Jump to content

Ֆոսկարնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոսկարնետ
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիակարբոնաթթուներ Խմբագրել Wikidata
Կիրառությունըդեղանյութեր Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևCH₃O₅P Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձևC(=O)(O)P(=O)(O)O Խմբագրել Wikidata
Սահմանված օրական դոզա6,5 գրամ Խմբագրել Wikidata
Ակտիվ բաղադրիչ էՖոսկավիր Խմբագրել Wikidata
Տաքսոնի ելանյութՍտրեպտոմիցետներ Խմբագրել Wikidata
Բուժվել էՑիտոմեգալովիրուսային հիվանդություն, Հասարակ հերպես, Սեռական հերպես Խմբագրել Wikidata
Հղիության կատեգորիաԱվստրալիայում հղիության «B3» կատեգորիա, ԱՄՆ հղիության կատեգորիա C Խմբագրել Wikidata
Լյարդի ախտահարման հավանականությունԼյարդի տոքսիկ ախտահարման հավանականության D կատեգորիա Խմբագրել Wikidata
Զանգված125,972 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունխելատ, հակադարձ տրանսկրիպտազի ինհիբիտոր, հակավիրուսային դեղամիջոց, բակտերիասպան, Հակավիրուսային դեղեր Խմբագրել Wikidata
Ֆոսկարնետ (կառուցվածքային բանաձև)

Ֆոսկարնետ, վաճառվում է «Ֆոսկավիր» ապրանքանիշի անվան ներքո, հակավիրուսային դեղամիջոց, որը հիմնականում կիրառվում է հերպես (լատին․՝ Herpesviridae) ընտանիքի վիրուսային վարակների բուժման համար[1][2]։ Այն դասակարգվում է որպես պիրոֆոսֆատային կառուցվածքային անալոգ՝ ԴՆԹ-պոլիմերազի ինհիբիտոր: Ֆոսկարնետի քիմիական բանաձևն է՝ «HO2CPO3H2» (տրինատրիումի ֆոսֆոնոֆորմատ)[3][4]։

Ֆոսկարնետի դեղահաբերի կիրառումը բժշկության մեջ հաստատվել է՝ 1991 թվականին։ Այն ընդգրկված է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կարևորագույն դեղերի ցանկում[5][6]։

Կիրառումը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսկավիրը հակավիրուսային դեղամիջոց է, որն օգտագործվում է հերպեսի վիրուսների, այդ թվում՝ դեղորայքակայուն ցիտոմեգալովիրուսի (CMV) և հասարակ հերպեսի վիրուսի 1-ին և 2-րդ տեսակների (HSV-1 և HSV-2) բուժման համար: Այն մասնավորապես կիրառվում է ցիտոմեգալովիրուսային ռետինիտի բուժման համար: Ցիտոմեգալովիրուսային ռետինիտի բուժման սկզբում անհրաժեշտ է ակնաբույժի կանոնավոր բուժզննում, ինդուկտիվ թերապիայի ավարտին և յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ՝ պահպանողական կուրսի ընթացքում: Եթե ​​ախտահարված բջիջների մնացորդային ակտիվությունը պահպանվում է, և տեղայնացված է լինում դեղին բծի կամ տեսողական նյարդի սկավառակի մոտ, զննումները կատարվում են ավելի հաճախ։ Ֆոսկարնետը կարող է օգտագործվել ՄԻԱՎ-ով հիվանդների բուժման համար, որոնք անցել են բուժման մի քանի կուրսեր՝ որպես իմունոթերապիայի մաս[7][8][9]։

