Ֆոմինս և Կլեյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոմինս և Կլեյնս
Ժանրերփոփ ռոք

Ֆոմինս և Կլեյնս (լատիշերեն՝ Fomins & Kleins), 2002 թվականին կազմավորված լատվիական ռոք երաժշտախումբ, որի գլխավոր անդամներ Իվո Ֆոմինսն ու Տոմաս Կլեյնսը հանրապետությունում ճանաչված երաժիշտներ են

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտախումբը կազմավորվել է 2002 թվականին լատվիական Լիեպայա նավահանգստային քաղաքում[1]։ Խմբի գլխավոր անդամներից Տոմասը նախկինում՝ սկսած 1989 թվականից, հանդես էր եկել "Neptūns", Līvi և քիչ թե շատ ճանաչման արժանացած այլ խմբերի կազմում՝ որպես կիթառահար[2]։ Իսկ Իվոն 1980-ական թվականների վերջերից ջանում էր առաջ տանել իր երաժշտական կարիերան որպես երգիչ։ Նա երրորդ տեղն էր գրավել 1989 թվականին Յուրմալայում կայացած երիտասարդ փոփ երգիչների մրցույթում, միաժամանակ արժանացել էր «Հանդիսականի համակրանք» մրցանակին։ Իսկ այդ մրցույթը, մանավանդ՝ Liepajas dzintars երաժշտական փառատոնի դադարեցումից հետո, դիտվում էր որպես Եվրատեսիլի խորհրդային տարբերակ։

Դեռևս համատեղ իրենց նոր երաժշտախումբը կազմավորելու փուլում նրանք խոստովանել են, իրենց վրա խոր ազդեցություն է գործել 1970-1980-ական թվականների անգլիական ու ամերիկյան ռոքը։

Նորաստեղծ խմբի կազմում նրանց առաջին երաժշտական ալբոմը 2003 թվականին թողարկված Muzikants-ն էր, որում տեղ գտած նույնանուն երգը դարձավ հիթային, մանավանդ այն բանից հետո, երբ նրանք այդ երգի կատարումով մասնակցեցին Եվրատեսիլին ներկայացնելու նպատակով անցկացված երգի հանրապետական նախընտրական մրցութային փուլին և գրավեցին երկրորդ տեղը։ Հաջորդ տարի , երբ նրանք դարձյալ մասնակցեցին եվրատեսիլյան երգի ընտրության հանրապետական մրցույթին, ճակատագիրն ավել բարեհաճ գտնվեց նրանց նկատմամբ, և նրանք իրենց կատարած Dziesma par laimi երգով գրավեցին առաջին տեղն ու իրավունք նվաճեցին Լատվիան ներկայացնելու Եվրատեսիլի եզրափակիչ մրցույթում, որն անցկացվեց Ստամբուլում[3]։ Ցավոք, այստեղ նրանց չհաջողվեց բարձր տեղ գրավել։

Հետագա տարիների ընթացքում երաժշտախումբը համալրվել է նոր, երիտասարդ ու շնորհալի անդամներով, որոնցից են բաս-կիթառահար Էգլիս Մեժը, հարվածային գործիքներ նվագողներ Վալերի Ինուտինն ու Նելյա Բաբայանցը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Muzikants" (Երաժիշտը) - 2003
  • "Dzimis Latvijā" (Լատվիայում ծնված) - 2004

Ռադիոսինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Sniegs" (Ձյուն) - 2002
  • "Solījums" (Խոստում) - 2003
  • "Muzikants" (Երաժիշտը) - 2003
  • "Kur esi tu" (Որտե՝ղ ես դու) - 2003
  • "Tālu prom" (Հեռու) - 2003
  • "Man vairs nav vienalga" (Հիմա հոգ եմ տանում) - 2004
  • "Aizejošās dienas" (Անջատումի օրեր) - 2004
  • "Nekas" (Nothing) - 2004
  • "Dziesma par laimi" (Երջանկության երգը) - 2004

Տեսաձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Solījums" (Խոստում) - 2003
  • "Tālu prom" (Հեռու) - 2003
  • "Dziesma par laimi" (Երջանկության երգը) - 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.tvnet.lv/muzika/latvija/553198-izdota_nosu_gramata_100_dziesmas_ar_guntara_raca_vardiem_un_cd%7Ctitre=Izdota nošu grāmata «100 dziesmas ar Guntara Rača vārdiem» un CD|site=tvnet.lv|consulté le=25 mars 2018}}.
  2. http://www.tvnet.lv/muzika/latvija/659939-augusta_dzintaru_koncertzale_notiks_koncerts_ar_guntara_raca_dziesmam%7Ctitre=Augustā Dzintaru koncertzālē notiks koncerts ar Guntara Rača dziesmām|site=tvnet.lv|consulté le=25 mars 2018}}.
  3. http://esctoday.com/2283/fomins__kleins_will_represent_latvia/%7Ctitre=Fomins(չաշխատող հղում) & Kleins will represent Latvia|site=www.esctoday.com|auteur=ESC Today|date=2004-02-28|consulté le=31 octobre 2014}}.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]