Ֆորթիմայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆորթիմայլ
Fortymile River from Taylor Highway.jpg
Բնութագիր
Երկարություն162,5
Ավազանի մակերես6600 square mile
ԱվազանՅուկոն
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՀարավարևելյան Ֆեյրբանքսի մարդահամարի տարածաշրջան
ԳետաբերանՅուկոն
 · Գետաբերանի տեղակայումՅուկոն
 · Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
ԵրկրամասՅուկոն և Հարավարևելյան Ֆեյրբանքսի մարդահամարի տարածաշրջան[2]
ՋրահավաքՅուկոն գետի ավազան

Ֆորթիմայլ (անգլ.՝ Fortymile River), գետ Ալյասկայի և Յուկոնի շրջանում, վտակը Յուկոնն է։

Ֆիզիկաաշխարհագրական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորթիմյալ գետի ակունքը գտնվում է ԱՄՆ-ում, ձևավորվել է երկու վտակից՝ Նորֆ Ֆորք և Սաուֆ Ֆորք։ Գետը հոսում է դեպի հյուսիս-արևելք[3]։

ԱՄՆ-ի տարածքով անցնում է գետի 392 մղոնը, ապա այն մտնում է Կանադայի տարածք և արդեն այնտեղ թափվում է Յուկոն գետը։ 1980 թվականից գետը պահպանվում է ԱՄՆ-ում ընդունված հատուկ հրամանագրով (Alaska National Interest Lands Conservation Act), որպես Wild and Scenic River[4]։ Կանադայի տարածքում պահապանության տակ է պատմական Ֆորթի Մայլ քաղաքը, որը գտնվում է գետի ափին[5]։

Գետը հետաքրքրություն ունի զբոսաշրջիկների համար։ Ջրի մակարդակը կախված է իջվածքներից։ Օգոստոսյան անձրևներից հետո գետում լինում են 3-րդ աստիճանի սահանաքներ։ Գետի և նրա վտակների գլխավոր սահանքներն են՝ Bald Eagle Rapids, The Chute, The Kink, The Falls, Deadman’s Rime ԱՄՆ-ում և Canyon Rapids Կանադայում[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորթմինթայլ գետը թափվում է Յուկոնի մեջ, 1937 թվականի լուսանկար։ Առաջին պլանում շոգեքարշի մոտ տեղակայված է Ֆորթ Կուդահին, իսկ հեռվում երևում է Ֆորթի Մայլը։

Մինչ եվրոպացիների գալը, գետը մոտավորապես 2000 տարի օգտագործվում էր հնդկացիական Հան ցեղի կողմից, ովքեր այն անվանում էին Ch’ëdä Dëk։ Գետի կարևորությունը հնդկացիների համար այն էր, որ գետի մոտ գտնվում էր կարիբու տեսակի եղնիկների հոտը[5]։

1885 թվականին ամերիկյան բանակի լեյտենանտ Ֆրեդերիկ Սվատկան զբաղվում էր Յուկոն գետի ուսումնասիրությամբ, ինչպես կանադական, այնպես էլ ամերիկյան տարածքներում։ Ուսումնասիրելով գետը՝ նա նշեց դրա լայն հովիտը և երեք կոնաձև թմբերը, որոնք գտնվում են գետաբերանի մոտ։ Դրանով պայմանավորված՝ Սվատկան գետն անվանեց Կոն Հիլ (անգլ.՝ Cone-Hill River)[3]։

Մեկ տարի անց գետում հայտնաբերեցին ոսկի և այն ստացավ իր ներկայիս անվանումը։ Այդ ժամանակ առևտրական գլխավոր կետը գտնվում էր Ֆորթ Ռելայանսում։ Գետաբերանը գտնվում էր Ֆորթ Ռելայանսից 40 մղոն դեպի վեր[3]։

Ֆորթի Մայլ քաղաքը հիմնվել է 1887 թվականի ձմռանը, երբ 160 հոգի սկսեցին այնտեղ բնակավայր կառուցել[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du CanadaNatural Resources Canada.
  2. 2,0 2,1 Geographic Names Information System — 2018.
  3. 3,0 3,1 3,2 «Feature Detail Report for: Fortymile River» (անգլերեն)։ Geographic Names Information System։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-02 
  4. «Fortymile Wild and Scenic River» (անգլերեն)։ Министерство внутренних дел США: Bureau of Land Management։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-02 
  5. 5,0 5,1 5,2 «Forty Mile» (անգլերեն)։ Правительство Юкона։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-27-ին։ Վերցված է 2009-12-21 
  6. «Fortymile River - An Old Prospectors Route in the Yukon» (անգլերեն)։ Great Outdoor Recreation Pages։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]