Ֆուաթ Օքթայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆուաթ Օքթայ
Fuat Oktay (cropped).jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Չուկուրովայի համալսարան և Ուտյնի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Թուրքեր
Ծննդյան օր 1964[1]
Ծննդավայր Çekerek, Յոզգաթի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
 
Կայք՝ tccb.gov.tr/kabine/cumhurbaskani-yardimcisi

Ֆուաթ Օքթայ (1964[1], Çekerek, Յոզգաթի մարզ, Թուրքիա), 2016 թվականի հունիսի 19-ից մինչև փոխնախագահ նշանակվելը եղել է Թուրքիայի վարչապետի օգնականը, 2018 թվականի հուլիսի 9-ից Թուրքիայի փոխնախագահ։

Կրթությունը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականին Յոզգաթի մարզի Չեկերեկե բնակավայրում (գտնվում է Թուրքիայի կենտրոնական մասում)։ 1985 թվականին ավարտել է Չուկուրովի (Ադանա, Թուրքիա) համալսարանի կառավարման ֆակուլտետը, որտեղ շարունակել է իր գործունեությունը որպես գիտաշխատող։ 1990 թվականին Ուեյնի համալսարանում (Դետրոյթ, ԱՄՆ) բիզնեսի և արտադրության բնագավառում ստացել է մագիստրոսի աստիճան[2]։ Նրա մասնագիտացումը եղել է ավտոմեքենաշինությունը և կապը[3]։

Կարիերան առևտրի ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին ապրել է ԱՄՆ-ում, որտեղ աշխատել է ավտոմեքենաների և ավիացիոն արդյունաբերության ոլորտում։ Մասնակցել է Ford, Chrysler և General Motors ընկերությունների ծրագրերին[2]։

2000-ականների սկզբին Թուրքիա վերադառնալուց հետո տարբեր պետական և մասնավոր ընկերություններում եղել է խորհրդատու։ Զբաղեցրել է Բեյքենտի (Ստամբուլ, Թուրքիա) համալսարանի դեկանի տեղակալի պաշտոնը։ 2008—2012 թվականներին աշխատել է Turkish Airlines ավիաընկերությունում որպես բիզնեսի զարգացման և ստրատեգիական պլանավորման բաժնի պետ։ Եղել է Արտաքին տնտեսական հարաբերությունների (DEİK) թուրքաբրիտանական, թուրքագերմանական, թուրքաիսպանական գործարար խորհուրդների անդամ[2]։ Եղել է Turkish Aerospace Industries, Turkish Technic ընկերությունների խորհրդի անդամ, ինչպես նաև Turk Telekom-ի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ[2]։

Քաղաքացիական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012—2016 թվականներին գլխավորել է Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը, որը կառավարվում էր երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (2014 թվականից Թուրքիայի նախագահ)։ Թուրքիայի կառավարության անունից պատրաստել է այլ երկրների հետ ռիսկերի և ճգնաժամերի կառավարման մի շարք համաձայնագրեր[2]։

2016 թվականին նախագահ Էրդողանի հետ մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է միջին արևելքում հումանիտար խնդիրների հարցը[2]։

Թուրքիայի փոխվարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսից 2018 թվականի հունիսը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խորհրդականի պաշտոնը։ Զբաղվել է պետական համալսարանների թվային և տեխնոլոգիական արդիականացմամբ[3]։

Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ Ֆուաթ Օքթային հաջողվում է NTV հեռուստաալիքով հեռարձակել վարչապետի ելույթըը, որի շնորհիվ վարչապետը բնակչությանը կոչ արեց հանգստություն պահպանել։ Մասնակցել է Սիրիայում քրդական կազմավորումների (սրանք ըստ Անկարայի ահաբեկչական վտանգ էին ներկայացնում Թուրքիայի համար) դեմ ուղղված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունների համակարգմանը[2]։

Ֆուաթ Օքթայը համարվում է երկրի կառավարման համակարգի «բյուրոկրատական և վարչական» ճարտարապետներից մեկը։

Թուրքիայի փոխնախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 9-ին նշանակվել է Թուրքիայի փոխնախագահ, նոր պաշտոնը ստեղծվել էր սահմանադրական փոփոխությունների արդյունքում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ունի երեք երեխա։ Տիրապետում է անգլերենի[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]