Ֆորմալիզմ (մաթեմատիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆորմալիզմ, մաթեմատիկայի և տրամաբանության հիմնավորման հիմնական ուղղություններից (ինտուիցիոնիզմի և լոգիցիզմի հետ միասին)։

Ձևավորվել է Դավիթ Հիլբերտի և նրա հետևորդների աշխատություններում որպես բազմությունների տեսության պարադոքսների հետ կապված պրոբլեմների լուծում առաջարկող ուղղություն։

Ըստ ֆորմալիզմի, ակտուալ անվերջ բազմությունների դասական տեսության հիմնական գաղափարները կտրված են ֆիզիկական իրականությունից և բովանդակային մեկնաբանություններ չունեն ֆիզիկական աշխարհում, ֆիզիկական փորձնական ստուգման ենթակա է դասական մաթեմատիկայի միայն մի մասը։ Սակայն ֆորմալիզմն առաջարկում է պահպանել դասական մաթեմատիկան որպես հաշիվ որևէ ձևայնացված լեզվի սահմաններում, ընդ որում այդ լեզվի միջոցով արտահայտված ասույթների ճշմարտությունը հանգում է միայն ձևային հաշվի կանոնների պահպանմանը թեորեմների ձևային ապացույցներում, իսկ ֆիզիկական իրականության հետ կապերը բնորոշում են միայն որևէ տեսության պահանջները կամ զարգացման նպատակահարմարությունը։

Մաթեմատիկայի հուսալի հիմունքների կառուցման համար Դ. Հիլբերտն առաջարկել է ձևայնացնել ամբողջ մաթեմատիկան և մետամաթեմատիկայի եղանակներով ապացուցել ձևայնացված մաթեմատիկայի անհակասականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 695