Ֆուտբոլը Պորտուգալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական ֆուտբոլային երկրպագուները աջակցում են Պորտուգալիայի հավաքականին Եվրո 2004 առաջնության ժամանակ

Ֆուտբոլը Պորտուգալիայում հայտնվել է միայն XIX դարի վերջին Անգլիայից ներգաղթած պորտուգալացի ուսանողների շնորհիվ։

Գիլերմե Պինտո Բաստոն Պորտուգալիայում նոր խաղի գաղափարի իրագործումը կատարեց 1888 թվականի հոկտեմբերին և առաջին խաղը անցկացրեց 1889 թվականի հունվարին՝ Պորտուգալիայի և Անգլիայի հավաքականների միջև։ Այս խաղում պորտուգալացիները հաղթեցին 2:1 հաշվով։ Պորտուգալո-բրիտանական դիմակայությունը սկսեց գրավել ֆուտբոլի բարձր հասարակության շերտերի ուշադրությունը։

Խաղը սկսեց հավաքել հեղինակություն, նրան սկսեցին ուշադրություն դարձնել նույնսիկ քոլեջներում։ Բոլոր երկրներում սկսեցին ստեղծվել ակումբներ։ Մինչև դարի ավարտը հիմնադրվեցին «Clube Lisbonense», «Carcavelos Sport Club», «Braço de Prata», «Real Ginásio Clube Português», «Estrela Futebol Clube», «Futebol Académico», «Campo de Ourique», «Oporto Cricket» և «Sport Clube Vianense» ակումբները։

Լիսաբոնի և Պորտուի միջև առաջին խաղը անցկացվեց 1894 թվականին։ Խաղին ներկա գտնվեց նաև Պորտուգալիայի թագավոր Կարլուշ I-ը։

«Clube Internacional de Futebol» ակումբը հիմնադրվեց 1902 թվականին, նա եղավ առաջին պորտուգալական ակումբը, որը խաղացել է մայրաքաղաքի հետ։ Մադրիդում պորտուգալացիները հաղթեցին Մադրիդի Ռեալին։

Ակումբային ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին առաջնության հիմնական պայքարը ծավալվում է երեք ակումբների մեջ. «Պորտուի», «Բենֆիկայի» և «Սպորտինգի»։ Բացի պորտուգալական ֆուտբոլի երեք գրանդների, Պորտուգալիայի առաջնությունը հաղթել են նաև երկու ուրիշ ակումբներ. «Բելենենսիշը» 1946 թվականին և «Բոավիշտան» 2001 թվականին։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաբարձր դիրքը, որը գրավել է Պորտուգալիայի հավաքականը ՖԻՖԱ-յի աղբյուսակում, եղել է չորրորդ տեղը, 2001 թվականի մարտին, իսկ ամենաստորին դիրքը եղել է 1998 թվականին, երբ թիմը զբաղեցրեց 43-րդ տեղը։

2004 թվականին Պորտուգալիան ընդունեց Եվրո 2004-ը, որտեղ էլ նրանց հավաքականը պարտվեց Հունաստանի հավաքականին, մրցաշարի եզրափակչում։ Կրկնակի անգամ պորտուգալացիները հասել են ԱԱ-ի եզրափակիչ, 1996 թվականին և 2006 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]