Ֆավորիտուհի (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆովորիտուհի (օպերա)ից)
Picto infobox music.png
Ֆավորիտուհի
Lafavorita.jpg
Տեսակ օպերա
Ժանր Մեծ օպերա
Կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտի
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Ալֆոնս Ռուայե, ԳյուստավՎազա
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուր Բակյուլար դ'Անժո. «Կոմս դը Քոմենժ» պիես
Առաջնախաղի տարեթիվ դեկտեմբերի 2, 1840
Առաջնախաղի վայր Փարիզ
La Favorite Վիքիպահեստում

Ֆավորիտուհի (ֆր.՝ La favorite, իտալ.՝ La favorita), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերա չորս գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակներն են Ալֆոնս Ռուայեն և Գյուստավ Վազան ըստ Բակյուլար դ'Անժոյի «Կոմս դը Քոմենժ» պիեսի։ Առաջնախաղը կայացել է 1840 թ. դեկտեմբերի 2-ին Փարիզում «Գրանդ-օպերա» թատրոնում։ Օպերան դասվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ հաճախ բեմադրվում է։