Ֆոն դյու Լաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոն դյու Լաք
Բնութագիր
Երկարություն277 կմ
Ավազանի մակերես66 800 կմ²
Ջրահոսք
ԱկունքՎուլլաստոն լճի Կաննիգ ծոց
Բարձրություն395 մետր մ
Գետաբերանի տեղակայումԱթաբասկա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերCree River?, Chipman River?, Perch River?, Porcupine River? և Hawkrock River?
Ջրի մարմիններԱթաբասկա
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՍասկաչևան

Ֆոն դյու Լաք (անգլ.՝ Fond du Lac River), գետ Կանադայի Սասկաչևան նահանգում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոն դյու Լաք գետը գտնվում է Սասկաչևան նահանգի հյուսիսային մասում և հանդիսանում է Մակենզի ջրային ցանցի գետերից մեկը, որը թափվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Գետի երկարությունը կազմում է 277 կիլոմետր, ավազանի մակերեսը կազմում է 66800 կմ²[1], իսկ նրա միջին մասում ջրի ծախսը հավասար է վայրկյանում 300 մ³[2][3]:

Գետը սկիզբ է առնում 395 մետր բարձրությունից Վուլլաստոն լճի Կաննիգ ծոցից։ Սկզբում հոսում է դեպի հյուսիս, հետո 393 մետր բարձրությունից լցվում է Հատչետ լիճ, հետո մի քանի անգամ փոխում է ընթացքը (→ հյուսիս-արևմուտք → հյուսիս → արևմուտք → հյուսիս-արևելք → արևմուտք)։ 276 մետր բարձրությունից թափվում է Բլեքկ-Լեյկ լճի հյուսիսարևելյան մասում, լքելով նրան կից գտնվող Բլեքկ-Լեյկ ավանը, հոսելով դեպի հյուսիս-արևելք և մոտենալով Ստոնի-Ռապիդս թեքվում է դեպի արևմուտք։ 202 մետր բարձրությունից թափվում է Աթաբասկա լճի արևելյան մասում[4]։

Հիմնական վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրի
  • Չիպմեն
  • Սաուտեր
  • Ուոտերֆաունդ
  • Հաուռոկ
  • Պերչ
  • Պորկյուպայն

Գետի ափերին ապրում են հիմնականում դենե հնդկացիական ցեղերը[5]։

Գետի ջրերում կան են շիղաձկներ, դեղին պերկեսներ, գայլաձկներ, սիգեր, շերեփաձկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Atlas of Canada — Rivers». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  2. FOND DU LAC RIVER AT OUTLET OF BLACK LAKE
  3. FOND DU LAC RIVER AT STONY RAPIDS
  4. Большой атлас мира, The Reader’s Digest Association Limited, 2007, ISBN 978-5-89355-169-3, стр.249
  5. History of the Denesuliné (Dene) in Northern Saskatchewan