Ֆոկալ սեգմենտար գլոմերուլոսկլերոզ
Ֆոկալ սեգմենտար գլոմերուլոսկլերոզ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա |
ՀՄԴ-9 | 581.1 և N04.1 |
ՀՄԴ-10 | N00, N08 և N04.1 |
![]() |
Ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ(ՖՍԳ), նեֆրոտիկ համախտանիշի առաջացման պատճառ երեխաների և պատանիների մոտ, ինչպես նաև երիկամային անբավարարության առաջատար պատճառ մեծահասակների մոտ[1]։ Այն նաև կոչվում է ֆոկալ գլոմերուլյար սկլերոզ կամ ֆոկալ նոդուլյար գլոմերուլոսկլերոզ[2]։ Այն համարվում է նեֆրոտիկ համախտանիշի առաջացման վեցերորդ պատճառը[3]։ Մինիմալ փոփոխությունների հիվանդությունը նեֆրոտիկ համախտանիշի ամենահաճախ հանդիպող պատճառն է երեխաների մոտ։ Ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզը և մինիմալ փոփոխությունների հիվանդությունը ունեն գրեթե նույն պատճառները[1]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ պատճառային գործոնի դասակարգվում է՝
- Առաջնային, երբ չկա ոչ մի հայտնի պատճառ, հիմնականում դրսևորվում է նեֆրոտիկ համախտանիշով
- Երկրորդային, երբ առկա է հիվանդության առաջացման պատճառը և սովորաբար դրսևորվում է երիկամային անբավարարությամբ և պրոտեինուրիայով։ Այս հետերոգեն խմբի մեջ մտնում են տարբեր պատճառներ՝
- Թույներ և դեղեր, օրինակ՝ հերոին և պամիդրոնատ
- Ընտանեկան ձևեր
- Երիկամի երկրորդային վնասում կամ հիպերֆիլտրացիա՝ քրոնիկ պիելոնեֆրիտ և ռեֆլյուքս հիվանդություն, ճարպակալում, շաքարային դիաբետ
Կան նաև այլ դասակարգումներ։
Ախտաբանական տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիկամի կենսազննման արդյունքում կարելի է տարբերակել հինգ ախտաբանական ձևեր[4]՝
- Կոլապսվող տարբերակ
- Վնասված կծիկային տարբերակ
- Բջջային տեսակ
- Հարդրունքային տեսակ
- Չտարբերակված տեսակ
Առաջնային ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ ունեցող հիվանդների մոտ այս տեսակների առանձնացումը ունի կանխատեսական մեծ նշանակություն։ Կոլապսվող տարբերակը ունի տերմինալ երիկամային անբավարարության առաջացման մեծ հակում, մինչդեռ կծիկային տեսակը ունի տերմինալ երիկամային անբավարարության առաջացման ցածր ռիսկ։ Բջջային տեսակի կլինիկական դրսևորումները նման են վերևում նշված երկուսին, բայց կանխատեսման տեսանկյունից այն զբաղեցնում է միջին տեղ այս երկուսի միջև։ Հարդրունքային և չտարբերակված տեսակների կանխատեսական նշանակությունը դեռևս հստակ բացահայտված չէ։ Չտարբերակված տեսակը հանդիպում է հազվադեպ։ Կոլապսվող տեսակը ՄԻԱՎ վարակի դեպքում ամենահաճախ հանդիպող գլոմերուլոպաթիան է։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքևում նշված են մի քանի երկրորդային տեսակներ՝
- Կծիկային հիպերտրոֆիա/հիպերֆիլտրացիա
- Միակողմանի երիկամի ագենեզիա
- Ճարպակալում
- Վնասման հետևանքով առաջացած սպի
- Ֆոկալ պրոլիֆերատիվ գլոմերուլոնեֆրիտ
- Վասկուլիտ՝ անոթաբորբ
- Համակարգային կարմիր գայլախտ
- Թույներ (պամիդրոնատ)
- ՄԻԱՎ-վիրուս ասոցացված նեֆրոպաթիա
- Հերոինային նեֆրոպաթիա[5]
Ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզը կարող է առաջանալ ռեֆլյուքս նեֆրոպաթիայի արդյունքում առաջացող նեֆրոնների հարաճուն վնասմամբ։ Պրոտեինուրիան ոչ սելեկտիվ է և կարող է տատանվել սուբնեֆրոտիկից (<3.0գ/24ժ) նեֆրոտիկի սահմաններում[6]։
Գենետիկական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժառանգական ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի առաջացման մի քանի գենետիկական պատճառներ կան։
ԳԵՆԵՐ | ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
---|---|
