Ֆումինորի Նակամուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆումինորի Նակամուրա
ճապ.՝ 中村文則
Nakamura Fuminori.JPG
Ծնվել էսեպտեմբերի 2, 1977(1977-09-02)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՏոկայ, Այչի, Ճապոնիա
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուճապոներեն
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունFukushima University?
ՊարգևներՌյունոսկե Ակուտագավայի պարգև[2] Noma Literary New Face Prize? Kenzaburō Ōe Prize? և Shinchō award for young writers?
Կայքnakamurafuminori.jp

Ֆումինորի Նակամուրա (ճապ.՝ 中村 文則, սեպտեմբերի 2, 1977(1977-09-02)[1], Տոկայ, Այչի, Ճապոնիա), ճապոնացի գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տոկայ քաղաքում, Այտի պրեֆեկտուրայում։ Ավարտել է Ֆուկուսիմա համալսարանի սոցիոլոգիական ֆակուլտետը։

Իր գրական գործունեությունն սկսել է 2002 թվականին, երբ տպագրվել է նրա «Հրացանը» (銃) նովելը, որը արժանացել է "Սինտյո" ամսագրի՝ սկսնակ գրողներին տրվող մրցանակի, 2004 թվականին պարգևատրվել է Նոմիի մրցանակով[3]՝ «Խավարում» պատմվածքի համար։ «Երեխան երկրում» (土の中の子供) ստեղծագործության համար Ֆումինորին պարգևատրվել է Ակուտագավիի մրցանակով (մինչ սա նա երկակի անգամ պարգևատրվել է այդ մրցանակով)։

2010 թվականին «Գրպանահատը» վեպի համար դարձել է Կենձաբուրո Օեի մրցանակի դափնեկիր։ Վեպը թարգմանվել է անգլերեն լեզվով և դրական է ընդունվել քննադատների կողմից, մասնավորապես Wall Street Journal թերթի խմբագիրների կողմից, որոնք վեպը ներառել է 2012 թվականի լավագույն գեղարվեստական գրքերի ցանկում[4]:

Կրել է Դոստոևսկու, Կաֆկայի, Կամյուի ազդեցությունները՝ իր ստեղծագործություններում շարունեկելով մարդկային գոյության հիմնարար հարցերին դիմելու նրանց ավանդույթները։ Հայտնի է նաև նրանով, որ իր իսկ ստեղծագործություններին անուններ հաճախ չի կարողնաում տալ (իր վերջին աշխատանքներից մեկի՝ «Վերջին ճակատագիրը» վեպի անունը ընտրել է ոչ թե հեղինակը, այլ խմբագիրը)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրացանը (銃, 2002)
  • Խավարում (遮光, 2003)
  • Սարդի ձայնը (蜘蛛の声, 2004)
  • Երեխան երկրում(土の中の子供, 2005)
  • Վերջին ճակատագիրը (最後の命, 2007)
  • Հուսահատության գիշեր (何もかも憂鬱な夜に, 2008)
  • Աշխարհի ծայրը (世界の果て, 2009)
  • Գրպանահատը (掏摸, 2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. http://www.bunshun.co.jp/shinkoukai/award/akutagawa/list.html
  3. J'Lit | Publications : Shield Me from the Light | Books from Japan (անգլերեն)
  4. «The Best Fiction of 2012»։ Wall Street Journal։ Վերցված է 2013-09-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]