Ֆորսաժ։ Հոբս և Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆորսաժ․ Հոբս և Շոուից)
Ֆորսաժ։ Հոբս և Շոու
անգլ.՝ Fast & Furious Presents: Hobbs & Shaw
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և թրիլեր
Թվականօգոստոսի 1, 2019[1], օգոստոսի 2, 2019, օգոստոսի 1, 2019 և օգոստոսի 7, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լիթչ
ՊրոդյուսերԴուեյն Ջոնսոն, Հիրամ Գարսիա, Դենի Գարսիա և Ջեյսոն Սթեթհեմ
Սցենարի հեղինակՔրիս Մորգան և Դրյու Փիրս
ԴերակատարներԴուեյն Ջոնսոն, Ջեյսոն Սթեթհեմ, Վանեսա Կիրբի, Իդրիս Էլբա, Ռոման Ռեյնս, Էյսա Գոնսալես, Էդի Մարսան, Քլիֆ Քուրտիս, Հելեն Միրեն, Antonio Mancino?, Դևիդ Լիթչ, Քևին Հարթ, Ռայան Ռեյնոլդս, Ռոբ Դելանի, Akie Kotabe?, Felicity Dean?, Axel Nu?, Lampros Kalfuntzos?, Նաթան Ջոնս, Ռոման Ռեյնս և Ուսո եղբայրներ
ՕպերատորՋոնաթան Սելա
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս
ՄոնտաժՔրիստոֆեր Ռաուս
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունOriginal Film, Seven Bucks Productions և Universal Studios
Տևողություն137 րոպե
Բյուջե200 000 000 $[2]
Շահույթ759 056 935 $[2] և 173 956 935 $[2]
ՀաջորդHobbs & Shaw 2?
Պաշտոնական կայքէջ
 Fast & Furious: Hobbs & Shaw Վիքիպահեստում

«Ֆորսաժ։ Հոբս և Շոու»[3], ամերիկյան մարտաֆիլմ գիտաֆանտաստիկ և կատակերգության տարրերով։ Այն սփին-օֆֆ է և թվով իններորդը «Ֆորսաժ» ֆիլմաշարում։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում «Ֆորսաժ 8»-ի դեպքերից երկու տարի անց և կենտրոնացված է Լյուկ Հոբսի և Դեկարդ Շոուի հերոսների վրա Դուեյն Ջոնսոնի և Ջեյսոն Սթեթհեմի դերակատարմամբ։ Ֆիլմում նաև նկարահանվել են Իդրիս Էլբան, Վաննեսա Կիրբին, Հելեն Միրենը, Ռոման Ռեյնսը, էյսա Գոնսալեսը, Կիանու Ռիվզը[4][5] և այլ դերասաններ[6][7][8][9]։

Ֆիլմի ռեժիսորը Դևիդ Լիտչն է, իսկ սցենարի հեղինակը՝ Քրիս Մորգանը, որը նաև նախկին վեց ֆիլմերի սցենարի հեղինակն է։ Արտադրության գործընթացը վերահսկող հիմնական պրոդյուսերներն են գլխավոր պրոդյուսեր Նիլ Մորիցը, ինչպես նաև Դուեյն Ջոնսոնը, Դենի Գարիսան, Հիրամ Գարսիան, Ջեյսոն Սթեթհեմը և Քրիս Մորգանը։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են «Originals Film», «Seven Bucks Production» և «Chris Morgan Productions» ընկերությունները[10][11]։

Ֆիլմը կթողարկվի «Universal Pictures»-ի կողմից և կցուցադրվի 2019 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում[12], իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ին՝ Ռուսաստանում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պաշտոնական սինոփսիսը «Universal Pictures Russia»-ի կողմից[3].

Ամերիկյան դիվանագիտական ծառայության գաղտնի գործակալ Լյուկ Հոբսը և բրիտանական նախկին էլիտար հետախույզ Դեկարդ Շոուն առաջին անգամ հանդիպել են 2015 թվականին «Ֆորսաժ 7» ֆիլմում։ Առաջին րոպեներից իրար չհավանելով՝ նրանք դառնում են ոխերիմ թշնամիներ։

Սակայն անխոցելի թշնամու հայտնվելը փոխում է ամեն ինչ։ Բրիքսթոնը գենետիկորեն ձևափոխված գերմարդ է։ Նրա մոտ է հայտնվում կենսաբանական զենք, որը կարող է ոչնչացնել երկիրը։ Երբ Բրիքսթոնը հաղթում է ՄԻ6-ի հետախույզ Վանեսա Կիրբիին, որը Դեկարդ Շոուի քույրն էր, մարդկությանը հարկավոր են լինում նոր պաշտպաններ։ Հոբսը և Շոուն պետք է մոռանան անցյալը և սկսեն աշխատել միասին։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ամբողջ աշխարհով մեկ՝ սկսած Լոս Անջելեսից միչև Լոնդոն, նաև Չեռնոբիլում և Սամոայի անհավանական կղզիներում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Դուեյն Ջոնսոն Լյուկ Հոբս Լյուկ Հոբս
Ջեյսոն Սթեթհեմ Դեկարդ Շոու Դեկարդ Շոու
Իդրիս Էլբա Բրիքսթոն Բրիքսթոն
Վանեսա Կիրբի Հեթի Շոու Հեթի Շոու
Հելեն Միրեն Մագդալինա Շոու Մագդալինա Շոու
Ռոման Ռեյնս Դյուկ Հոբս Դյուկ Հոբս
Էյսա Գոնսալես Մադամ Մ Մադամ Մ
Էդդի Մարսան
Քլիֆ Քուրտիս
Ջոշ Մագուա
Ջոն Տուի
Կիանու Ռիվզ[4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 Box Office Mojo — 1999.
  3. 3,0 3,1 3,2 «Форсаж: Хоббс и Шоу». Universal Pictures Russia. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  4. 4,0 4,1 Goodman, JJ (2019 թ․ ապրիլի 19). «EXCLUSIVE — Keanu Reeves to Have Significant Role in 'Fast & Furious Presents: Hobbs & Shaw'». That Hashtag Show. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  5. 5,0 5,1 «Spoiler Alert : Keanu Reeves joins Fast & Furious universe». Moviehole.net. 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Fast & the Furious Hobbs & Shaw Spinoff Starts Filming». ScreenRant.com. 2018 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. Kroll, Justin (2018 թ․ հուլիսի 3). «'The Crown's' Vanessa Kirby Joins Dwayne Johnson in 'Fast and Furious' Spinoff (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  8. Kroll, Justin (2018 թ․ հուլիսի 5). «Idris Elba to Play Villain in 'Fast and Furious' Spinoff Starring Dwayne Johnson (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  9. D'Alessandro, Anthony (2018 թ․ հոկտեմբերի 4). «Eddie Marsan Along For The Ride In 'Fast & Furious' Spin-off 'Hobbs And Shaw'». Deadline.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. Evry, Max (2018 թ․ ապրիլի 12). «David Leitch Confirmed to Direct Fast & Furious Spinoff». ComingSoon.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  11. Petski, Denise (2018 թ․ հոկտեմբերի 3). «'Hobbs & Shaw': Dwayne Johnson Shares On-Screen Staredown With Jason Statham In First-Look Photo». Deadline.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  12. D'Alessandro, Anthony (2018 թ․ մայիսի 9). «'Fast & Furious' Spinoff With Dwayne Johnson & Jason Statham Shifts To August 2019 – Update». Deadline.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսաժ։ Հոբս և Շոու» հոդվածին։