Ֆոսդինովո ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ֆոսդինովո ամրոց
իտալ.՝ Castello di Fosdinovo
Fosdinovo-castello Malaspina1.JPG
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Ֆոսդինովո, Իտալիա
ՀասցեPapiriana, 2 - Fosdinovo[1] և Via Papiriana 2[2]
Վարչական միավորՄասսա-Կարարա
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կառուցված1965[2]
Ճարտարապետական ոճմիջնադարյան ճարտարապետություն
Կայքcastellodifosdinovo.it[1]
Կոորդինատներ: 44°8′9.0000000987879″ հս․ լ. 10°1′16.000000099603″ ավ. ե. / 44.135833333360771746° հս․. լ. 10.02111111113877939° ավ. ե. / 44.135833333360771746; 10.02111111113877939, Կոորդինատներ: 44°8′7.7784001000048″ հս․ լ. 10°1′15.880800099997″ ավ. ե. / 44.135494000027776451° հս․. լ. 10.02107800002777616° ավ. ե. / 44.135494000027776451; 10.02107800002777616{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page[1] և Կոորդինատներ: 44°8′8.0700001000104″ հս․ լ. 10°1′16.464000100002″ ավ. ե. / 44.135575000027778003° հս․. լ. 10.02124000002777748° ավ. ե. / 44.135575000027778003; 10.02124000002777748{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page[2]
Castello Malaspina (Fosdinovo) Վիքիպահեստում

Ֆոսդինովո ամրոց (իտալ.՝ Castello di Fosdinovo), ամրոց Իտալիայում: Գտնվում է Ֆոսդինովո քաղաքում, Մասսա-Կարարա գավառ, Տոսկանա նահանգ[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսդինովո ամրոցը կառուցվել է 16-րդ դարում։ Փաստաթղթեր են պահպանվել, որոնք հայտնում են, որ 1124 թվականին Ֆոսդինովոն պատկանել է Էրբերիայի ընտանիքին՝ Լունի եպիսկոպոսի վասալներին։ 1317 թվականին ամրոցը գրավել է մարկիզ Սպինետա Մալասպինին, իսկ դրանից հետո Ֆոսդինովոն պաշարվել և գրավվել է կոնդոտիեր Կաստրուչչո Կաստրականիի՝ Սինյոր Լուկայի և նրա բանակի կողմից, որը բաղկացած էր 1000 ասպետներից և 6000 շարքային զինվորներից։ 1334 թվականին Կաստրականիի մահից հետո ամրոցը վերադարձել է Մալասպինի մարկիզների սեփականությանը, որոնց ժառանգները մինչև օրս տիրում են ամրոցին[5]։

Ֆոսդինովոյի մասին երկու լեգենդ կա։ Ըստ մեկի՝ ամրոցը այցելել է Դանթե Ալիգյերիին։ Մեկ այլ լեգենդ պատմում է այն մասին, թե ինչպես է Իպոլիտո Մալասպինայի հարսնացուն՝ մարկիզա Քրիստինա Ադելաիդա Պալավիչինոն, բերում էր իրեն սիրահարված տղամարդկանց ամրոցի պալատներից մեկը, իսկ հետո նրանց պատուհանից դուրս գցում առվի մեջ, որի հատակից սուր դանակներ են կախել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 dati.beniculturali.it — 2014.
  2. 2,0 2,1 2,2 Sistema Cultura
  3.  
  4. Dadà, p. 36
  5. Dadà, p. 37

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]