Ֆրաիլես (Իսպանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ֆրաիլես
(իսպ.՝ Frailes)
Դրոշ Զինանշան
Bandera de Frailes (Jaén).svg Escudo de Frailes.svg

HPIM6818.JPG
Կոորդինատներ: 37°29′00″ հս․ լ. 3°50′00″ ամ. ե. / 37.48333° հս․. լ. 3.83333° ավ. ե. / 37.48333; 3.83333
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵնթարկումԽաեն
Ինքնավար մարզԱնդալուսիա
ՔաղաքապետԱնտոնիո Մանուել Կանո
Մակերես41.37 կմ²
ԲԾՄ980 մ
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն1768 մարդ (2010)
ՏեղաբնականունFrailero
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ953 59 3X XX
Փոստային ինդեքսներ23690
Ավտոմոբիլային կոդJ
##Ֆրաիլես (Իսպանիա) (Իսպանիա)
Red pog.png

Ֆրաիլես (իսպ.՝ Frailes), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Խաեն պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Մունիցիպալիտետը գտնվում է Սեռա Սուր շրջանում։ Տարածքը կազմում է 41.37 կմ2։ Բնակչությունը՝ 1768 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 89 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրաիլեսը գտնվում է Խաենի պրովինցիայի Խաեն մայրաքաղաքից 89 կմ հարավ, ծովի մակարդակից 974 մ բարձրության վրա։ Ֆրաիլես վարչական շրջանը ներառում է Լոս Բայլադորես, Լոս Բանոս, Լոս Բարրանկոս, Կանադա դե Ալկալա, Կանադ դե Նոգուերաս, Սերիլլո էլ Սիեգո, Մաժադա Աբրիգադա, Էլ Նոգուերալ, Լաս Պարրաս, Պուերտո Բլանկո, Լոս Ռոսալես եւ Լա Սոլանա դե լա Պարրա տարածքները: Ֆրաիլեսը գտնվում է Սիերա Սուր դե Խաեն լեռնաշղթայի շրջանում եւ նրա տարածքը բաղկացած է հիմնականում լեռնաշղթաներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրաիլես ինքնավար տարածաշրջանի պատմությունը հասնում է Հռոմի նվաճողական ժաանակներ։ Այս մասին վկայում են Տերրա սիգիլլատայի մնացորդները: Իսպանիայի մահմեդական ժամանակահատվածում Ֆրաիլեսում իսլամական ներկայության առկայության մասին մի քանի գրառումներ կան։ Տակավին, 16-րդ դարից ի վեր, Ֆրաիլեսի պաշարման մասին ապացույցներ կան. 1341 թվականի օգոստոսի 15-ին Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսոն XI Կաստիլացին նվաճեց Ալկալա լա Ռեալ քաղաքը, որից ալֆոզը (մի խումբ գյուղեր)[2] պատկանում էր Ալֆրեյլասին, եւ այդ ժամանակից սկսած այն ընդգրկվել է Կաստիլի կազմի մեջ։ 16-րդ դարի կեսերին Սանտա Լուչիայի (իտալ.՝ Santa Lucia) ճգնարանը (փոքր մատուռը) կառուցվել է Ֆրաիլեսի առաջին քրիստոնեական բնակավայրերի կողքին, մասամբ, հռոմեական Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պեդրո դե Վալենսիայի ներդրման օգնությամբ։

1621 թվականին Սանտա Լուչիա ճգնարանի շրջակա տարածքը կոչվեց Հուերտա դե Սանտա Լյուսիա, որտեղի բնակեցումը շարունակաբար ընդլայնվում էր։ 18-րդ դարի վերջում ճգնարանը դարձավ եկեղեցի։ Այսպիսով, այն դարձավ նաեւ գյուղի կենտրոնը։ 19-րդ դարում Ֆրաիլեսը սկսեց զարգանալ որպես նորաձեւ վայր, շնորհիվ գյուղի դարպասների մոտ «Արդալեզ» հանքային աղբյուրների առողջարանային հաստատության ստեղծման։ 20-րդ դարի վաղ շրջանում գյուղը վայելում էր փառքի ժամանակներ, սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի եւ գյուղական բնակչության մեծ մասի դեպի քաղաքներ արտագաղթը, Ֆրաիլեսի բնակչությունը կրկնակի կրճատվեց հասնելով մինչև 2000-ի։

Ճաշատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրաիլեսի ճաշատեսակները գյուղակա են։ Բնորոշ է տնային խոզի մսից ճաշատեսակները եւ ավանդական արյունային երշիկները, չորիսոն, սալչիչոնը[3]։ Այլ ուտեստներ եւ ճաշատեսակներ, ինչպիսիք են խաշած լոբին, ռոպա վիեխան(իսպ. Ropa vieja), միգաս կամ էնցեբոլադո եւ այլն, որոնք նման են օմլետի կամ ռեմոջոնի կոլաժի։

Գյուղի աղանդերի շարքում ամենակարեւորներից են մանթաները, բորախուելոսները, պոլվորոնները եւ գուինդաները եւ ագուարդիենտեն։ Յուրաքանչյուր կերակուր ուղեկցվում է որոշ տեղական գինու հետ, որի որակը ուշագրավ է, եւ այդ պատճառով ամեն տարի անցկացվում են բազմաթիվ մշակութային եւ գաստրոնոմիական միջոցառումներ:

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fiesta del Vino - Գինու փառատոն. մարտի առաջին կեսին Ֆրաիլեսում անցկացվում է գինու փառատոն, որտեղ միավորում են մշակույթն ու գաստրոնոմիան, անցյալը եւ ներկան։ Այս ավանդույթը սկիզբ է առել 18-րդ դարից, սակայն այն 21-րդ դարին համահունչ է։
  • Romería to the Virgen de la Cabeza hermitage - Վիրջին դե լա Կաբեզայի ճգնարան ուխտագնացություն. այս ուխտագնացությունը Սալոբրալ անցկացվում է ապրիլի վերջին կիրակի օրը Խաենի ուրբ հովանավորի օրը տոնելու համար։
  • Օգոստոսյան փառատոն. անցկացվում է շատ սիրված «վերբենա»[4]` բնակչությանը Անդալուսի ամառային շոգից ուշքի բերելու համար:
  • Փառատոն` Պետրոս առաքյալի պատվին. հունիսի 29-ին, որը նախկինում տեղի է ունեցել գարնանը, տոնելու Ֆրաիլեսի հովանավորի օրվա տոնին։
  • Փառատոն` Սանտա Լուչայի պատվին. դեկտեմբերի 13-ին, սա քաղաքի մյուս հովանավոր սուրբն է, որի պատվին տեղի են ունենում զանգվածային երթեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guía Digital del Patrimonio Cultural. Frailes
  2. O'Callaghan Joseph F. (April 15, 2013)։ A History of Medieval Spain։ Cornell University Press։ էջեր 269–271։ ISBN 978-0-8014-6871-1։ Վերցված է December 4, 2014 
  3. The Art of Making Fermented Sausages
  4. VERBENA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]