Ֆու Լեյ
| Ֆու Լեյ | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 7, 1908[1] |
| Ծննդավայր | Nanhui District, Շանհայ, Սոնցզյան |
| Մահացել է | սեպտեմբերի 3, 1966[1] (58 տարեկան) |
| Մահվան վայր | Շանհայ, Չինաստան |
| Գերեզման | Շանհայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի համալսարան և Nanyang Model High School? |
| Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, գրական քննադատ և արվեստի քննադատ |
| Ամուսին | Zhu Meifu? |
| Կուսակցություն | China Association for Promoting Democracy? |
| Անդամություն | Juelan Club? |
| Երեխաներ | Fou Ts'ong? |
Ֆու Լեյ (չինարեն անունը՝ 傅雷, մականունը՝ 怒庵՝ Նուան, ապրիլի 7, 1908[1], Nanhui District, Շանհայ, Սոնցզյան - սեպտեմբերի 3, 1966[1], Շանհայ, Չինաստան), չինացի թարգմանիչ և քննադատ։ Նրա թարգմանության տեսությունը համարվել է ամենաազդեցիկը ֆրանսերեն-չինարեն թարգմանության ոլորտում։ Ֆու Լեյը հայտնի է Բալզակի և Ռոմեն Ռոլանի գրքերի հիասքանչ թարգմանություններով։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նանհուիում, որն այսօր Շանհայի վարչական շրջաններից է։ Ֆու Լեյին խնամել է իր մայրը։ 1928–1931 թվականներին Փարիզում ուսումնասիրել է գրականություն և արվեստի պատմություն, ընկերացել Ջակ Մարատենի և Ժան Դանիելոյի հետ[2]։ 1932–1934 թվականներին դասավանդել է արվեստի պատմություն Շանհայի արվեստի ակադեմիայում։ Որպես քննադատ և ցուցահանդեսների կազմակերպիչ՝ Ֆու Լեյն իր կյանքի մեծ մասը նվիրել է թարգմանությանը[3]։
1958 թվականին Ֆու Լեյին որակեցին որպես աջակողմյան ու հետապնդեցին քաղաքական նկատառումներով՝ հակաաջակողմյան շարժման ժամանակ։ 1966 թվականին՝ Մշակութային հեղափոխության սկզբում, նա և իր կինը՝ Ժու Մեյֆուն, ինքնասպանություն գործեցին։ Նրա որդուն՝ ջութակահար Ֆու Ցունգին ուղղված նամակները հրատարակվեցին 1981 թվականին։ «Ֆու Լեյի ընտանեկան նամակները» հանդիսանում է Չինաստանում երկար տարիներ ամենատարածված բեսթսելլերներից մեկը[4]։
Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆու Լեյի մտերմիկ հարաբերությունները նկարիչ Հուան Բինհոնգի հետ քննարկվում են 2009 թվականին հրատարակված՝ ավստրալական գիտնական Քլեր Ռոբերտսի հեղինակած «Ընկերություն արվեստում՝ Ֆու Լեյն ու Հուան Բինհոնգը» մոնոգրաֆիայում։ Ֆու Լեյի կյանքի և գործունեության մասին պատմում է 2017 թվականին հրատարակված՝ չինա-բրիտանացի գիտնական Մինգյուան Հուի մոնոգրաֆիան՝ «Ֆու Լեյ. պնդում ճշմարտության վրա»։ Այն ուսումնասիրում է Փարիզում Ֆու Լեյի ինտելեկտուալ միջավայրը և ձևավորումը՝ հիմնվելով Ֆրանսիայում հայտնաբերված արխիվային փաստաթղթերի վրա[5]։ Սինոլոգ և գրականագետ Ջոն Մինֆորդը՝ «Ֆու Լեյ. պնդում ճշմարտության վրա» գիրքը վերանայելիս, գրել է․ «Այս գիրքը նոր և հետաքրքիր ուղիներ է բացում՝ ներկայացնելով մեծ թարգմանչի մտքի զարգացման կարևոր ապացույցներ»[6]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆու Լեյի թարգմանության և հրատարակչության» մրցանակը ստեղծվել է 2009 թվականին՝ Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Չինաստանում ճանաչելու այն չինացի թարգմանիչների և հրատարակիչների աշխատանքները, որոնք թարգմանված են ֆրանսերենից[7]:
