Ֆուրման Գյորգյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուրման Գյորգյան
1973-1992
ԾննդավայրՎերին շեն
Մահվան վայրՇահումյան
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ1991-1992
ՊարգևներՀՀ Արիության մեդալ

Ֆուրման Արկադիայի Գյորգյան (օգոստոսի 28, 1973սեպտեմբերի 29, 1992), հայ ազատամարտիկ

Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 28-ին ԼՂՀ Վերին Շեն գյուղում։ 1979 թվականին հաճախել է Վերին Շենի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1982 թվականին Գյորգյանների ընտանիքը տեղափոխվել է Շահումյան շրջկենտրոն, որտեղ ուսումը շարունակել է թիվ 1 միջնակարգ դպրոցում։

Արցախյան շարժման սկզբից Ֆուրման Գյորգյանը դարձել է նրա ակտիվ մասնակիցներից մեկը։ 1988 թվականին անդամագրվել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատին։ 1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Երևանում անդամակցել է Շահումյան-Գետաշեն Հայրենակցական միությանը և օգնել է Արցախ զենք տեղափոխելուն։ 1992 թվականի հուլիսին զինվորագրվել է Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ Երևանում ստեղծված պարտիզանական ջոկատին։

ԵՊՀ-ում առաջին կիսամյակի քննությունները հանձնելուց հետո մեկնել է Շահումյան, մասնակցել տեղի ինքնապաշտպանական մարտերին։ 1992 թվականի ապրիլի վերջին նա վերադարձել է Երևան՝ համալսարանում երկրորդ կիսամյակի քննությունները հանձնելու համար։

Ֆուրման Գյորգյանը զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Շահումյան մեկնող ուղղաթիռի վթարից։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։

ՀՀ նախագահի 2002 թվականի հունիսի թիվ 1106 հրամանագրով Ֆուրման Գյորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Նույն թվականին ԼՂՀ նախագահի թիվ 340 հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 2007 թվականի նոյեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է Ֆուրման Գյորգյանի անունով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]