Ֆուադ Ալեսկերով
Ֆուադ Ալեսկերով ռուս.՝ Фуад Тагиевич Алескеров | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1951 (74 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց և V.A. Trapeznikov Institute of Control Sciences? |
Գործունեության ոլորտ | Որոշումների տեսություն, խաղերի տեսություն և կառավարման տեսություն |
Անդամակցություն | Եվրոպական ակադեմիա[1] և Ֆինլանդիայի գիտությունների և գրականության ակադեմիա |
Ալմա մատեր | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան[2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Մարկ Այզերման |
Եղել է գիտական ղեկավար | Դմիտրի Շվարց[2], Դանիել Կարաբեկյան[2] և Դմիտրի Ալեքսանդրովիչ Վեսելով[2] |
Հայտնի աշակերտներ | Ռաֆիգ Աղաև[2] և Վյաչեսլավ Յակուբա[2] |
Պարգևներ | |
Կայք | hse.ru/org/persons/140159 |
![]() |
Ֆուադ Տագիևիչ Ալեսկերով [3][4] (ռուս.՝ Фуад Тагиевич Алескеров, հունվարի 23, 1951, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս մաթեմատիկոս, տնտեսագետ, ֆիզիկոս, տեսության որոշումների ընդունման մասնագետ, խաղերի (ներառյալ մաթեմատիկական մոդելավորման քաղաքական գործընթացները) և կառավարման տեսության, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության Բարձրագույն Դպրոցի իսկական պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության տեխնիկայի և գիտության պատվավոր աշխատող։
Տնտեսագիտության ֆակուլտետի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» պրոֆեսոր և բարձրագույն մաթեմատիկայի ֆակուլտետի բաժնի վարիչ[5], միջազգային գիտա-ուսումնական լաբորատորիայի վերլուծության և ընտրության որոշումների վարիչ[6], «Մարկ Այզերմանի անվան Ընտրության տեսության և որոշումների վերլուծության լաբորատորիայի» վարիչ, «Վադիմ Տրապեզնիկովի անվան Կառավարման ինստիտուտի» վարիչ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաուդ Ալեսկորովը ծնվել է 1951 թվականին Բաքվում, այստեղ էլ ստացել է կրթությունը և սովորել է № 23 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ադրբեջանի Մեշադի Ազիզբեկովի անվան նավթի և քիմիայի ինստիտուտ[7]։ Իր ինստիտուտի դասախոս Ազադ Միրզաջանզադեի խորհրդով 1969 թվականին մեկնել է Մոսկվա և ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1974 թվականին։ Նրա դասախոսներն էին՝ Ալեքսանդր Կուրոշը, Բորիս Դեմիդովիչը, Անդրեյ Կոլմոգորով[7], ինչպես նաև տեսության ոլորտի հայտնի գիտնական Մարկ Արոնովիչ Այզերմանը (1913-1992), որը դարձել է նրա գիտական ղեկավարը։ 1975-1980 թվականներին եղել է ստաժյոր, «Վադիմ Տրապեզնիկովի անվան Կառավարման ինստիտուտի» ասպիրանտ։ 1981 թվականին պաշտպանել է «Վադիմ Տրապեզնիկովի անվան Կառավարման ինստիտուտի» թեկնածուական ատենախոսությունը «Միջկայքային ընտրություն» մասնագիտությամբ՝ «Կառավարում սոցիալական և տնտեսական համակարգերում»։ 1980-1985 թվականներին եղել է «Վադիմ Տրապեզնիկովի անվան Կառավարման ինստիտուտի» կրտսեր գիտաշխատող, 1986-1989 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1989-1991 թվականներին՝ սեկտորի վարիչ, 1991-1998 թվականներին՝ լաբորատորիայի վարիչ։ 1993 թվականին պաշտպանել է «Վադիմ Տրապեզնիկովի անվան Կառավարման ինստիտուտի» դոկտորական ատենախոսությունը «Տեղական մոդելի ագրեգավորման» մասնագիտությամբ՝ «Կառավարում սոցիալական և տնտեսական համակարգերում»։ 1998-2001 թվականներին «Վադիմ Տրապեզնիկովի անվան Կառավարման ինստիտուտի» առաջատար գիտաշխատող, 2001 թվականին՝ լաբորատորիայի վարիչ[3]։
