Ֆուլխենսիո Եգրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆուլխենսիո Յեգրոսից)
Ֆուլխենսիո Եգրոս ի Ֆրանկո դե Տոռես
իսպ.՝ Fulgencio Yegros y Franco de Torres
Պարագվայի 1-րդ պետության ղեկավար
Ծննդյան օր՝ 1780[1][2][3]
Ծննդավայր՝Քույքույհո, Paraguarí Department, Պարագվայ
Վախճանի օր՝1821[1][2][3]
Վախճանի վայրը՝Ասունսյոն, Պարագվայ

Ֆուլխենսիո Եգրոս ի Ֆրանկո դե Տոռես, իսպ.՝ Fulgencio Yegros y Franco de Torres (1780[1][2][3], Քույքույհո, Paraguarí Department, Պարագվայ - 1821[1][2][3], Ասունսյոն, Պարագվայ), պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ, 1811 թվականի անկախության հռչակումից հետո, Պարագվայի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է զինվորականների ընտանիքում և Ասունսյոնում կրթություն ստանալուց հետո անցել է զինվորական ծառայության։ Մասնակցել է 1802 թվականի պորտուգալացիների դեմ պատերազմին և 1802 թ. Բուենոս Այրեսի վրա անգլիացիների հարձակման դիմադրությանը, որից հետո 1810 թվականին ստացել է կապիտանի աստիճան և նշանակվել Միսյոնես նահանգի նահանգապետ։ 1811 թ. Եգրոսի բանակը դիմադրություն ցույց տվեց երկիր ներխուժած Արգենտինայի բանակին։ Դրանից հետո, մայիսին Եգրոսը և Պեդրո Խուան Կաբելերոն հայտարարեցին երկրի անկախության մասին ու մտան Գերագույն Խունտայի կազմի մեջ, իսկ մայիսի 27-ին Եգրոսը դարձավ դրա ղեկավարը, հիմնելով երկրում առաջին ռազմական ակադեմիան։ 1813 թ. հոկտեմբերի 12-ին ուժի մեջ մտավ երկրի Սահմանադրությունը, որի համաձայն երկիրը կառավում էին երկու կոնսուլները, 4 ամիս ժամկետով։ Եգրոսի հետ կոնսուլ ընտրվեց Խոսե Գասպար Ռոդրիգես դե Ֆրանսիան։ Եգրոսը կոնսուլի պաշտոնում մնաց 1814 թ. փետրվարի 12-ից հունիսի 12-ը։ Ֆրանսիան, որը զգալի ազդեցություն ուներ քաղաքականության մեջ, երկրորդ անգամ կոնսուլ դառնալուց հետո հեղաշրջում իրականացրեց և ողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը, իսկ Եգրոսը լինելով ավելի շատ զինվորական քան քաղաքական գործիչ, հեռացավ իր կալվածքը։

1820 թվականին Եգրոսը մասնակցեց Ֆրանսիայի դեմ անհաջող դավադրությանը, որից հետո բանտարկվեց և մահացավ բանտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուլխենսիո Եգրոս» հոդվածին։