Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարան
| Մասն է | • Իրանի միջուկային ծրագիր • nuclear facilities in Iran | |
|---|---|---|
| Կոչվել է ի պատիվ | Fordo | |
| Երկիր | Իրան | |
| Վարչատարածքային միավոր | • Ղոմ • Central District • Qomrud Rural District | |
| Կոորդինատներ | 34°53′8″N 50°59′48″E | |
| Նշանակալից իրադարձություն | «Առյուծի վերելք» գործողություն, Ամերիկայի հարվածները իրանական միջուկային օբյեկտներին | |

Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարան, իրանական ստորգետնյա ուրանի հարստացման գործարան է, որը գտնվում է Իրանի Ղոմ քաղաքից 32 կմ հյուսիս[1], նախկին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում[2][3]։ Գտնվում է Իրանի Ատոմային Էներգիայի Կազմակերպության վերահսկողության տակ[4]։ Սա Իրանի երկրորդ ուրանի հարստացման գործարանն է, մյուսը՝ Նաթանզի միջուկային կայանն է։
2025 թվականի հունիսի 13-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են գործարանին, իսկ հունիսի 21-ին Միացյալ Նահանգների զինված ուժերը ռմբակոծել են այն, իսկ նախագահ Թրամփը հայտարարե է, որ այն «ոչնչացվել է»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարանի շինարարությունը սկսվել է 2006 թվականին, սակայն հարստացման գործարանի գոյության մասին Իրանը հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) միայն 2009 թվականի սեպտեմբերի 21-ին[5][6], այն բանից հետո, երբ վայրը հայտնի է դարձել արևմտյան հետախուզական ծառայություններին։ Արևմտյան պաշտոնյաները խստորեն դատապարտել են Իրանին գործարանը նախկինում չբացահայտելու համար. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ֆորդոն գտնվել է ԱՄՆ հսկողության տակ[7]։ Իրանը պնդում է, որ այս բացահայտումը համապատասխանում էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ կնքված Անվտանգության մասին համաձայնագրով իր իրավական պարտավորություններին, որը, ըստ Իրանի, պահանջում է, որ Իրանը հայտարարագրի նոր օբյեկտների մասին միջուկային նյութեր ստանալուց 180 օր առաջ[8]։ ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Իրանը պարտավոր է 2003 թվականի իր համաձայնագրով հայտարարել օբյեկտի մասին, հենց որ Իրանը որոշի կառուցել այն[9]։
Իրանի իշխանությունները պնդում են, որ օբյեկտը կառուցվել է լեռան խորքում՝ Իսրայելի կողմից նմանատիպ օբյեկտներին հարձակվելու բազմիցս հնչած սպառնալիքների պատճառով, որոնք Իսրայելը կարծում է, որ կարող են օգտագործվել միջուկային զենք արտադրելու համար[10]։ Շիա մուսուլմանների շրջանում սրբազան համարվող Ղոմ քաղաքին այդքան մոտ գտնվող միջուկային օբյեկտի վրա հարձակումը մտահոգություն է առաջացնում շիաների կրոնական արձագանքի հնարավոր ռիսկի վերաբերյալ[11]։
2013 թվականի նոյեմբերին հարյուրավոր իրանցիներ, հիմնականում Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներ, Իրանի Ատոմային Էներգիայի Կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և մի քանի մեջլեսի (խորհրդարանի) ներկայացուցիչների ուղեկցությամբ կենդանի շղթա են կազմել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի շուրջ։ Ուսանողները այնտեղ են եղել իրանցիների միջուկային ծրագրին իրենց աջակցությունը հայտնելու համար[12][13]։
2016 թվականին Իրանը այդ վայրում տեղակայել է Ս-300 զենիթային հրթիռային համակարգեր[14]։
2023 թվականի փետրվարին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նշել է, որ Ֆորդոյի գործարանում փոփոխություններ են տեղի ունեցել[15]։
