Ֆոֆի Գեննիմատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոֆի Գեննիմատա
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում և Democratic Alignment?
Կրթություն՝ Աթենքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1964(1964-11-17)
Ծննդավայր Ampelokipoi, Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան
Վախճանի օր հոկտեմբերի 25, 2021(2021-10-25)[1] (56 տարեկան)
Վախճանի վայր Աթենք, Հունաստան
Թաղված Աթենքի առաջին գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն  Հունաստան
Հայր Georgios Gennimatas?
Մայր Kakia Vergou?[3]
Ամուսին Andreas Tsounis?
 
Կայք՝ gennimatafofi.gr
 
Ինքնագիր Изображение автографа

Ֆոֆի Գեննիմատա (հուն․՝ Φώφη Γεννηματά, նոյեմբերի 17, 1964(1964-11-17), Ampelokipoi, Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան - հոկտեմբերի 25, 2021(2021-10-25)[1], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ։ 2015 թվականից նա Համահունական սոցիալիստական շարժման (ՊԱՍՕԿ) նախագահն է։

Գեննիմատան տարբեր կառավարություննում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել։ Պապանդրեուի աշխատակազմում նա եղել է առողջապահության նախարարի տեղակալը և ապա՝ կրթության նախարարի տեղակալը։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աթենքում ՊԱՍՕԿ-ի քաղաքական գործիչ Գեորգիոս Գեննիմատասի ընտանիքում։ 1987 թվականին ավարտել է Աթենքի համալսարանի քաղաքագիտության և պետական կառավարման ֆակուլտետը։ Համալսարանում սովորելու տարիներին եղել է ուսանողական սոցիալիստական միության անդամ[4]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2004 թվականներին եղել է ՊԱՍՕԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ 2003-2009 թվականներին` գործադիր բյուրոյի և ՊԱՍՕԿ կուսակցության քաղաքական միության անդամ։ Նա երկու անգամ՝ 2002 և 2006 թվականներին, ընտրվել է Աթենքի և Պիրեյի պրեֆեկտուրայի նախագահ[4]։

Գեննիմատային թույլ չեն տվել մասնակցել 2007 թվականի ընտրություններին որպես ՊԱՍՕԿ-ի թեկնածու, քանի որ Բարձրագույն դատարանը վճռել է, որ համաձայն Հունաստանի Սահմանադրության 57-րդ հոդվածի՝ տեղական ինքնակառավարման պաշտոնատար դեմքերը չեն կարող առաջադրվել պատգամավորի թեկնածու, քանի դեռ իրենց պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել[5]։

2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Գեննիմատան Գեորգիոս Պապանդրեուի աշխատակազմում զբաղեցրել է առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականի նոյեմբերը նույն աշխատակազմում եղել է կրթության և կրոնի հարցերով նախարարի տեղակալը[4]։

2012 թվականին Գեննիմատան նշանակվել է ՊԱՍՕԿ-ի մամուլի քարտուղար[6]։

Գեննիմատան Համահունական սոցիալիստական շարժման տասներորդ կոնֆերանսում ընտրվել է նախագահ, երբ Էվանգելոս Վենիզելոսը նախագահի իր կադենցիայի ավարտից մեկ տարի առաջ հեռացավ։ Գեննիմատան ընտրություններում առաջատար էր ձայների 51% -ով՝ հաղթելով Օդիսեաս Կոնստանտինոպուլոսին և Անդրեաս Լովերդոսին[7]։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Գեննիմատայի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, որի հետևանքով վիրահատվել է։ Նրա մայրը՝ Կակիա Վերգուն (Κάκια Բέρգու), մահացել է քաղցկեղից 1993 թվականին, իսկ հայրը մահացել է յոթ ամիս անց՝ 1994 թվականի ապրիլին։ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին Գեննիմատան հոսպիտալացվել է Էվանգելիզմոս հիվանդանոց՝ քաղցկեղի կրկնության պատճառով։ Մահացել է հոկտեմբերի 25-ին՝ 56 տարեկան հասակում[8][9][10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեննիմատայի առաջին ամուսինը ձեռնարկատեր Ալեքսանդրոս Դեկասն (Աλέξανδρος Ντέκας) էր։ Ամուսնությունից դուստր է ունեցել։ 2003 թվականին նա ամուսնացել է ատամնաբույժ Անդրեաս Զունիսի (Ανδρέας Τσούνης) հետ, այս ամուսնությունից ունեցել է դուստր և որդի[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.ethnos.gr/politiki/179722_fofi-gennimata-pethane-i-proedros-toy-kinal
  2. https://www.protothema.gr/politics/article/1174834/fofi-gennimata-tin-tetarti-sti-mitropoli-athinon-i-kideia-tis/
  3. https://www.athensvoice.gr/greece/733261-skliro-htypima-toy-karkinoy-stin-oikogeneia-gennimata
  4. 4,0 4,1 4,2 «Fofi Gennimata is the new leader of PASOK». Intelligent News. 2015 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «Court blocks PASOK candidate». Kathimerini. 2007 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «Minister Gennimata appointed PASOK spokesperson». Kathimerini. 2012 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. Zikakou, Ioanna (2015 թ․ հունիսի 14). «PASOK Elects Fofi Gennimata as 5th Party President». Greek Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «Умерла лидер греческой парламентской партии «Движение перемен» Фофи Геннимата». ТАСС. 2021 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Μπουρδάρας, Γιώργος Σ. (2021 թ․ հոկտեմբերի 26). «Φώφη Γεννηματά, αγωνίστρια έως το τέλος» (հունարեն). Η Καθημερινή. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «Умерла лидер греческой партии «Движение перемен» Фофи Геннимата». РИА Новости. 2021 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. Παπαδόπουλος, Παύλος (2021 թ․ հոկտեմբերի 25). «Φώφη Γεννηματά: Η πολιτικός του μέτρου που ήξερε να κερδίζει» (հունարեն). Η Καθημερινή. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոֆի Գեննիմատա» հոդվածին։