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարգմանություններ
- 1932: Rodin L'Art - հեղինակ՝ Պոլ Գսել
- 1933: Chalot - հեղինակ՝ Ֆիլիպ Սուպո
- 1934: 20 Lectures on World Masterpieces of Art
- 1934: Vie de Tolstoi - հեղինակ՝ Ռոմեն Ռոլան
- 1934: Vie de Michel-Ange - հեղինակ՝ Ռոմեն Ռոլան
- 1935: Voltaire - հեղինակ՝ Անդրե Մորուա
- 1942: Vie de Beethoven - հեղինակ՝ Ռոմեն Ռոլան
- 1949: Eugénie Grandet - հեղինակ՝ Օնորե դը Բալզակ
- 1950: Le Père Goriot - հեղինակ՝ Օնորե դը Բալզակ
- 1953: Colomba - հեղինակ՝ Պրոսպեր Մերիմե
- 1953: Jean-Christophe - հեղինակ՝ Ռոմեն Ռոլան
- 1955: Candide - հեղինակ՝ Վոլտեր
- 1956: Zadig - հեղինակ՝ Վոլտեր
- 1963: Philosophie de l'art - հեղինակ՝ Իպոլիտ Թեն
- Cousin Bette, Le Cousin Pons, Colonel Chabert և այլ ստեղծագործություններ - հեղինակ՝ Օնորե դը Բալզակ
- The Conquest of Happiness - հեղինակ՝ Բերտրան Ռասել
Նամակներ
- Ֆու Լեյի ընտանեկան նամակները (չինարեն՝ 傅雷家书)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆու Լեյի բնակարանը Շանհայում բացվեց որպես թանգարան 2019 թվականին։
- «Մահ» (չինարեն՝ 死)՝ Չեն Ցուն (陈村) գրողի կարճ պատմվածք, որտեղ պատմողը այցելում է Ֆու Լեյի հին տունը և մասնակցում երկխոսության Ֆու Լեյի հոգու հետ՝ կյանքի իմաստի մասին։[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mingyuan Hu: Fou Lei: An Insistence on Truth (Leiden: Brill, 2017), chapters 2-6, for Fu Lei's Parisian milieu and his intellectual formation in Europe.
- ↑ Claire Roberts, Friendship in Art: Fou Lei and Huang Binhong (Hong Kong: Hong Kong University Press, 2010), for Fu Lei as an art critic and curator, and his friendship with Huang Binhong. Mingyuan Hu: Fou Lei: An Insistence on Truth (Leiden: Brill, 2017), chapters 7-8, for Fu Lei as an art and literary critic, political commentator, translator, letter writer, and his friendship with Étiemble.
- ↑ Chen, Guangchen. «Remembering the Life of a Cosmopolite: On the 50th Anniversary of Fu Lei's Suicide – Fairbank Center for Chinese Studies» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025թ. փետրվարի 10-ին.
- ↑ Fou Lei: An Insistence on Truth. Brill. 2017թ. մայիսի 25. ISBN 978-90-04-34391-7. Վերցված է 2019թ. փետրվարի 8-ին.
- ↑ «John Minford. "A Matter of Life and Death: The Translator Fou Lei."». China Review International. Վերցված է 2019թ. հունիսի 5-ին.
- ↑ 7,0 7,1 Harman, Nicky. «Nicky Harman on The Book of Shanghai: some exciting writing talent and excellent translators» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020թ. հուլիսի 15-ին.
| ||||||||