Ֆուրվիերի մետաղյա աշտարակ
| Տեսակ | lattice tower? |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | 5th arrondissement of Lyon? և Լիոն |
| Փողոց | Montée Nicolas de Lange? |
| Բարձրություն | 85,9 ± 0,1 մետր |
| Շինանյութ | պողպատ |
![]() | |
![]() | |
| 45°45′50″N 4°49′20″E / 45.763769444444°N 4.8222666666667°E | |
Ֆուրվիերի մետաղյա աշտարակ (ֆրանսերեն՝ Tour métallique de Fourvière), կառույց, որը գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքի Ֆուրվիեր բլրի վրա։ Աշտարակի մոտ է գտնվում Ֆուրվիերի Աստվածամոր բազիլիկ տաճարը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Էյֆելյան աշտարակը մեծ հաջողություն է ունենում 1889 թվականի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, և 1894 թվականին Լիոնում նախատեսված համաշխարհային, միջազգային և գաղութային ցուցահանդեսի նախաշեմին, 1892 թվականին տեղի ձեռնարկատեր Մադամ Գեն հիմնեց բաժնետիրական ընկերություն, որի նպատակն էր կառուցել նմանատիպ մետաղական աշտարակ քաղաքի ամենաբարձր կետում՝ Ֆուրվիեր բլրի վրա, Գե ընտանիքին պատկանող հողում։ Ընդհանրական կարծիքի հակառակ, Ֆուրվիերի աշտարակի ճարտարապետը Գուստավ Էյֆելը չէր, այլ պարոն Կոլեն։ Աշտարակի շինարարությունն ավարտվեց 1894 թվականին։»[1]
Աշտարակի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1894 թվականի մայիսի 2-ին։ Աշտարակի կառուցումը համընկավ Ֆրանսիայի երրորդ հանրապետություն և Ռուսական կայսրության միջև գոյություն ունեցող բավական ջերմ հարաբերությունների ժամանակաշրջանին, այդ պատճառով սկզբում նախատեսվում էր աշտարակը կոչել Ավելանովյան՝ ի պատիվ ռուս ծովակալ Ֆյոդոր Կառլովիչ Ավելանի, սակայն ի վերջո որոշվեց ընտրել ավելի չեզոք անուն։»[2]
Աշտարակի հիմքում տեղադրված են չորս մոնոլիտ բետոնե խորանարդներ՝ 5.25 մետր կողային երկարությամբ, զարդարված կերամիկական հաղճաղյուսով։ Հիմքի խորանարդների միջև, գետնի մակերեսից ցածր, տեղակայված էին հիդրավլիկ վերելակը և ռեստորանի մառանը։ Առաջին հարկում գտնվում էր այցելուների համար նախատեսված սպասասրահ։ Մոտավորապես 200 մ² մակերեսով ռեստորանը տեղակայված է աշտարակի երկրորդ հարկում՝ նրա հիմքից 18 մետր բարձրության վրա։ Բլուրի ստորոտից 357 մետր բարձրության վրա գտնվում է դիտակետը։ Աշտարակի ընդհանուր բարձրությունը հիմքից կազմում է 89 մետր, իսկ բլուրի ստորոտից՝ 372 մետր։»[2]
Այսօրվա դրությամբ աշտարակի դիտակետը փակ է այցելուների համար, սակայն այն մինչ օրս մնում է քաղաքի ամենաբարձր կետը։ Դիտակետից բացվում է հարյուրավոր կիլոմետրերի տեսարան, որտեղից երևում են Ալպերը՝ Մոնբլան գագաթով արևելքում (155 կմ ուղիղ գծով), Սևենները՝ հարավում, իսկ արևմուտքում՝ Ֆորեի, Լիոնեի և Օվերնի լեռները[1]։ Չնայած որոշ գեղարվեստական կասկածների, աշտարակը հասարակության կողմից մեծ խանդավառությամբ ընդունվեց, և այն ակտիվորեն այցելվում էր մինչև 1953 թվականը, երբ մուտքն այնտեղ փակվեց։»[2]
Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի ժամանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, աշտարակը 1943 թվականին օկուպացիոն զորքերի կողմից բռնագրավվում է և նախատեսվում ապամոնտաժել մետաղի համար և հալեցնել, ինչը, բարեբախտաբար, այդպես էլ չկատարվեց։ 1953 թվականին Մադամ Գեի ժառանգների կողմից աշտարակը վաճառվեց Ֆրանսիական ռադիոյին և հեռուստատեսությանը 15 միլիոն ֆրանկով և այդ ժամանակից ի վեր օգտագործվում է որպես ռետրանսլատորային ալեհավաք։[2]
Աշտարակի բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմքից բարձրությունը՝ 89 մետր
- Բարձրությունը բլրի հիմքից՝ 372 մետր
- Քաշ՝ 2100 տոննա մետաղ + 7200 տոննա բետոն[2]
- Աշտարակը 1917 թվականին
- Տեսարան դեպի աշտարակը Սոնի ափերից
- Ֆուրվիերի Աստվածամոր բազիլիկ տաճարի տանիքից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Tour métallique de Fourvière». Le Guichet du Savoir (ֆրանսերեն). Bibliothèque municipale de Lyon. 2005 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- 1 2 3 4 5 «La Tour Métallique». Patrimoine Lyon (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.

