Ֆուտբոլի Միացյալ Թագավորության տնային առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը (հայտնի է նաև որպես Տնային միջազգային առաջնություն կամ Բրիտանական առաջնություն) առաջին պաշտոնական միջազգային ֆուտբոլային մրցաշարն էր, որը խաղարկվում էր Մեծ Բրիտանիայի գլխավոր ժողովուրդների հավաքականների՝ Անգլիա Անգլիա, Շոտլանդիա Շոտլանդիա, Ուելս Ուելս և Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա (մինչև բաժանումը՝  Իռլանդիա) ազգային հավաքականների միջև։ Մեկնարկելով 1883/1884 մրցաշրջանում, այն խաղարկվեց 100 տարի և 1983/1984 մրցաշրջասնից հետո այլևս չխաղարկվեց։

Նախապատմությունը և ընդհանուր նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հանդիպումները մեկնարկել էին դեռ 1872 թ. Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև հանդիպմամբ, որոնք սկսեցին անցկացվել ամեն տարի։ 1876 թ. դրանց սկսեցին մասնակցել Ուելսի, իսկ 1882 թ. ՝ Իռլանդիայի հավաքականները։ Այդ տարիների նշված 4 ֆուտբոլային միություններից յուրաքանչյուրը կիրառում էր խաղի իր կանոնները, որոնք էապես տարբերվում էին միմյանցից և մրցախաղերի ժամանակ կիրառվում էին հյուրընկալող երկրի կանոնները։ Խնդրին լուծում տալու համար 1882 թ. դեկտեմբերի 6-ին Մանչեսթերում այդ չորս երկրների ֆուտբոլային ղեկավար մարմինները գումարեցին համաժողով, որում վճռվեց միասնականացնել խաղի կանոնները և համաձայնեցրին հիմնարար կանոնների պլատֆորմը։ Ստեղծվեց Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը, որի նպատակն է կանոնների հաստատումը և փոփոխումը և որը գործում է ցայսօր։

Նոր կանոնների ընդունումը նշանակում էր, որ հեշտանում է միջազգային հանդիպումների կազմակերպումը։ Այդպիսով, նույն համաժողովում որոշվեց ամենամյա ընկերական հանդիպումներին որոշվեց տալ պաշտոնական կարգավիճակ և հիմնադրել նշված չորս հավաքականների մասնակցությամբ ամենամյա մրցաշար՝ առաջին պաշտոնական մրցաշարն աշխարհում ազգային հավաքականների մակարդակով։ Այս մրցաշարը շատերի կողմից համարվում է առաջիկա 46 տարիների համար գլխավոր միջազգային մրցաշարը։

Մրցաշարն անցկացվում էր յուրաքանչյուր մրցաշրջանում, սկսյալ 1883-84 մրցաշրջանից (առաջին խաղում 1884 թ. հունվարի 24-ին մրցեցին Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները և 5։0 հաշվով հաղթեցին շոտլանդացիները)։ Խաղերի անցկացման օրերը տարբեր էին, բայց, որպես կանոն, մրցաշարն անց էր կացվում մրցաշրջանի ավարտին՝ մի քանի օրվա ընթացքում։ Անշուշտ, հետագայում աշխարհի և Եվրոպայի գավաթների ի հայտ գալուց հետո առաջնության համբավը որոշակիորեն ընկավ։ Մասնավորապես 1949-1950 և 1953-1954 մրցաշրջանների մրցաշարերը հանդիսանում էին աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, իսկ 1966-67 և 1967-68 մրցաշրջանների առաջնությունները՝ 1968 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար։

Մեծ Բրիտանիայի տնային առաջնության անցկացումը դադարեցվեց 1983-84 մրցաշրջանի մրցաշարից հետո։ Դրա համար առկա էին մի շարք պատճառներ՝ այն կորցրել էր իր նշանակությունը աշխարհի և Եվրոպայի գավաթների լույսի ներքո, նվազել էր խաղերի հաճախելիությունը բոլոր խաղերին, բացի Անգլիա-Շոտլանդիա մրցավեճերից, աճել էին խուլիգանության դեպքերը, հուզումները Հյուսիսային Իռլանդիայում ( 1980-81 թվականների քաղաքացիական անհնազանդության պատճառով առաջնությունը մնաց անավարտ), խաղացանկի գերծանրաբեռնվածությունը և «ավելի ուժեղ» հավաքականների հետ մրցելու Անգլիայի հավաքականի ձգտումը։ 1983 թ. Անգլիայի և ապա Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները հայտարարեցին, որ իրենց հավաքականներն այլևս առաջնությանը չեն մասնակցելու։ 1983-84 թթ. առաջնությունում հաղթեց Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը և գավաթը հանձնվեց Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիային։

Այնուհետև սկսվեց խաղարկվել Ռոուզի գավաթը՝ Անգլիա Անգլիայի, Շոտլանդիա Շոտլանդիայի, իսկ այնուհետև նաև մեկ հարավամերիկյան հավաքականների մասնակցությամբ։ Այն խաղարկվեց հինգ տարի։

