Ֆուտբոլի Ռուսաստանի սուպերգավաթ 2019
Ֆուտբոլի Ռուսաստանի Սուպերգավաթ 2019 (ռուս.՝ Суперкубок России по футболу 2019), անցկացվել է 2019 թվականի հուլիսի 6-ին «ВТБ Арена» մարզադաշտում։ Միմյանց դեմ մրցում էին 2018/19 մրցաշրջանի հաղթող Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» և 2018/19 մրցաշրջանի գավաթակիր Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբները։
Լոկոմոտիվի համար սա արդեն սուպերգավաթային 7-րդ հանդիպումն էր, իսկ մինչ սա կարողացել էր հաղթել 2003 և 2005 թթ. անցկացված եզրափակիչ հանդիպումներում։ Զենիթը ևս 7-րդ անգամ էր մասնակցում սուպերգավաթային մրցավեճին, իսկ մինչ այս կարողացել էր նվաճել հաղթողի տիտղոսը 4 անգամ՝ 2008, 2011, 2015 և 2016 թվականներին։
Անցկացման վայրի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թ. ապրիլի 2-ին ՌՖՖ Թվիթթերի պաշտոնական էջում հայտարարվեց, որ հանդիպումն անցկացվելու է «ВТБ Арена» մարզադաշտում։ Նշվում էր նաև այն մասին, որ խոտածածկի որակի ոչ բավարար լինելու դեպքում հանդիպումը հնարավոր է անցկացնել «Ռոստով արենա» կամ «Վոլգոգրադ արենա» մարզադաշտերում։
Ճանապարհ դեպի Սուպերգավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենիթը ստացել էր իրավունք մասնակցելու եզրափակիչ խաղին 2018/19 մրցաշրջանի հաղթող ճանաչվելուց հետո։ Իսկ դա հայտնի դարձավ 27-րդ տուրում, երբ Տուլայի «Արսենալ» ակումբը առավելության հասավ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի նկատմամբ։
Լոկոմոտիվը ստացել էր իրավունք մասնակցելու եզրափակիչ խաղին, երբ կարողացել էր դառնալ 2018/19 մրցաշրջանի գավաթակիր։
Խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 6, 2019 |
Զենիթ | 2:3 (1:1) | Լոկոմոտիվ | «ВТБ Арена» Հանդիսական՝ 21382 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ազմուն ![]() |
![]() ![]() |
|
|
Խաղի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենիթ | Լոկոմոտիվ | |
---|---|---|
Գոլեր | 2 | 3 |
Հարվածներ | 10 | 14 |
Հարվածներ դարպասին | 1 | 7 |
Անկյունայիններ | 7 | 7 |
Խախտումներ | 17 | 12 |
Խաղից դուրս | 1 | 2 |
Գնդակի տիրապետում | 50 | 50 |
Դեղին քարտեր | 2 | 1 |
Կարմիր քարտեր | 1 | 0 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌՖՊԼ պաշտոնական կայք Արխիվացված 2021-06-21 Wayback Machine