Այն հակացուցված է երեխաներին և 65 տարեկանից բարձր հիվանդներին (անվտանգությունն ու արդյունավետությունը որոշված ​​չեն): Երիկամային անբավարարության դեպքում, այդ թվում՝ տարեց հիվանդների մոտ, պետք է ճշգրտվեն դեղաչափերը կամ դեղաչափերի միջև ընկած ժամանակահատվածները: Բուժման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել արյան մեջ՝ կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆատի և կալիումի մակարդակները (շաբաթական 2-3 անգամ սկզբնական թերապիայի ընթացքում և շաբաթական 1 անգամ՝ պահպանողական թերապիայի ընթացքում), ինչպես նաև պետք է համակարգված կերպով կատարվեն կլինիկական արյան անալիզներ (ներառյալ հեմոգլոբինի մակարդակի որոշում):

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսկարնետը պիրոֆոսֆատային անիոնի կառուցվածքային իմիտատոր է, որը ընտրողաբար արգելակում է վիրուսային ԴՆԹ–պոլիմերազների վրա պիրոֆոսֆատային կապման տեղամասը՝ այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք չեն ազդում մարդու ԴՆԹ–պոլիմերազների վրա[9]։

ԴՆԹ–պոլիմերազի ինհիբիտորներ՝ ացիկլովիր կամ գանցիկլովիր դեղամիջոցներով բուժվող անհատների մոտ, հերպես սիմպլեքս վիրուսի կամ ցիտոմեգալովիրուսի մասնիկները կարող են առաջացնել մուտանտ սպիտակուցային կինազներ (համապատասխանաբար՝ թիմիդին կինազ կամ սպիտակուցային կինազ UL97), որոնք դրանք դարձնում են կայուն այս հակավիրուսային դեղամիջոցների նկատմամբ[10][11]։ Սակայն, ի տարբերություն ացիկլովիրի և գանցիկլովիրի, ֆոսկարնետը չի ակտիվանում վիրուսային սպիտակուցային կինազների կողմից, ինչը այն դարձնում է օգտակար ացիկլովիրի կամ գանցիկլովիրի նկատմամբ և կայուն՝ հերպեսի և ցիտոմեգալովիրուսի վարակների դեպքում[3]։ Այնուամենայնիվ, ացիկլովիրի կամ գանցիկլովիրի նկատմամբ կայուն մուտացված ձևերը, որոնք ունեն վիրուսային ԴՆԹ պոլիմերազի փոփոխություններ, կարող են նաև կայուն լինել ֆոսկարնետի նկատմամբ[12][13]։