ՖՍԳ1։ ACTN4 | Այս խանգարման մեջ ներգրավված առաջին գենը համարվում է ACTN4-ը, որը կոդավորում է ալֆա-ակտին 4-ը։ Այս սպիտակուցը գտնվում է պոդոցիտներում։ Այս սպիտակուցի մուտացիաները բարձրացնում են ակտինին կապելու խնամակցությունը ու ներբջջային ագրեգատների քանակը, և նվազեցնում սպիտակուցների կիսաքայքայման ժամանակը։ Դեռևս անհայտ է, թե ինչպես է այս ամենը առաջացնում ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ։ Սպիտակուցների ագրեգացիան կարող է ունենալ տոքսիկ ազդեցություն պոդոցիտների վրա։ Բացի այդ, սպիտակուցների կիսաքայքայման պարբերության նվազումը կամ ակտինին կապող խնամակցության բարձրացումը կարող է վնասել ակտինի պոլիմերիզացիան և հետևաբար ազդում է պոդոցիտների բջջակմախքի կառուցվածքի վրա[7]։ |
ՖՍԳ2։ TRPC6 | Երկրորդ գենը համարվում է TRPC6-ն, որը կոդավորում է TRP անցուղիները։ Ինչպես ACTN4-ն, այնպես էլ TRPC6 գենը գտնվում է պոդոցիտներում։ TRP անցուղիները ակտիվանում են տարբեր եղանակներով, օրինակ TRPC6 ակտիվանում է ֆոսֆոլիպազա C-ի միջոցով։ Անցուղու երկայնքով առկա է առնվազն վեց մուտացիա։ Դրանցից մեկը՝ P112Q-ն, պայմանավորում է ներբջջային կալցիումի ներհոսքի շատացումը։ Հայտնի չէ, թե ինչպես է այն առաջացնում ֆոկալ-սեգենտար գլոմերուլոսկլերոզ, բայց ենթադրվում է, որ խանգարվում է պոդոցիտների շարժունակությունը կամ առաջանում է պոդոցիտոպենիա[7]։ |
ՖՍԳ3։ CD2AP | Ժառանգական ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի առաջացման հիմքում կարող է ընկած լինել նաև CD2AP գենը (CD2 ասոցացված սպիտակուց) կամ CMS գենը (Cas կապող սպիտակուց բազմաթիվ SH3 դոմեններով)։Այս գենը գտնվում է պոդոցիտներում և փոխազդում է fyn-ի և synaptopodin-ի հետ։ Հետազոտություններից մեկում հայտնաբերվել է, որ այս գենի սպլայսինգ մուտացիան ՄԻԱՎ ասոցացված ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ ունեցող երկու հիվանդների մոտ բերում է վնասված սպիտակուցի տրանսլյացիայի։ Տեսականորեն այն բերում է ակտին կապող սպիտակուցի վնասման, որի արդյունքում խախտվում է պոդոցիտների բջջակմախքը[7]։ |
ՖՍԳ4։ APOL1 | Աֆրիկացիների մոտ ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի հետ կապված է APOL1 գենի երկու տարբերակ։ Ենթադրվում է, որ այն համարվում է պաշտպանական մեխանիզմ Trypanosoma brucei rhodesiense-ի դեմ կամ այլ Ենթասահարային մակաբույծների դեմ, և ունի ժառանգման ավելի բարձր հավանականություն, եթե ժառանգվում է երկու ծնողից[8]։ |
ՖՍԳ5։ INF2 | Ակտին սպիտակուցներին կարգավորող գեների ընտանիքը կոդավորող գենը՝ INF2 նույնպես կապված է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի հետ[9]։ |
SRN1։ NPHS2 | Պոդոցին սպիտակուցը կոդավորող NPHS2 գենի մուտացիան[10] կարող է առաջացնել ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ[11]։ Այն ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի ռեցեսիվ տեսակն է[12]։ Հիվանդը պետք է ունենա մուտանտ NPHS2 գենի կրկնակի տարբերակ, ի տարբերություն հիվանդության ACTN4 և TRPC6 ասոցացված տեսակների, որոնք դոմինանտ են և հիվանդության դրսևորման համար բավարար է մեկ մուտանտ գենը։ Այս տարբերակը համարվում է ստերոիդ կայուն տեսակ։ |
Որոշ հետազոտողներ գտնում են, որ ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի առաջացման հիմքում ընկած է SuPARS գենը։
Մեկ այլ գեն ևս կապված է այս հիվանդության հետ՝ COL4A5 [13]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեխաների և որոշ մեծահասակների մոտ ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզը դրսևորվում է նեֆրոտիկ համախտանիշով՝ այտուց (քաշի ավելացում), հիպոալբումինեմիա (ալբումինի ցածր քանակ արյան մեջ), հիպերլիպիդեմիա և զարկերակային գերճնշում։ Մեծահասակների մոտ այն նաև դրսևորվում է երիկամային անբավարարությամբ և պրոտեինուրիայով, առանց արտահայտված նեֆրոտիկ համախտանիշի։
