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին 87 տարեկան հասակում։ Վերջին տարիներին նա ապրել է Պետրինյա քաղաքում[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://story.hr/Lifestyle/a77877/Supruga-loto-milijunasa-Svima-je-pomogao-a-umro-je-razocaran.html
- ↑ «Самый счастливый человек на свете живет в Хорватии. Новости. Первый канал» (ռուսերեն)։ Վերցված է 2023-02-28
- ↑ Егор Енотов (2022-09-16)։ «Учитель музыки выпадал из самолета, дважды горел и тонул. Выжил — и выиграл в лотерею $1 миллион - Лайфстайл Onlíner»։ Onlíner (ռուսերեն)։ Վերցված է 2023-02-28
- ↑ 4,0 4,1 Goos Hauke (2003-06-15)։ «Stirb langsam»։ Der Spiegel։ 2195-1349։ Վերցված է 2023-02-28
- ↑ ««Самый везучий человек в мире»: он пережил 7 катастроф и выиграл миллион долларов»։ Рамблер/авто (ռուսերեն)։ Վերցված է 2023-02-28
- ↑ «Видео: Самый везучий человек в мире»։ TravelAsk (ռուսերեն)։ 2021-02-20։ Վերցված է 2023-02-28
- ↑ «Самый везучий человек в мире — Фране Селак»։ media.stoloto.ru (ռուսերեն)։ Վերցված է 2023-02-28
- ↑ ««Перед реальной судьбой меркнут даже самые яркие экранные истории»»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2020-03-12։ Վերցված է 2023-02-28
- ↑ «Frano Selak: The World’s Luckiest Unlucky Man Who Defied Death Seven Times»։ Look4ward (en-US)։ 2017-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-28-ին։ Վերցված է 2023-02-28
- ↑ Paranormal-news.ru։ «Самый везучий человек в мире Фране Селак раздал свой лотерейный выигрыш: не в деньгах счастье»։ paranormal-news.ru։ Վերցված է 2023-02-28
- ↑ Редакция Правда.Ру (2003-06-18)։ «Человек, выживший в 7 крупных катастрофах, выиграл миллион долларов»։ Правда.Ру (ռուսերեն)։ Վերցված է 2023-02-28
- ↑ «ONI SU ČUDOM PREŽIVJELI ZRAKOPLOVNE NESREĆE Otkrivamo koje je najsigurnije mjesto u avionu»։ Dnevnik.hr (խորվաթերեն)։ Վերցված է 2023-02-28