2025 թվականի իսրայելա-ամերիկյան ավիահարվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հունիսի 13-ին Իսրայելը հարձակվել է գործարանի վրա՝ որպես 2025 թվականի հունիսին Իրանի վրա իսրայելական հարվածների մաս։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են իսրայելական անօդաչու թռչող սարք[16]։ Վնասի չափը պարզ չի, քանի որ Ֆորդոյի միջուկային կայանը, ինչպես Նաթանզի կայանը, կառուցված է խորը գետնի տակ[16][17]։ Արբանյակային պատկերները և զեկույցները ցույց են տալիս, որ Ֆորդոյի և Նաթանզի որոշ վերգետնյա կառույցներ վնասվել են, սակայն ցենտրիֆուգներ և հարստացված ուրան պարունակող ստորգետնյա կառույցները չեն վնասվել[17]։ 2025 թվականի հունիսին 14-ին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ հարվածների հետևանքով օբյեկտին սահմանափակ վնաս է հասցվել[18][19]։ Իսրայելի հարվածից հետո, ըստ լուրերի, ԱՄՆ-ն քննարկել է այդ վայրին հարված հասցնելու հնարավորությունը, ինչը կպահանջեր GBU-57A/B MOP-ի կիրառումը[20][21]։

2025 թվականի հունիսին 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ B-2 ռմբակոծիչները նույնպես հարվածել են Ֆորդոյի միջուկային օբյեկտին, ինչպես նաև Նաթանզի և Սպահանի օբյեկտներին[22][23]։ Սպիտակ տնից ուղղված իր ուղերձում Թրամփը հայտարարել է օբյեկտների ոչնչացման մասին՝ նշելով, որ «Իրանի միջուկային հարստացման հիմնական օբյեկտները լիովին և ամբողջությամբ ոչնչացվել են»[24]։
Տարողունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր սկզբնական հայտարարության մեջ Իրանը նշել է, որ օբյեկտի նպատակը մինչև 5% U-235 հարստացված ուրանի հեքսաֆտորիդի (UF6) արտադրությունն է, և որ օբյեկտը կառուցվում է 16 կասկադ պարունակելու համար՝ ընդհանուր առմամբ մոտ 3000 ցենտրիֆուգներով։ 2011 թվականի սեպտեմբերին Իրանը հայտարարել է, որ Նաթանզից Ֆորդոու կտեղափոխի 20% ցածր հարստացված ուրանի (LEU) արտադրությունը[25]։
2011 թվականի դեկտեմբերին սկսվել է հարստացումը[26]։ 2012 թվականի հունվարին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Իրանը սկսել է մինչև 20% հարստացված ուրան արտադրել բժշկական նպատակներով, և որ նյութը «մինչև հիմա գտնվում է գործակալության վերահսկողության և հսկողության տակ»[27]։
2015 թվականի ապրիլի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի համաձայն՝ Ֆորդոյի գործարանը պետք է վերակառուցվեր՝ այն ավելի քիչ ինտենսիվ հետազոտական նպատակներով օգտագործելու համար։ Ֆորդոյի կայանը պետք է դադարեցներ ուրանի հարստացումը և ուրանի հարստացման հետազոտությունները առնվազն 15 տարով, իսկ կայանը պետք է վերածվեր միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների կենտրոնի։ 15 տարվա ընթացքում այն կպահպաներ ոչ ավելի, քան 1044 IR-1 ցենտրիֆուգներ՝ տեղակայված Ֆորդոյի մեկ թևում՝ վեց կասկադներում։ «Այդ վեց կասկադներից երկուսը կպտտվեն առանց ուրանի և կանցնեն անցումային փուլ, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքային փոփոխությունների միջոցով», բժշկական, գյուղատնտեսական, արդյունաբերական և գիտական նպատակներով ռադիոիզոտոպների կայուն արտադրության համար։ «Մյուս չորս կասկադները՝ բոլոր հարակից ենթակառուցվածքներով, կմնան անգործ»։ Իրանին թույլատրված չէ Ֆորդոյում ունենալ որևէ տրոհվող նյութ[28][29][30]։
| Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պայմանների համաձայն՝ վերջին ամիսներին Ֆորդոյի ներսում գտնվող ցենտրիֆուգների երկու երրորդը հեռացվել է, ինչպես նաև ամբողջ միջուկային նյութը։ Կայանում արգելված է որևէ միջուկային գործունեություն, և այն վերափոխվում է այլ նպատակների համար՝ վերացնելով այն սպառնալիքը, որը երբեմն եղել է հարձակման պլանավորման պատճառ, գոնե առաջիկա 15 տարիների համար։ - The New York Times, 2016 թվականի փետրվարի 16[31]
