Ֆոնդելի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Ֆոնդելի այգի
Vondelpark
Vondelpark.jpg
Տեսակպուրակ և ճարտարապետական անսամբլ
Կազմված էDiaconessen Bridge?, Blauwe Theehuis?, Vondel statue?, Q17301725?, Q17301737?, Music stand in Vondelpark?, entrance gate to the Vondelpark?, Q17301754?, Q17301757?, Bridge 450?, Norbert Eliasbrug?, Brandbrug?, Vondelparkpaviljoen?, Q17301791? և Q17301796?
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
ՎարչատարածքԱմստերդամ
Հիմնվել է1865
Մակերես48 հեկտար
Անվանված էՅոստ վան դեն Վոնդել
Կոորդինատներ: 52°21′25.000000098388″ հս․ լ. 4°51′59.00000010004″ ավ. ե. / 52.35694444447177176° հս․. լ. 4.8663888889166778° ավ. ե. / 52.35694444447177176; 4.8663888889166778
Ֆոնդելի այգիը գտնվում է Նիդեռլանդներում
Ֆոնդելի այգի
Ֆոնդելի այգիը գտնվում է Ամստերդամում
Ֆոնդելի այգի

Ֆոնդելի այգի (հոլ.՝ Vondelpark), 47 հեկտարանոց հանրային քաղաքային այգի Ամստերդամում (Նիդերլանդներ)։ Այգին բացվել է 1865 թվականին և կոչվել է Նոր այգի (հոլ.՝ Nieuwe Park)[1], բայց ավելի ուշ անվանափոխվել է Vondelpark-ի՝ ի պատիվ 17-րդ դարի դրամատուրգ Յոստ վան դեն Ֆոնդելի։ Տարեկան այգի է այցելում մոտ 10 մլն մարդ։ Այգում կա կինոթանգարան, թատրոն բաց երկնքի տակ և մանկական խաղահրապարակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին մի խումբ քաղաքացիներ ստեղծել են «Զբոսանքի և լողալու համար այգու կառուցման ասոցիացիան»։ Նրանք Ամստերդամի ծայրամասում գնել են մի քանի հեկտար տարածք։ 1865 թվականին Het Nieuwe Park («Նոր այգի») այգին արդեն բաց էր ասոցիացիայի անդամների համար։ 1867 թվականին այգում տեղադրվել է գրող և դրամատուրգ Յոստու վան դեն Ֆոնդելի հուշարձանը։ Կիսանդրու պատվանդանը ստեղծել է Պիտեր Քյոյպերսը։ Արդյունքում մարդիկ այգին սկսել են կոչել Vondelspark այգի (Ֆոնդելի այգի)[2]։

1873 թվականին կառուցվել է դարավանդակը։ Նույն թվականին գարեջրագործ Ժերար Ադրիան Հեյնեքենը (Հեյնկենի հիմնադիրը) մերժում է ստացել այգու հարևանությամբ բար բացելու համար[1]։ 1875-1877 թվականներին այգին հասել է իր ժամանակակից՝ 47 հա չափսերին։ Այգու անվանումը 1880 թվականին պաշտոնապես անվանափոխվել է Vondelpark-ի։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ թեյարան

1936 թվականին այգու կենտրոնում ստեղծվել է վարդերի այգի։ Մեկ տարի անց՝ 1937 թվականին բացվել է Blauwe Theehuis-ը («Կապույտ թեյարան»)։ Այս թեյարանն իրենից ներկայացնում է մոդեռն ոճի շրջանաձև շինություն։

Վերջին տարիներին, ինտենսիվ օգտագործման պատճառով այգու ընդհանուր սպասարկումը ասոցիացիայի համար չափազանց թանկ էր, այդ իսկ պատճառով 1953 թվականին ասոցիացիան այն նվիրաբերել է Ամստերդամին։ Այգին մի փոքր նորոգվել է ավելի լավ օգտագործման և սպասարկման համար։ 1960-ականներին կառուցվել են մանկական խաղահրապարակներ։ Հիպիների ժամանակ՝ 1960-1970-ականներին Ֆոնդելի այգին խորհրդանիշ դարձավ, որտեղ «ամեն ինչ հնարավոր էր և (գրեթե) ամեն ինչ թույլատրելի էր»։ 1980 ական թվականներին կառուցվեց թատրոն բաց երկնքի տակ։ Ֆոնդելի այգին «պետական հուշարձանի» կարգավիճակ է ստացել 1996 թվականին։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին այցելուների թվաքանակը տարեկան հասավ 10 մլն-ի շեմը։ Դա հանգեցրեց նոր բարելավումներին, որոնք տեղի են ունեցել 1999-2010 թվականներին։ Դրանց նպատակն այգու մոնումենտալ նշանակության բարձրացումն էր։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոթանգարանը գտնվում է 19-րդ դարի տաղավարում։ Թանգարանը կազմակերպում է նաև ցուցահանդեսներ, դասախոսություններ, քննարկումներ, իսկ ամռանը ֆիլմեր են ցուցադրվում բաց դրսում։

Բաց երկնքի տակ գտնվող թատրոնն աշխատում է հունիսից օգոստոս ամիսներին։ Այստեղ առաջարկվում է դասական երաժշտություն, փոփ երաժշտություն, էթնիկ երաժշտություն, պարեր, երաժշտական թատրոն և կաբարե։ Թատրոնը սուբսիդավորում է ստանում քաղաքի կառավարությունից։ Չնայած բոլոր ներկայացումներն անվճար են, այցելուներից խնդրում են կատարել 1 եվրո նվիրատվություն։

Քանդակներ այգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Chronologie van de 19e eeuw» (հոլանդերեն)։ Vereniging Vrienden van het Vondelpark։ Վերցված է 2008-05-07 
  2. «Geschiedenis»։ www.oudzuid.amsterdam.nl (հոլանդերեն)։ Government of Amsterdam։ Վերցված է 2008-05-06