Այդ ժամանակներից ի վեր ներկայացվել են Մեծ Բրիտանիայի տնային առաջնության վերսկսման բազմաթիվ առաջարկներ, որոնց պաշտպանները մատնանշում են հանդիսականների թվի աճը և ֆուտբոլային խուլիգանության էական նվազումը։ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները սատարում են այդ գաղափարին, սակայն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պակաս լավատես է, նշելով, որ սկզբունքորեն չի առարկում, սակայն խաղացանկի գերծանրաբեռնվածությունը մրցաշարի վերսկսումը դարձնում է ոչ պրակտիկ։

Այդ պատճառով 2011 թվականին Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները Իռլանդիայի Հանրապետության ֆուտբոլային ասոցիացիայի հետ մեկտեղ կազմակերպեցին համանման մրցաշար՝ «4 ազգերի մրցաշար» անվամբ։

Ձևաչափը և կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմերը պետք է խաղային իրար հետ մեկական անգամ՝ շրջանաձև մրցակարգով։ Թիմերից յուրաքանչյուրն անց է կացնում երկու խաղ սեփական հարկի տակ և մեկը՝ հյուրընկալվելիս կամ հակառակը, իսկ հաջորդ տարի տվյալ մրցախաղի դաշտի տերը փոխվում է։ Հաղթանակի համար թիմին շնորհվում է երկու միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր, պարտության համար միավոր չի տրվում։ Ամենաշատ միավորները հավաքած թիմը հռչակվում է հաղթող։ Երկու և ավելի թիմերի վաստակած միավորների քանակի հավասարության դեպքում տեղերը կիսվում են այդ թիմերի միջև։ 1978-1979 թթ. առաջնությունից սկսյալ նման դեպքերում սկսվեց կիրառվել գնդակների տարբերության կանոնը, վերջինիս հավասարության դեպքում՝ ավելի շատ գոլ խփած թիմին առավելություն տալու կանոնը։

Հայտնի դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1902: Ողբերգություն «Այբրոքս պարկ» մարզադաշտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թ. առաջնության Շոտլանդիա Շոտլանդիա - Անգլիա Անգլիա մրցախաղը անցկացվեց Գլազգոյի «Այբրոքս պարկ» մարզադաշտում։ Առաջին խաղակեսի ընթացքում փլուզվեց գերբեռնված Արևմտյան տրիբունայի տեռասը։ Զոհվեց 26, մարմնական վնասվածքներ ստացավ շուրջ 500 հանդիսական։ Խաղը դադարեցվեց և վերսկսվեց 20 րոպե անց։ Խաղը հետագայում չեղյալ հայտարարվեց և վերախաղարկվեց Բիրմինհեմի «Վիլլա պարկ» մարզադաշտում։

1950: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թ. Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը միաժամանակ 1950 թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար էր։ Եզրափակիչ մրցաշարում խաղալու իրավունքը տրվում էր առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերին։ Վերջին խաղից առաջ Անգլիա Անգլիայի և Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականները ապահովեցին առաջին երկու տեղերը, սակայն Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարեց, որ կմասնակցի աշխարհի առաջնությանը միայն Բրիտանիայի չեմպիոն դառնալու դեպքում։ 1950 թ. ապրիլի 15-ին Գլազգոյի «Հեմպդեն պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումը 1։0 հաշվով շահեց Անգլիա Անգլիայի հավաքականը, իսկ շոտլանդացիների առաջին մասնակցությունն աշխարհի առաջնությանը հետաձգվեց 4 տարով։

1967: Շոտլանդիայի հավաքականը դարձավ աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-67 թվականների Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը առաջինն էր 1966 թ. աշխարհի առաջնությունում Անգլիա Անգլիայի հավաքականի հաղթանակից հետո։ Մրցաշարի ելքը որոշվեց վերջին՝ Անգլիա Անգլիա - Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, որը կայացավ 1967 թ. ապրիլի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Անգլիայի հավաքականին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին, սակայն շոտլանդացիները հաղթեցին 3։2 հաշվով և դարձան Մեծ Բրիտանիայի չեմպիոն։ Դրանից հետո շոտլանդացի երկրպագուները կատակով իրենց թիմին հռչակեցին «Աշխարհի չեմպիոն», քանզի դա աշխարհի չեմպիոնի կարգավիճակում անգլիացիների առաջին պարտությունն էր։ Դա հանգեցրեց Ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության գաղափարի ի հայտ գալուն։

