Jump to content

Ֆորեսթհիլ կամուրջ

Coordinates: 38°55′21″N 121°02′20″W / 38.9224°N 121.039°W / 38.9224; -121.039
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորեսթհիլ կամուրջ
Երկիր ԱՄՆ
ՏեղանքԿալիֆոռնիա
Տեսակկամուրջ
Հատում էNorth Fork American River?
Երկարություն263 մետր
Բացման տարեթիվ1973
38°55′21″N 121°02′20″W / 38.9224°N 121.039°W / 38.9224; -121.039
Քարտեզ
Քարտեզ

Ֆորեսթհիլ կամուրջ (նաև հայտնի որպես Օբերն–Ֆորեսթհիլ կամուրջ կամ պարզապես Օբերնյան կամուրջ), ճանապարհային կամուրջ, որն անցնում է Կալիֆոռնիայի արևելքում՝ Փլեյսեր շրջանի և Սիեռա Նևադա լեռների տարածքով՝ անցնելով Ամերիկյան գետի հյուսիսային ճյուղի վրայով։ Այն Կալիֆոռնիայի ամենաբարձր կամուրջն է (բարձրությունը՝ 220 մետր գետի մակերևույթից), ԱՄՆ-ում՝ չորրորդ բարձրությամբ, և աշխարհի ամենաբարձր 70 կամուրջներից մեկը։

Ֆորեսթհիլ կամուրջ

Ֆորեսթհիլ կամուրջը ի սկզբանե կառուցվել էր Ամերիկյան Գետի վրայով անցնող անցումը փոխարինելու նպատակով։ Կամուրջը գտնվում է գետից 220 մետր բարձրության վրա։ Կամուրջը 1971 թվականին պատրաստել է Kawasaki Heavy Industries-ը, իսկ կառուցել է Willamette Western Contractors ընկերությունը։ Ոտքով կարելի է անցնել կամրջի ողջ երկարությամբ երկու ուղղություններով։

Սեյսմակայունացման նախագծի աշխատանքները սկսվել են 2011 թվականի հունվարին և ավարտվել 2015 թվականին՝ մոտավոր 74.4 միլիոն դոլար բյուջեով[1][2]։ Կամրջի սկզբնական կառուցման արժեքը եղել է 13 միլիոն դոլարից պակաս։

Կամուրջը հայտնվում է 2002 թվականի XXX ֆիլմի սկզբում, որտեղ Վին Դիզելի կերպարը՝ Քսանդեր Քեյջը, վարում է գողացված կարմիր Chevrolet Corvette-ը և ցատկում է կամուրջից, մեքենայից դուրս է թռչում թռիչքի պահին և պարաշյուտով իջնում Ամերիկյան Գետի Կիրճի հատակ, որտեղ նրան սպասում են իր համախոհները։

Կամուրջը նաև հայտնվում է «Տգեղ ճշմարտությունը» ֆիլմի ավարտին մոտ հատվածում[3], ինչպես նաև տարբեր սպորտային պարագաների գովազդներում։

Ինքնասպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բարձրության պատճառով Ֆորեսթհիլ կամուրջը հայտնի է նաև որպես ինքնասպանության վայր։ 2024 թվականի փետրվարի տվյալներով՝ կամրջի կառուցումից ի վեր գրանցվել է 102 ինքնասպանություն[4]։ 2011–2015 թվականներին իրականացված վերանորոգման աշխատանքների շրջանակում կամրջի վրա կառուցվել է 2 մետրանոց պատնեշ, որը նախատեսված է նման փորձերը կանխելու համար[5]։

Bridge Fire հրդեհը բռնկվել էր Ֆորեսթհիլ կամրջի տակ 2021 թվականի սեպտեմբերի 5-ին և շարունակվել ընդհանուր առմամբ 9 օր։ Հրդեհը այրել է 166 հեկտար տարածք։ Արձանագրվել է մեկ տուժած անձ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Auburn Journal. «Placer supes OK $65 million in Foresthill Bridge contracts». Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  2. «Placer County:Foresthill Bridge Project». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  3. Auburn Journal. «Foresthill Bridge shot spans scenic moment for new film». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Stacey Adams (2024 թ․ փետրվարի 13). «Monday suicide confirmed at Foresthill Bridge». Gold Country Media. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  5. Gus Thomson, Journal Staff Writer. «Higher Foresthill Bridge barriers poised for installation». Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  6. Cal Fire. «Bridge Fire». Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]