Ֆյոդոր Չերնիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆյոդոր Չերնիխ
Fiodor Černych 2018.jpg
Քաղաքացիությունը Flag of Lithuania.svg Լիտվա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1991(1991-05-21)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան և Հարձակվող

Ֆյոդոր Իվանովիչ Չերնիխ (լիտ.՝ Fiodor Černych, մայիսի 21, 1991(1991-05-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Դինամո» ակումբի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան և կենտրոնական հարձակվող, վարձավճարով հանդես է գալիս «Օրենբուրգ» ակումբում։

Ծնվել է Մոսկվայում, բայց մանկության տարիներին՝ ծնողների ամուսնալուծությունից հետո, մոր հետ տեղափոխվել է Վիլնյուսում գտնվող տատիկի և պապիկի տուն։ Հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի ստանա Լիտվայի քաղաքացիություն[3]:

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերնիխն սկսել է ֆուտբոլ խաղալ Լիտվայի երրորդ դիվիզիոնի վիլնյուսյան «Գրանիտաս» ակումբում, 2008 թվականի առաջնությունում խփել է 11 գոլ: Երբ «Գրանիտասը» Մոգիլևում մասնակցել է մրցմանը, Չերնիխին նկատել է «Դնեպրի» գլխավոր մարզիչ Վալերի Ստրելցովը և հրավիրել է մոգիլևյան թիմ:

Բելառուսական առաջնությունում նա հանդես է եկել 2009 թվականին՝ «Սմորգոնի» դեմ խաղում: Հանդիպման 71-րդ րոպեին փոխարինման դուրս գալով՝ խփել է երկու գոլ, ինչը ռեկորդ էր Բելառուսի առաջնությունում առաջնախաղի համար[4]: Հաջորդ մրցաշրջանում նա դարձել է «Դնեպր» ակումբի հիմնական կազմի խաղացող, իսկ 2011 թվականին վնասվածքի պատճառով բաց է թողել շատ հանդիպումներ:

2011 թվականի մրցաշրջանի ավարտին «Դնեպրը» դուրս է եկել առաջին լիգա, որտեղ արտասահմանցիներին արգելվում է խաղալ: Այդ իսկ պատճառով 2012 թվականին Չերնիխը վարձավճարով հանձնվել է «Նաֆթանին»՝ մեկ տարի ժամկետով: Այդ մրցաշրջանում նա մասնակցել է ազգային առաջնության բոլոր 30 հանդիպումներին և դարձել է Բելառուսի 2011/12 գավաթակիրը (եզրափակչում նա խփել է թիմի երկու գոլերից մեկը): 2012 թվականի վերջին նրան դիտարկել է թուրքական «Անկարասպորե», իրենց հետաքրքրությունն են արտահայտել նաևՄինսկի «Դինամոն», ԲԱՏԷ ՖԱ և ուկրաինական «Կարպատը»[5]:

2013 թվականին Չեռնիխը վերադարձել է Մոգիլևի «Դնեպր», որը կրկին իրավունք է ստացել խաղալու Բելառուսի բարձրագույն լիգայում: Նա ևս մեկ ու կես տարի անցկացրել է ակումբում, 2013 թվականի առաջնությունում հանդես է եկել թիմի բոլոր 32 հանդիպումներում: 2014 թվականի մայիսի 25-ին նա երկու գոլ է խփե Բրեստի «Դինամոյի» դեմ խաղում (2-0) և օգնել է «Դնեպրին»՝ նվաճելու իր առաջին հաղթանակը 2014 թվականի առաջնությունում: 2014 թվականի ամռանը փոխադարձ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը ակումբի հետ[6]:

2014 թվականի հուլիսին նա պայմանագիր է կնքել լեհական «Գունիկ» ակումբի հետ, որն առաջին անգամ էր հանդես գալու Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնում[7]: Նոր թիմում առաջին հանդիպումը կայացել է 2014 թվականի հուլիսի 27-ին՝ խաղի 76-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Ռուխի» դեմ (2: 1)[8]:

2018 թվականի հունվարին նա տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»[9]

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերնիխը հանդես է եկել Լիտվայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:

2012 թվականի հոկտեմբերի 14-ին նա առաջին անգամ խաղացել է Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականում՝ Հայաստանի դեմ ընկերական խաղում (2:4)[10][11]: Ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Լատվիայի հետ խաղում (2-0)[12]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուս «Դնեպր» (Մոգիլյով)

Բելառուս «Նաֆտան»

Լեհաստան «Յագելոնիա» (Բելոստոկ)

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]