Ֆրայի թուրքական լոխում
| Ենթակատեգորիա | բատոն կամ շոկոլադե սալիկ, Լոխում | |
|---|---|---|
| Ստեղծում | 1914 | |
| Սեփականատեր | Cadbury | |
| Պաշտոնական կայք | link | |
Ֆրայի թուրքական լոխում, Քեդբուրիի արտադրած շոկոլադե սալիկ է: Այն թողարկվել է Միացյալ Թագավորությունում 1914 թվականին Բրիստոլում գործող J. S. Fry & Sons շոկոլադի արտադրողի կողմից և բաղկացած է վարդի համով թուրքական լոխումից, որը պատված է կաթնային շոկոլադով[1]։ Ֆրայի ինքնությունը պահպանվեց նաև 1919 թվականին Fry & Sons-ի՝ Քեդբուրիի հետ միաձուլումից հետո:
Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Քեդբուրիի կողմից թողարկված «թուրքական» արտադրանքի տեսականին ընդլայնվել է՝ ներառելով մինի-զատիկյան ձվեր, պաղպաղակ, բաժանված ընտանեկան շոկոլադե սալիկներ և տուփերով շոկոլադներում օգտագործվող փոքր տարբերակներ[2]։ Իռլանդիայում Քեդբուրին արտադրում է նաև Dairy Milk Turkish, օգտագործելով Cadbury Dairy Milk շոկոլադը՝ փոքր-ինչ տարբերվող թուրքական միջուկով, ծանոթ սալիկի տեսքով[3]։
2010 թվականի օգոստոսի դրությամբ, Ֆրայի թուրքական լոխումը (այլ արտադրանքների հետ միասին, ինչպիսիք են Fry's Chocolate Cream-ը, Քրանչին և այլն) Միացյալ Թագավորության շուկայի համար արտադրվում է Լեհաստանում[4]։ Դրանք այժմ չեն պարունակում արհեստական ներկանյութեր (փոխվել են E129 Allura Red AC-ից բնական E160a կարոտիններով և E162 Բազուկի կարմիրով): Նոր Զելանդիայում դրանք դեռ արտադրվում են արհեստական ներկանյութերով։
Վերջին տարիներին արտադրվել են այլընտրանքային համով միջուկներ, ներառյալ կիտրոնը, բալը և նարինջը:
1950-ականների վերջից բրիտանական հեռուստագովազդներում արտադրանքի համար օգտագործվել է «Full of Eastern Promise»կարգախոսը[5]։ 1960-ականներին նման գովազդներում հայտնվողների թվում էր մոդել և դերասանուհի Ջեյն Լամբը[6]։ 2000 թվականին «Արևելյան խոստումը» զբաղեցրեց 37-րդ տեղը Channel 4-ի «100 լավագույն գովազդներ» հարցման մեջ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kathy Martin (2017). Famous Brand Names and Their Origins. էջ 46. ISBN 9781781590157.
- ↑ «Favourites Boxed Chocolates». Cadbury.com.au. Արխիվացված օրիգինալից 2018-04-20-ին. Վերցված է 2018-04-19-ին.
- ↑ «Turkish». www.cadbury.ie. Արխիվացված օրիգինալից 2019-09-03-ին. Վերցված է 2019-09-03-ին.
- ↑ confectionerynews.com - Final UK-made Cadbury Crunchie bars from September Արխիվացված Օգոստոս 8, 2010 Wayback Machine
- ↑ Berry, Steve; Norman, Phil (2014). A History of Sweets in 50 Wrappers. London: The Friday Project. էջ 99. ISBN 9780007575480.
- ↑ «Our regular column covering the passing of significant - but lesser-reported - characters of the past month». BBC News. 2008-04-02. Արխիվացված օրիգինալից 2023-03-25-ին. Վերցված է 2008-04-02-ին.
- ↑ «The 100 Greatest TV Ads». London: Channel 4. 2000. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.