1981: Անավարտ առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուզումները Հյուսիսային Իռլանդիայում ազդում էին առաջնության վրա նաև նախկինում, և Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը հաճախ իր տնային խաղերն անց էր կացնում Լիվերպուլում կամ Գլազգոյում։ 1980-81 թվականների առաջնությունը կայացավ 1981 թ. մայիսին և ուղեկցվում էր քաղաքացիական անհնազանդության ակցիաներով Հյուսիսային Իռլանդիայում և Մեյզ բանտում ընթացող հացադուլով։ Անգլիայի և Ուելսի հավաքականները հրաժարվեցին մեկնել Հյուսիսային Իռլանդիա։ Քանի որ ոչ բոլոր խաղերն էին անցկացվել, այդ առաջնության հաղթողը չորոշվեց։

Հաղթողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանը Հաղթողը Երկրորդ տեղ Երրորդ տեղ Չորրորդ տեղ
1883-1884 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1884-1885 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1885-1886 Շոտլանդիա Շոտլանդիա / Անգլիա Անգլիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1886-1887 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1887-1888 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1888-1889 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1889-1890 Անգլիա Անգլիա / Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1890-1891 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1891-1892 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա / Ուելս Ուելս
1892-1893 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1893-1894 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1894-1895 Անգլիա Անգլիա Ուելս Ուելս / Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա
1895-1896 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1896-1897 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1897-1898 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1898-1899 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1899-1900 Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս / Անգլիա Անգլիա  Իռլանդիա
1900-1901 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1901-1902 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1902-1903 Անգլիա Անգլիա /  Իռլանդիա / Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս
1903-1904 Անգլիա Անգլիա  Իռլանդիա Շոտլանդիա Շոտլանդիա / Ուելս Ուելս
1904-1905 Անգլիա Անգլիա Ուելս Ուելս Շոտլանդիա Շոտլանդիա /  Իռլանդիա
1905-1906 Անգլիա Անգլիա / Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1906-1907 Ուելս Ուելս Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա
1907-1908 Անգլիա Անգլիա / Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1908-1909 Անգլիա Անգլիա Ուելս Ուելս Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա
1909-1910 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա /  Իռլանդիա Ուելս Ուելս
1910-1911 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1911-1912 Անգլիա Անգլիա / Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1912-1913 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա / Ուելս Ուելս  Իռլանդիա
1913-1914  Իռլանդիա Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա Ուելս Ուելս
1914–15 Չի անցկացվել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով
1915–16
1916–17
1917–18
1918–19
1919-1920 Ուելս Ուելս Շոտլանդիա Շոտլանդիա / Անգլիա Անգլիա  Իռլանդիա
1920-1921 Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս/Անգլիա Անգլիա  Իռլանդիա
1921-1922 Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս/Անգլիա Անգլիա  Իռլանդիա
1922-1923 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1923-1924 Ուելս Ուելս Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Անգլիա Անգլիա
1924-1925 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա Ուելս Ուելս/ Իռլանդիա
1925-1926 Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս Անգլիա Անգլիա
1926-1927 Շոտլանդիա Շոտլանդիա/|Անգլիա Անգլիա Ուելս Ուելս/ Իռլանդիա
1927-1928 Ուելս Ուելս  Իռլանդիա Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա
1928-1929 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա Ուելս Ուելս/ Իռլանդիա
1929-1930 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1930-1931 Անգլիա Անգլիա/Շոտլանդիա Շոտլանդիա Ուելս Ուելս  Իռլանդիա
1931-1932 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա Ուելս Ուելս
1932-1933 Ուելս Ուելս Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա  Իռլանդիա
1933-1934 Ուելս Ուելս Անգլիա Անգլիա  Իռլանդիա Շոտլանդիա Շոտլանդիա
1934-1935 Շոտլանդիա Շոտլանդիա / Անգլիա Անգլիա Ուելս Ուելս /  Իռլանդիա
1935-1936 Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա / Ուելս Ուելս  Իռլանդիա
1936-1937 Ուելս Ուելս Շոտլանդիա Շոտլանդիա Անգլիա Անգլիա  Իռլանդիա
1937-1938 Անգլիա Անգլիա Շոտլանդիա Շոտլանդիա /  Իռլանդիա Ուելս Ուելս
1938-1939 Անգլիա Անգլիա / Ուելս Ուելս / Շոտլանդիա Շոտլանդիա  Իռլանդիա
1939–40 Չի անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով
1940–41
1941–42
1942–43
1943–44
1944-45

Ընդամենը հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղը Հավաքականը Տիտղոսների քանակը
1. Անգլիա Անգլիա 54 (ներառյալ 20 համատեղ)
2. Շոտլանդիա Շոտլանդիա 41 (ներառյալ 17 համատեղ)
3. Ուելս Ուելս 12 (ներառյալ 5 համատեղ)
4. Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա/ Իռլանդիա 8 (ներառյալ 5 համատեղ)

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

28 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

21 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

15 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

14 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

13 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

12 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

11 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

10 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

9 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

8 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

7 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

6 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

5 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

4 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

3 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2 կամ 3 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 գոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2 ինքնագոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 ինքնագոլ[խմբագրել | խմբագրել կոդը]