|
ԱՄՆ-ն դուրս է եկել այդ համաձայնագրից 2018 թվականի մայիսին՝ կիրառելով պատժամիջոցներ իր «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակում։ Պատժամիջոցները տարածվել են բոլոր այն երկրների և ընկերությունների վրա, որոնք տնտեսական գործունեություն են իրականացրել Իրանի հետ, ինչի արդյունքում Իրանը կտրվել է միջազգային ֆինանսական համակարգից՝ չեղարկելով միջուկային համաձայնագրի տնտեսական դրույթները[32]:
2019 թվականի հոկտեմբերին իսրայելական ImageSat ընկերությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տվել Ֆորդոյի օբյեկտի վերանորոգման և զարգացման աշխատանքները[33]։
2019 թվականի նոյեմբերին Իրանի միջուկային էներգիայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը Ֆորդոյում ուրանը կհարստացնի մինչև 5%[34]։
2020 թվականի հունվարի դրությամբ Ֆորդոյի տարածքում եղել է 1044 ցենտրիֆուգ[35]։
2021 թվականի հունվարին Ֆորդոյի գործարանը սկսել է արտադրել մինչև 20% հարստացված ուրան[36]։
2023 թվականի մարտին CNN-ը հաղորդել է, որ Ֆորդոյում հայտնաբերվել է «ռումբի համար գրեթե պիտանի» ուրան։ ԱԷՄԳ-ն հաստատե; է, որ Ֆորդոյում հայտնաբերվել է 83.7% մաքուր U-235, և որ սա մեծ անակնկալ էր գործակալության համար[37]։
2024 թվականի հունիսին ԱԷՄԳ-ն նշել է, որ Իրանը կառուցել է լրացուցիչ ցենտրիֆուգներ[38]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Russia 'regrets' reported Iran nuclear activity in Qom facility». Haaretz. 2012 թ․ հունվարի 10.
- ↑ Weisman, Jonathan (2009 թ․ սեպտեմբերի 25). «Iran Denounced Over Secret Nuclear Plant». The Wall Street Journal. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Underground Facilities: Intelligence and Targeting Issues». National Security Archive. 2012 թ․ մարտի 23. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
- ↑ Iran ready to co-operate on nuclear programme, says Ahmadinejad.
- ↑ GOV/2009/74 Implementation of the NPT Safeguards Agreement and relevant provisions of Security Council resolutions 1737 (2006), 1747 (2007), 1803 (2008) and 1835 (2008) in the Islamic Republic of Iran
- ↑ «What is Iran's Fordow nuclear site and why is it so critical to the conflict?». www.euronews.com. Վերցված է 2025 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Sanger, David E.; Cooper, Helene (2009 թ․ սեպտեմբերի 25). «Iran Confirms Existence of Nuclear Plant». The New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Daniel Joyner (2010 թ․ մարտի 5). «The Qom Enrichment Facility: Was Iran Legally Bound to Disclose?». JURIST. University of Pittsburgh School of Law. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Implementation of the NPT Safeguards Agreement and relevant provisions of Security Council resolutions 1737 (2006), 1747 (2007), 1803 (2008) and 1835 (2008) in the Islamic Republic of Iran» (PDF). GOV/2009/74. International Atomic Energy Agency. 2009 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Azmat Khan (2012 թ․ հունվարի 13). «Did Santorum Suggest Iran Wants Nukes to Bring Back Messiah?». Public Broadcasting Service.
- ↑ Benn, Akluf (2009 թ․ սեպտեմբերի 3). «Cries of 'hold me back' may lead Israel to strike Iran». Haaretz.com.