Լաբորատոր հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեզի լաբորատոր քննություն
- Արյան լաբորատոր քննություն, մասնավորապես խոլեստերոլ
- Երիկամի կենսազննում
Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մինիմալ փոփոխությունների հիվանդություն, հատկապես երեխաների մոտ
- Թաղանթային գլոմերուլոնեֆրիտ
- Այլ
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորտիկոստերոիդներ և այլ իմունոսուպրեսիվ դեղեր։
Էթիմոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդության անունը պայմանավորված է երիկամի կենսազննման պատկերով։ Ֆոկալ- ախտահարված են մի խումբ կծիկներ (ի տարբերություն դիֆուզի), սեգմենտար- կծիկների մի մասն է միայն ախտահարված (ի տարբերություն գլոբալի)[14], գլոմերուլոսկլերոզ—կծիկների սպիացում, սկլերոզացում։ Գլոմերուլոսկլերոզը սովորաբար լինում է PAS դրական և սկլերոտիկ սեգմենտներում հայտնաբերվում է իմունոգլոբուլին M-ը (IgM) և C3-կոնվերտազա ֆերմենտը (C3)[15]։
Հայտնի հիվանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի խաղացողներ Սեան Էլիոթը և Ալոնզո Մոուրինգը ունեցել են Ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ։ Մոուրինգը NephCure գործակալության ներկայացուցիչն է։ Պրոֆեսիոնալ բոդիբիլդեր Ֆլեքս Վիլերի մոտ ախտորոշվել է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզ և ստացել է երիկամի փոխպատվաստում։ Կլայդ Սիմսը հեռացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլից 2014 թվականին այս հիվանդության պատճառով[16]։
- Գարի Քոլեման՝ ամերիկյան դերասան, ով հայտնի է ամերիկյան Diff'rent Strokes սիթքոմում Առնոլդ Ջեքսոնի դերով
- Անդի Քոլ՝ Մանչեստեր Յունայթեդի և Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ[17]
- Էդ Հեարն՝ բասկետբոլի մայոր լիգայի խաղացող՝ Նյու Յորք Մետսում և Կանզաս Սիթի Ռոյալսում
- Արիես Մերիթը ցատկավազքի 110մ-ի աշխարհի ռեկորդակիր և 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնը ունեցել է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի կոլպսվող տարբերակը և ստացել է երիկամի փոխպատվաստում 2015 թվականի Աշխարհի առաջնությունից վերադառնալուց մի քանի օր հետո[18]։
- Նատալի Քոլ՝ ամերիկյան երգչուհի[19]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Robbins & Cotran Pathologic Basis of Disease (7th ed.)։ Saunders։ 2003։ էջեր 982–3։ ISBN 978-0-7216-0187-8
- ↑ «focal segmental glomerulosclerosis» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ «Renal Pathology»։ Վերցված է 2008-11-25
- ↑ «Clinical and pathologic characteristics of focal segmental glomerulosclerosis pathologic variants»։ Kidney Int. 69 (5): 920–6։ 2006։ PMID 16518352։ doi:10.1038/sj.ki.5000160
- ↑ Burtis, C.A.; Ashwood, E.R. and Bruns, D.E. Tietz Textbook of Clinical Chemistry and Molecular Diagnostics. 5th Edition. Elsevier. pp1566
- ↑ Harrison
- ↑ 7,0 7,1 7,2 «TRPC6 and FSGS: The latest TRP channelopathy»։ Biochimica et Biophysica Acta (BBA) - Molecular Basis of Disease 1772 (8): 859–68։ 2007։ PMID 17459670։ doi:10.1016/j.bbadis.2007.03.005
- ↑ «Association of Trypanolytic ApoL1 Variants with Kidney Disease in African-Americans»։ Science 329 (5993): 841–5։ Jul 2010։ Bibcode:2010Sci...329..841G։ PMC 2980843։ PMID 20647424։ doi:10.1126/science.1193032