Միաժամանակ աշխատել է «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում»՝ բարձրագույն մաթեմատիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ (2003 թվական), ընտրության տեսության և որոշումների վերլուծության լաբորատորիայի վարիչ (2009 թվական), մաթեմատիկայի ֆակուլտետի դեպարտամենտի ղեկավար (2012 թվական)[3]։
Գիտական ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլեգիայի անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուադ Ալեսկերովը եղել է մի շարք միջազգային և ռուսական ամսագրերի կոլեգիայի անդամ՝
- Ավտոմատիկա և տելեմեխանիկա,
- Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի գլխավոր վարչության տնտեսական ամսագիր,
- Կառավարման խնդիրներ,
- Սոցիալ-քաղաքական ոլորտում մոդելավորում,
- Բիզնես-ինֆորմատիկա
- Նոր տնտեսական ընկերակցության ամսագիր
- Mathematical Social Sciences
- Political Studies (TBF)
- Information Technology and Decision Making
Գիտնականների խորհուրդների անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային հետազոտական համալսարանի էկոնոմիկայի բարձրագույն դպրոց
- Ազգային հետազոտական համալսարանի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի տնտեսագիտության ֆակուլտետ
Որոշ հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Այզերման, Ֆուադ Ալեսկերով «Ընտրության տարբերակներ», Մոսկվա, Գիտություն, 1990 (ISBN 5-02-014091-0)
- Ֆուադ Ալեսկերով., Պ. Օրդեշուկ «Ընտրություններ։ Քվեարկություն։ Կուսակցություն», Մոսկվա, Ակադեմիա, 1995 (ISBN 5-7695-0011-5)
- Aizerman M., Aleskerov F. «Theory of Choice», Elsevier, North-Holland, 1995 (ISBN 0-444-822100)(անգլ.)
- Aleskerov F. «Arrovian Aggregation Models», Kluwer Academic Publishers, Dordercht, 1999 (ISBN 0-7923-8451-2)(անգլ.)
- Ֆուադ Ալեսկերով, Խ. Էրսել, Յա. Սաբունչու «Ընտրություններ կոալիցիանների համար. ինչպես են ընդունվում քաղաքական որոշումները», Yapı Kredi Yayınları, İstanbul, 1999 Երկրորդ հրատարակություն՝ Ֆուադ Ալեսկերով, Խ. Էրսել, Յա. Սաբունչու «Ընտրություններ կոալիցիանների համար. ինչպես են ընդունվում քաղաքական որոշումները», Eflatun Yayin Evi, 2010 (ISBN 978-605-4334-44-5) 302 с.(թուրքերեն)
- Ֆուադ Ալեսկորով, Բ. Մոնժարդե, Aleskerov F., Monjardert B. «Utility Maximization, Choice and Preference», Springer-Verlag, Berlin, 2002 (ISBN 3-540-43089-X), 283 с. Second edition: Aleskerov F., Bouyssou D., Monjardet B. «Utility Maximization, Choice and Preference», Springer Verlag, Berlin, 2007, (ISBN 978-3-540-34182), 283 p.
- Ֆուադ Ալեսկորով, Էլլա Հաբինա, Դմիտրի Շվարց «Երկուական հարաբերություններ, գրաֆիկներ և կոլեկտիվ լուծումներ», Մոսկվա, Հրատարակչություն, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց, 2006 (ISBN 5-7598-0345-X), 300 с.Երկրորդ հրատարակություն՝ Ֆուադ Ալեսկերով, Էլլա Հաբինա, Դմիտրի Շվարց «Երկուական հարաբերություններ, գրաֆիկներ և կոլեկտիվ լուծումներ», Մոսկվա, Ֆիզմատլիտ, 2012 (ISBN 978-5-9221-1363-2), 341 с.
