Ֆյոլկա Բեզզուբովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆյոլկա Բեզզուբովա
Ծնվել էսեպտեմբերի 27, 1880(1880-09-27)
ԾննդավայրՆովիե Տուրդակի, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 12, 1966(1966-05-12) (85 տարեկանում)
Մահվան վայրՍարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունstoryteller
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ֆյոլկա Իգնատևնա Բեզզուբովա (սեպտեմբերի 27, 1880(1880-09-27), Նովիե Տուրդակի, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1966(1966-05-12), Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզիացի ժողովրդական հեքիաթասաց: ԽՍՀՄ գրողների միության անդամ (1938):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյոլկա Բեզզուբովան ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 27-ին Օդ Մուրզա գյուղում (այժմ՝ Մորդովիայի Կոչկուրովսկի շրջանի Նովիե Տուրդակի գյուղում): Մեծացել է բազմանդամ գյուղացու ընտանիքում: Դպրոցական կրթություն չի ստացել, քանի որ փոքր հասակից օգնում է ծնողներին տան և դաշտի գործերում: Երգելու սերը փոխանցվել է տատիկից՝ Եվդոկիա Իվանովնա Զվերկովայից:

1901 թվականին Ֆյոլկան ամուսնացել է հարևան Սեմիլեյ գյուղից Իլյա Կոնստանտինովիչ Բեզզուբովի հետ: 1902 թվականին ծնվել է նրանց որդին՝ Գրիգորը, որը վեց շաբաթ անց մահացել է: 1905 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Գերոգին, 1914 թվականին՝ երրորդ որդին՝ Վասիլին:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆյոլկա Բեզզուբովանյի ամուսինը մեկնել է ռամաճակատ: 1918 թվականինին նրա զորացրցելուց հետո երեխաների հետ միասին մեկնել են Սիբիր, սակայն շուտով վերադարձել են Սեմիլեյ:

1923 թվականին Բեզզուբովները դուստր են ունեցել՝ Լյուբովը: 1930 թվականից Ֆյոլկա Բեզզուբովան սկսել է աշխատել Ն. Կրուպսկայայի անվան կոլտնտեսությունում[1]:

Բեզզուբովայի բանաստեղծական տաղանդը 1936 թվականին նկատել և գնահատել են Մորդովի մշակույթի հետազոտական ինստիտուտի ժողովրդական արշավախմբի մասնակիցները: Արշավախմբի անդամները գրի են առել Բեզզուբովայի բազմաթիվ բանաստեղծություններ, ներառյալ նրա սեփական հեքիաթները: Այդ ժամանակից ի վեր նրա ստեղծագործությունները սկսել են տպագրվել թերթերում և ամսագրերում: 1939 թվականին Բեզզուբովան տեղափոխվեց Սարանսկ: Նույն թվականին լույս է տեսել նրա ստեղծագործությունների ժողովածուն «Ժողովրդական երգեր» (էրզ.՝ «Народной морот»): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Բեզզուբովան ստեղծել է հայրենասիրական հեքիաթներ, չաստուշկաներ, երգեր: Ստեղծագործական թիմի հետ մեկնել է ռազմաճակատ և հանդես եկել զինվորների համար: 1947 թվականին Ռիբկինսկի ընտրատարածքից ընտրվել է Մորդովյան ԻԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Ռուսերեն և մորդովյան լեզուներով լույս են տեսել Բեզզուբովայի ստեղծագործությունների 10 հավաքածու, որոնցից վերջինը լույս է տեսել 1958 թվականին «Հեքիաթներ և երգեր» (էրզ.՝ «Сказт ды морот») անվանումով[2]:

Մահացել է 1966 թվականի մայիսի 12-ին, Սարանսկում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (31.01.1939)
  • «Պատվո նշան» շքանշան (1950)
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ (1947)
  • 1940 թվականին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Բեզզուբովային շնորհվել է Մորդովյան ԻԽՍՀ ժողովրդական երգչուհու կոչում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новости»։ www.mrkm.ru։ Վերցված է 2019-04-25 
  2. «Алфавитный указатель»։ www.lib.e-mordovia.ru։ Վերցված է 2019-04-25 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. — Саранск: Мордов. кн. изд-во, 2005. — С. 762. — 840 с. — ISBN 5-7595-1662-0