- ↑ «Mutations in the formin protein INF2 cause focal segmental glomerulosclerosis»։ Nature Genetics 42 (1): 72–6։ Jan 2010։ PMC 2980844։ PMID 20023659։ doi:10.1038/ng.505
- ↑ «NPHS2 mutations in late-onset focal segmental glomerulosclerosis: R229Q is a common disease-associated allele»։ J. Clin. Invest. 110 (11): 1659–66։ December 2002։ PMC 151634։ PMID 12464671։ doi:10.1172/JCI16242
- ↑ «NPHS2 gene, nephrotic syndrome and focal segmental glomerulosclerosis: a HuGE review»։ Genet. Med. 8 (2): 63–75։ February 2006։ PMID 16481888։ doi:10.1097/01.gim.0000200947.09626.1c
- ↑ «NPHS2, encoding the glomerular protein podocin, is mutated in autosomal recessive steroid-resistant nephrotic syndrome»։ Nature Genetics 24 (4): 349–354։ May 2000։ PMID 10742096։ doi:10.1038/74166
- ↑ Zhang J, Yang J, Hu Z (2017) Study of a family affected with focal segmental glomerulosclerosis due to mutation of COL4A5 gene. Zhonghua Yi Xue Yi Chuan Xue Za Zhi 34(3):373-376 doi: 10.3760/cma.j.issn.1003-9406.2017.03.013
- ↑ «Focal_segmental_glomerulosclerosis of the Kidney»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-07-ին։ Վերցված է 2008-11-25
- ↑ «Focal_segmental_glomerulosclerosis of the Kidney»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին։ Վերցված է 2009-11-20
- ↑ «Kidney disease forces former New England Revolution, DC United M Clyde Simms to retire»։ 2014-02-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-09-ին։ Վերցված է 2020-01-28
- ↑ «Andy Cole reveals he's been suffering from kidney failure»
- ↑ Clarey Christopher (օգոստոսի 28, 2015)։ «Days Before Kidney Transplant, Aries Merritt Wins Bronze in Hurdles»։ The New York Times։ Վերցված է մայիսի 17, 2016
- ↑ "Autopsy: The Last Hours of Natalie Cole." Autopsy. Nar. Eric Meyers. Exec. Prod. Ed Taylor and Michael Kelpie. Reelz, 27 May 2017. Television.
Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Circulating urokinase receptor as a cause of focal segmental glomerulosclerosis»։ Nat Med 17 (8): 952–960։ July 2011։ PMC 4089394։ PMID 21804539։ doi:10.1038/nm.2411
- NephCure Foundation Միակ կազմակերպությունն է, որը աջակցում է նեֆրոտիկ համախտանիշի և ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերզի բուժման բարելավմանն ուղղված հետազոտություններին
- Kidcomm Երիկամի հիվանդություններ (ՖՍԳ, նեֆրոտիկ համախտանիշ) ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված օնլայն հարթակ
- FSGS Research Բրիգհամի և Կանց հիվանդանոցի՝ Հարվարդի բժշկական դպրոցի նեֆրոլոգների և գիտնականների թիմը աշխատում է ֆոկալ-սեգմենտար գլոմերուլոսկլերոզի և նեֆրոտիկ համախտանիշի պատճառը հայտնաբերելու համար երեխաների և մեծահասակների մոտ, շեշտը դնելով հիվանդությունների գենետիկական պատճառների վրա։
- A general overview of Renal Pathology Archived 2014-08-22 at the Wayback Machine.
- «Vitamin E treatment of focal segmental glomerulosclerosis: results of an open-label study»։ Pediatr. Nephrol. 13 (8): 649–52։ October 1999։ PMID 10502120։ doi:10.1007/s004670050674։ Արխիվացված է օրիգինալից 2000-10-11-ին
- Slideshow of possible roles of SV40 in kidney disease Archived 2021-04-30 at the Wayback Machine. Ջեֆֆերի Կոպի կողմից երիկամային հիվանդների մոտ SV40 հայտնաբերումը