Կիրառման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսկարնետը հիմնականում կիրառվում է ներերակային կամ միջմկանային ներարկման միջոցով։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոսկարնետ (HO2CPO3H2)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wagstaff AJ, Bryson HM (1994 թ․ օգոստոս). «Foscarnet. A reappraisal of its antiviral activity, pharmacokinetic properties and therapeutic use in immunocompromised patients with viral infections». Drugs. 48 (2): 199–226. doi:10.2165/00003495-199448020-00007. PMID 7527325. S2CID 260483894.
  2. Chrisp P, Clissold SP (1991 թ․ հունվար). «Foscarnet. A review of its antiviral activity, pharmacokinetic properties and therapeutic use in immunocompromised patients with cytomegalovirus retinitis». Drugs. 41 (1): 104–129. doi:10.2165/00003495-199141010-00009. PMID 1706982.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Garikapati S, Nguyen M (2022). «Foscarnet». StatPearls. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 32310568. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  4. «phosphonoformic acid (CHEBI:127780)». www.ebi.ac.uk. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  5. Long SS, Pickering LK, Prober CG (2012). Principles and Practice of Pediatric Infectious Disease (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1502. ISBN 978-1437727029.
  6. «Competitive Generic Therapy Approvals». U.S. Food and Drug Administration (FDA). 2023 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  7. Canestri A, Ghosn J, Wirden M, Marguet F, Ktorza N, Boubezari I, և այլք: (2006). «Foscarnet salvage therapy for patients with late-stage HIV disease and multiple drug resistance». Antiviral Therapy. 11 (5): 561–566. doi:10.1177/135965350601100501. PMID 16964823. S2CID 24905247.
  8. Mathiesen S, Dam E, Roge B, Joergensen LB, Laursen AL, Gerstoft J, Clavel F (2007). «Long-term foscarnet therapy remodels thymidine analogue mutations and alters resistance to zidovudine and lamivudine in HIV-1». Antiviral Therapy. 12 (3): 335–343. doi:10.1177/135965350701200310. PMID 17591023. S2CID 19856772.
  9. 9,0 9,1 Meyer PR, Rutvisuttinunt W, Matsuura SE, So AG, Scott WA (2007 թ․ մայիս). «Stable complexes formed by HIV-1 reverse transcriptase at distinct positions on the primer-template controlled by binding deoxynucleoside triphosphates or foscarnet». Journal of Molecular Biology. 369 (1): 41–54. doi:10.1016/j.jmb.2007.03.006. PMC 1986715. PMID 17400246.
  10. Chou S (2008 թ․ հուլիս). «Cytomegalovirus UL97 mutations in the era of ganciclovir and maribavir». Reviews in Medical Virology. 18 (4): 233–246. doi:10.1002/rmv.574. PMID 18383425. S2CID 42775774.
  11. Frobert E, Ooka T, Cortay JC, Lina B, Thouvenot D, Morfin F (2005 թ․ մարտ). «Herpes simplex virus thymidine kinase mutations associated with resistance to acyclovir: a site-directed mutagenesis study». Antimicrobial Agents and Chemotherapy. 49 (3): 1055–1059. doi:10.1128/aac.49.3.1055-1059.2005. PMC 549244. PMID 15728902.
  12. Bonnafous P, Naesens L, Petrella S, Gautheret-Dejean A, Boutolleau D, Sougakoff W, Agut H (2007). «Different mutations in the HHV-6 DNA polymerase gene accounting for resistance to foscarnet». Antiviral Therapy. 12 (6): 877–888. doi:10.1177/135965350701200608. PMID 17926642. S2CID 24584000.
  13. Tchesnokov EP, Gilbert C, Boivin G, Götte M (2006 թ․ փետրվար). «Role of helix P of the human cytomegalovirus DNA polymerase in resistance and hypersusceptibility to the antiviral drug foscarnet». Journal of Virology. 80 (3): 1440–1450. doi:10.1128/JVI.80.3.1440-1450.2006. PMC 1346920. PMID 16415021.
  14. Ota R, Hirata A, Noto K, Yokoyama S, Hosomi K, Takada M, Matsuoka H (2020 թ․ մայիս). «Relationship between serum calcium and creatinine in hematopoietic stem cell transplantation patients treated with foscarnet». International Journal of Clinical Pharmacology and Therapeutics. 58 (5): 274–281. doi:10.5414/CP203650. PMID 32101522. S2CID 211537187.
  15. 15,0 15,1 Jacobson MA (1992 թ․ հունվարի 1). «Review of the toxicities of foscarnet». Journal of Acquired Immune Deficiency Syndromes. 5 (Suppl 1): S11–S17. PMID 1534839.
  16. Gearhart MO, Sorg TB (1993 թ․ մարտ). «Foscarnet-induced severe hypomagnesemia and other electrolyte disorders». The Annals of Pharmacotherapy. 27 (3): 285–289. doi:10.1177/106002809302700304. PMID 8384030. S2CID 37250222.
  17. 17,0 17,1 Zareifopoulos N, Lagadinou M, Karela A, Kyriakopoulou O, Velissaris D (2020 թ․ օգոստոս). «Neuropsychiatric Effects of Antiviral Drugs». Cureus. 12 (8): e9536. doi:10.7759/cureus.9536. PMC 7465925. PMID 32905132.
  18. Adalsteinsson JA, Pan M, Kaushik S, Ungar J (2018 թ․ ապրիլ). «Foscarnet-induced genital lesions: An overview with a case report». Dermatology Reports. 10 (1): 7749. doi:10.4081/dr.2018.7749. PMC 6026811. PMID 29991980.

Գրականության Ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոսկարնետ» հոդվածին։