Ֆեոդոր Տյուտչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆյոդոր Տյուտչևից)
Picto infobox auteur.png
Ֆեոդոր Տյուտչև
Tiutchev.jpg
Ծնվել է նոյեմբերի 11 (23), 1803[1][2][3][4]
Ծննդավայր Օվստուգ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][4]
Վախճանվել է հուլիսի 15 (27), 1873[1][2][3][4] (69 տարեկանում)
Վախճանի վայր Պուշկին[2]
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, դիվանագետ և փիլիսոփա
Լեզու ռուսերեն[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան
Ժանրեր Լիրիկա
Անդամակցություն Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պարգևներ Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան, Order of Saint Stanislaus, 1st class և Order of St. Vladimir, 3rd class
Ամուսին Էլեոնորա Բոտմեր և Էրնեստինա Պֆեֆֆել
Զավակներ Իվան Տյուտչև, Մարիա Տյուտչև, Աննա Տյուտչև, Ֆյոդոր Տյուտչև և Դարյա Տյուտչևա
Fyodor Tyutchev Վիքիպահեստում

Ֆեոդոր Իվանի Տյուտչև (ռուս.՝ Фёдор Иванович Тютчев) (Դեկտեմբեր 5, 1803 - Հունիս 27, 1873), ականավոր ռուս բանաստեղծ, դիվանագետ, 1857-ից Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից-անդամ։

Ապրել է Մյունխենում, Թուրինում, անձամբ ճանաչել է Հայնեին, Շելլինգին։ Չէր մասնակցում գրական կյանքին, ինչպես նաև իրեն չէր համարում գրող։ Մեզ են հասել նրա մոտ 400 ոտանավոր, որոնք հաճախ քաղվածվում են Ռուսաստանում։ Վաղ բանաստեղծությունները արտացոլում են XVIII դարի բանաստեղծական ավանդույթները։ 1830-ական թվականների ոտանավորների մեջ ուժ են առնում եվրոպական (մանավանդ գերմանական) ռոմանտիզմի ավանդույթները։ Սա փիլիսոփայական (խորհրդածական) լիրիկա է, որի հիմնական թեմաներն են՝ մտորմունքներ տիեզերքի, մարդկային ճակատագրի, բնության մասին։ 1840-ական թվականներին գրում է Ռուսաստանի և Արևմտյան քաղաքակրթության փոխհարաբերություններին նվիրված մի քանի քաղաքագիտական հոդված։ 1850-ականներին Տյուտչևը ստեղծագործում է մի շարք թափանցող սիրային երկեր, որոնցում սերը ողբերգության իմաստավորություն է ստանում։ Այս բանաստեղծությունները հետագայում միավորվել են այսպես կոչված «դենիսևյան» շարքի մեջ, այսինքն՝ երկերի շարք, որը նվիրված էր բանաստեղծի սիրուհուն՝ Ե.Ա. Դենիսևային։ 1860-1870 թթ. Տյուտչևի ստեղծագործություններում գերակշռում են քաղաքական բանաստեղծությունները։

Ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Silentum!», լռության դառը կոչ է, մի անձի կողմից մյուսին լիովին հասկանալու անհնարության մասին ափսոսանք։ «Мысль изреченная есть ложь» («Արտասանված միտքը ստություն է») արտահայտությունը Տյուտչևի ամենահաճախ քաղվածվող ասացվածներից մեկն է՝ «Умом Россию не понять» («Ռուսաստանը մտքով չի հասկացվի») և «Нам не дано предугадать, как слово наше отзовется» («Տրված չէ մեզ կանխագուշակել, թե բառը մեր ոնց կարձագանքվի») արտահայտությունների հետ մեկտեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #11875839X // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Тютчев // Գրականագիտական համառոտ հանրագիտարան — Т. 7.
  3. 3,0 3,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 ЭСБЕ / Тютчев, Федор Иванович
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11990391p Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]