- ↑ «Iranian university students form human chain around Fordo nuclear facility». irna.ir. 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Farsnews». farsnews.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ YAAKOV LAPPIN (2016 թ․ օգոստոսի 30). «Iran's rapid deployment of S-300 to Fordow reveals importance of site».
- ↑ Francois Murphy (2023 թ․ փետրվարի 1). «IAEA chides Iran for undeclared change to Fordow uranium enrichment setup». Reuters. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 16,0 16,1 David Brunnstrom and Michael Martina, Damage to Iranian nuclear sites so far appears limited, experts say, Reuters (June 13, 2025).
- ↑ 17,0 17,1 Karen DeYoung, Nilo Tabrizy, Evan Hill & Warren P. Strobel, Iran's nuclear facilities damaged but not destroyed, experts say, Washington Post (June 13, 2025).
- ↑ «Iranian official confirms limited damage at Fordow nuclear site». Al Jazeera. 2025 թ․ հունիսի 14. Վերցված է 2025 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Iran confirms limited damage at Iran's Fordo nuclear site». www.timesofisrael.com (ամերիկյան անգլերեն). Reuters. 2025 թ․ հունիսի 14. Վերցված է 2025 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Former Trump official: ‘I think we are gearing up for a strike’ on Iran nuclear site
- ↑ «Visual guide to Fordo: Iran's secretive nuclear site that only a US bomb could hit». BBC News. Վերցված է 2025 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Trump says US has bombed Fordo nuclear plant in attack on Iran». BBC News. 2025 թ․ հունիսի 21. Վերցված է 2025 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Brennan, Eve; Tanno, Sophie; Lockwood, Pauline; Vogt, Adrienne; Powell, Tori B.; Meyer, Matt; Saltman, Max (2025 թ․ հունիսի 21). «Israel claims killing of Iranian commander as conflict enters second week». CNN. Վերցված է 2025 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Hair, Jonathan; Palmer, Alex; Doman, Mark; Harrison, Dan (2025 թ․ հունիսի 22). «Inside the Iranian nuclear bunker Trump claims to have 'obliterated'». ABC NEWS Verify and Digital Story Innovations (ավստրալիական անգլերեն). Australian Broadcasting Corporation. Վերցված է 2025 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «| IAEA» (PDF).
- ↑ «Iran enriching uranium at Fordo plant near Qom». BBC. 2012 թ․ հունվարի 10. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Iran enriching uranium at Fordo plant near Qom». BBC. 2012 թ․ հունվարի 10. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Iran's key nuclear sites». BBC News (բրիտանական անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Bradner, Eric (2015 թ․ ապրիլի 2). «What's in the Iran nuclear deal? 7 key points | CNN Politics». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Key Excerpts of the Joint Comprehensive Plan of Action (JCPOA)». whitehouse.gov (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ David E. Sanger and Mark Mazzetti: U.S. Had Cyberattack Plan if Iran Nuclear Dispute Led to Conflict
- ↑ «Trump tightens the screws on Iran's oil». Brookings (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Unusual activity in Iranian uranium enrichment plant captured by Israeli satellite». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Iran will enrich uranium to 5% at Fordow nuclear site – official». The Jerusalem Post | JPost.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Fordow Fuel Enrichment Plant». Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Fordow Fuel Enrichment Plant». Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Near bomb-grade level uranium found in Iranian nuclear plant, says IAEA report». 2023 թ․ մարտ.
- ↑ «IAEA report: Iran installs more centrifuges at Fordow enrichment plant». Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյվիդ Օլբրայթ, Ֆրենկ Պաբիան և Անդրեա Սթրիքեր. Ֆորդոյի հարստացման գործարանը, որը հայտնի է նաև որպես «Ալ Գադիր». Իրանի միջուկային արխիվը բացահայտում է, որ սկզբնապես նախատեսված էր տարեկան 1-2 միջուկային զենքի համար նախատեսված զենքի համար նախատեսված ուրան արտադրելու համար – Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտ, 2019 թվականի մարտի 13
- Նախագահ Թրամփը ելույթ է ունենում ազգին, 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարձակումների վերաբերյալ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարան» հոդվածին։ |