- Ֆուադ Ալեսկերով, Նիկոլայ Բլագովեշչենսկի, Գեորգի Սատարով, Արկադի Սոկոլովա, Վլադիմիր Յակուբա «Ազդեցությունը Ռուսաստանի Պետական Դումայում» (1905-1917 և 1993-2005 թվականներ), Մոսկվա, Ֆիզմատլիտ, 2007 (ISBN 978-5-9221-0881-2), 309 с. Երկրորդ հրատարակություն՝ Ֆուադ Ալեսկորով, Նիկոլայ Բլագովեշչենսկի, Գեորգի Սատարով, Արկադի Սոկոլովա, Վլադիմիր Յակուբա «Ազդեցությունը Ռուսաստանի Պետական Դումայում» (1905-1917 և 1993-2005 թվականներ), Մոսկվա, Ֆիզմատլիտ, 2009 (ISBN 978-5-9221-0881-2), 312 с.
- Ֆուադ Ալեսկերով, Ի. Անդրիևսկայա, Հենիրխ Պենիկաս, Վասիլի Սոլոդկով «Բազել II-ի մաթեմատիկական մոդելների վերլուծություն», Մոսկվա, Ֆիզմատլիտ, 2010 (ISBN 978-5-9221-1142-3), 286 с.; Երկրորդ հրատարակություն՝ Ֆուադ Ալեսկերով, Ի. Անդրիևսկայա, Հենիրխ Պենիկաս, Վասիլի Սոլոդկով «Բազել II-ի մաթեմատիկական մոդելների վերլուծություն», Մոսկվա, Ֆիզմատլիտ, 2013 (ISBN 978-5-9221-1463-9), 296 с.
- Aleskerov F., Ersel H., Piontkovski D. Linear Algebra for Economists Springer-Verlag, Berlin Heidelberg, 2011, ISBN 978-3-642-20569-9, 286 p.
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուադ Ալեսկերովը հանդիասանում է մոսկովյան համայնքի առաջադեմ հուդայիզմի՝ «Լե Դոր Վա Դոր» հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поколения ВШЭ. Ученики об учителях. — М.: Изд. дом Высшей школы экономики, 2013. — 232 с. ISBN 978-5-7598-1070-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.ae-info.org
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 3,0 3,1 3,2 Math-Net.Ru, 2017
- ↑ 4,0 4,1 Алескеров Ф. Т. // ИПУ РАН
- ↑ «Кафедра высшей математики на факультете экономики : Национальный исследовательский университет «Высшая школа экономики»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Сотрудники : Международная научно-учебная лаборатория анализа и выбора решений : Национальный исследовательский университет «Высшая школа экономики»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 7,0 7,1 Абдуллаев, 2016
- ↑ Председатель попечительского совета общины — Фуад Алескеров Արխիվացված 2016-09-12 Wayback Machine // Ле-Дор Ва-Дор — община прогрессивного иудаизма, г. Москва, 19.12.2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Алескеров Фуад Тагиевич». Math-Net.Ru. Математический институт имени В. А. Стеклова РАН. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- «Алескеров Фуад Тагиевич: Анализ публикационной активности автора». eLIBRARY.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- Алескеров Фуад Тагиевич // НИУ «ВШЭ»
- Алескеров Ф. Т. // Институт проблем управления им. В. А. Трапезникова РАН
- CV — Фуад Тагиевич Алескеров Արխիվացված 2016-08-17 Wayback Machine
- Абдуллаев С. «Фуад Алескеров: «Всегда старайтесь находить таких учителей, которые будут задавать вам очень высокие жизненные стандарты»». Math-Net.Ru. papahastories.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուադ Ալեսկերով» հոդվածին։ |
|
- Հունվարի 23 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ռուս տնտեսագետներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Կառավարման տեսություն
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ռուս մաթեմատիկոսներ