Ֆուջիտի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆուջիտի սանդղակ (անգլ.՝ Fujita scale), հայտնի է նաև որպես Ֆուջիտի-Պիրսոնի սանդղակ կամ F-սանդղակ, 1971 թվականին պրոֆեսոր Թեոդոր Ֆուջիտան ներկայացրած դասակարգման սանդղակը՝ Տորնադոների դասակարգման համար։ Սանդղակը բաղկացած է ուժգնության 6 աստիճանից՝ F0-ից F5։ Դրա հետ մեկտեղ F0 և F1–ի միջև ինտերվալը կազմում է 11 և 12 բալ ըստ Բոֆորտի սանդղակի։ F6 դասակարգը սանդղակում ներկայացված է տեսականորեն հնարավոր տորնադոների համար, անկախ նրանից թե ինչքան է տորնադոյում քամու արագությունը, նույնիսկ եթե այն անցնում է 512 կմ/ժ, իսկ գործնականում կիրառվող առավելագույն կարգը F5֊ն է[1]։ Ամանահաճախը հանդիպող տորնադոները F1 և F2 դասակարգի են, ավելի բարձր ուժգնության տորնադոներ լինում են հազվադեպ։ Տեսականորեն F6 կատեգորիայի տորնադոյի արագությունը հավասար է ձայնի արագությանը։ Առավել հզոր տորնադոյի քամու առավելագույն արագությունը դժվար է չափել՝ քանի որ դրա մոտակայքում ոչ մի օդերևութաբանական սարք չի կարող գոյատևել։

Ֆուջիտի սանդղակ
Կատեգորիա Քամու արագությունը Հաճախականություն Բնութագրություն
մ/վրկ կմ/ժ
F0 18—32,5 64—116 38,9 % Մրրիկային։ Վնասում է տան ծխնելույզներն ու հեռուստատեսային աշտարակները, կոտրում է ծեր ծառերը (ինչպես նաև մակերեսային արմատներ ունեցող ծառերը), պոկում է ցուցանակները։
Пример повреждений от F0
F1 32,5—50 117—180 35,6 % Չափավոր։ Պոկում է տների տանիքները, քանդում է շարժական տները, շրջում է ավտոմեքենաների կցորդները, տեղաշարժում է ավտոմեքենաները կամ դուրս հանում ճանապարհներից, որոշ ծառեր արմատախիլ է անում և քշում։
F1 կարգի տորնադոյի վնասների օրինակ
F2 50—70 181—253 19,4 % Նշանակալից. Պոկում է տների տանիքները ու ջարդում ապակիները, ավերում է շարժական և գյուղական շրջանների փայտե տնակները, արմատախիլ է անում և քշում խոշոր ծառերը, տեղաշարժում է բեռնատար վագոնները։
F2 կարգի տորնադոյի վնասների օրինակ
F3 70—92,5 254—332 4,9 % Ուժեղ. Պոկում է շենքերի տանիքները, ավերում ուղղահայաց պատերը, տեղաշարժում կամ շրջում է բեռնատար վագոններն ու ավտոմեքենաները, արմատախիլ է անում և պոկում ծառերի մեծ մասը, պոկում է անգարների մետաղական մասերը։
F3 կարգի տորնադոյի վնասների օրինակ
F4 92,5—116,5 333—418 1,1 % Ավերիչ։ Օդ է բարձրացնում թեթև տները, ամբողջովին պոկում է ամուր տների հիմքերը, մեծ հեռավորության վրա քշում է ավտոմեքենաները, նետում է գնացքները, վնասում է երկնաքերերը։
F4 կարգի տորնադոյի վնասների օրինակ
F5 116,5—142,5 419—512 0,1 %-ից պակաս Աղետաբեր. Հիմքից պոկում է ամուր տները և քշում հեռու տարածքներ, պոկում է ասֆալտը, ծանր մեքենաները տեղափոխում է ավելի քան 100 մետր, կործանում է երկնաքերերը։
F5 կարգի տորնադոյի վնասների օրինակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tornado FAQ Page List» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-19-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]