Ֆլորիան Լեոպոլդ Գասման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլորիան Լեոպոլդ Գասման
Florian Leopold Gassmann by Balzer.jpg
Ծնվել էմայիսի 3, 1729(1729-05-03)[1][2][3][4] կամ մայիսի 4, 1729(1729-05-04)[5]
Մոստ, Մոստի շրջան
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Մահացել էհունվարի 21, 1774(1774-01-21) (44 տարեկանում) կամ հունվարի 20, 1774(1774-01-20)[1][2][5] (44 տարեկանում)
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
Florian Leopold Gassmann Վիքիպահեստում

Ֆլորիան Լեոպոլդ Գասման (գերմ.՝ Florian Leopold Gassmann, մայիսի 3, 1729(1729-05-03)[1][2][3][4] կամ մայիսի 4, 1729(1729-05-04)[5], Մոստ, Մոստի շրջան - հունվարի 21, 1774(1774-01-21) կամ հունվարի 20, 1774(1774-01-20)[1][2][5], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1]), չեխական ծագմամբ ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիան Լեոպոլդ Գասմանը ծնվել է Բոհեմիայում, առևտրականի ընտանիքում: Քանի որ հայրը չի խրախուսել նրա տարվածությունը երաժշտությամբ, 12 տարեկանում փախել է տնից և շուտով հայտնվել Բոլոնիայում, որտեղ երկու տարի սովորել է նշանավոր պադրե Մարտինիի մոտ:

1762 թվականին Գասմանը որպես բալետային կոմպոզիտոր հրավիրվել է Վիեննա: Պալատական բեմի համար ստեղծած իր բալետներով նա գրավում է կայսր Իոսիֆ II-ի ուշադրությունը և 1764 թվականին նշանակվում կամերային երաժշտության` արքայական պալատի կոմպոզիտոր` մտնելով մարդկանց այն նեղ շրջանակի մեջ, ում հետ կայսրն ամեն օր երաժշտությամբ էր զբաղվում:

Հետագայում Գասմանը ձեռք է բերել ճանաչում նաև որպես օպերային կոմպոզիտոր: Նա եղել է ազգությամբ ոչ իտալացի այն քիչ մարդկանցից մեկը, ով ճանաչում է ստացել նաև Իտալիայում[6]: 1772 թվականի մարտին Գասմանը դարձել է Գեորգ Ռեյտել Կրտսերի հետնորդը պալատական կապելմայստերի (պալատական կապելայի ղեկավար) պաշտոնում[7]:

Նույն թվականին Գասմանը հիմնադրել է «Վիեննայի երաժշտական ընկերությունը» (Tonkünstlersocietät), որը բացառիկ կարևոր դեր է խաղացել Վիեննայի կյանքում: Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է եղել երաժիշտների այրի կանանց ու որբացած երեխաների համար թոշակային ֆոնդ ստեղծելուն (առաջին ներդրումներն արել են կայսրուհի Մարիա Թերեզան և նրա որդի Իոսիֆը)[7]: Այս նպատակով ընկերությունը կանոնավոր ձևով` տարին չորս անգամ, կազմակերպում էր բարեգործական համերգներ` դրանով սկզբնավորելով Վիեննայում հասարակական համերգների կազմակերպումը: Հասարակությանը ծանոթացնում էին գործող կոմպոզիտորների նոր ստեղծագործություններին և թույլ չէին տալիս մոռանալ արդեն մահացածներին: «Վիեննայի երաժշտական ընկերությունը» հաճախ դառնում էր երիտասարդ երաժիշտների մեկնարկային բեմահարթակ[8][9]: Տասը տարի անց ընկերության մասին Մոցարտը` հորն ուղղված նամակներից մեկում գրել է. «Նվագախմբում կա 180 երաժիշտ, և ոչ մի վիրտուոզ, ով սիրո կաթիլ անգամ կունենար մերձավորի հանդեպ, չի մերժի հասարակության խնդրանքը` ելույթ ունենալ համերգում: Եվ դրանով նա վայելում է ինչպես հասարակության, այնպես էլ կայսեր բարեհաճությունը»[8]:

Գասմանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ: Նրա ամենահայտնի աշակերտը Անտոնիո Սալիերին է, ում Գասմանը Վիեննա է բերել 16 տարեկան հասակում` իր վրա վերցնելով նրա ոչ միայն երաժշտական, այլև ընդհանուր կրթությունը: Կյանքի վերջում Սալիերին հիշում է. «Իմ մայրաքաղաք գալու օրը ուսուցիչն ինձ ուղեկցեց իտալական եկեղեցի` աղոթելու համար: Այնտեղից դուրս գալիս նա ինձ ասաց. «Ես ենթադրում եմ, որ քո երաժշտական կրթությունը պետք է սկսվի Աստծուց: Այժմ միայն քեզնից կախված կլինի` դու կհասնե՞ս հաջողության, թե՞ ոչ: Ամեն դեպքում ես իմ պարտքը կատարել եմ»: Հազվադեպ են պատահում այդպիսի մարդիկ»[6]: Ի հիշատակ իր հովանավորի` Սալիերին իր բազմաթիվ աշակերտներին, որպես կանոն, անվճար դասեր է տվել: Նրա աշակերտներից են եղել Գասմանի դուստրերը` Մարի Աննան և Մարիա Թերեզան (Ռոզենբաում), ովքեր հետագայում դարձել են օպերային նշանավոր երգչուհիներ:

1770 թվականին` Իտալիա կատարած հերթական ուղևորության ժամանակ, որտեղ բեմադրվում էին նրա օպերաները, Գասմանի հետ դժբախտություն է կատարվում, որն ազդում է նրա առողջության վրա. ձիերը ծառս են լինում, և Գասմանը, փորձելով դուրս թռչել կառքից, փաթաթվում է շղթաների մեջ: «Ձիերը ոտնակոխ էին արել նրան,- գրում է Ֆ. Բրաունբերենսը,- երեք քառորդ ժամ, և նրա երկու կողոսկրերը խրվել էին կրծքի մեջ: Այդ ժամանակից ի վեր` նրա մոտ նկատվում էր անսովոր ուժեղ զարկերակ... Նա գրեթե չէր կարողանում քնել` օրվա մեջ ընդամենը մեկ-երկու ժամ»[8][10]: Այս դժբախտ պատահարն էլ, ամենայն հավանականությամբ, դարձել է կոմպոզիտորի վաղաժամ մահվան պատճառը:

1906 թվականին Գասմանի պատվին է անվանակոչվել Վիեննայի փողոցներից մեկը (Gassmannstraße):

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գասմանը 23 օպերաների, հոգևոր երաժշտության բազմաթիվ ստեղծագործությունների (մեսսա, մոտետ, սաղմոս, ստաբատ մատեր) հեղինակ է: Գրել է 15 օպերա, ինչպես նաև կամերային ստեղծագործություններ` տրիո, կվարտետ, կվինտետ, որոնցից շատերը ստեղծվել են երաժշտությամբ զբավող կայսրերի համար` ոչ միայն Իոսիֆի, այլև Ֆրիդրիխ Մեծի: Նա մոտիկից ծանոթ էր նշանավոր բանաստեղծ, լիբրետոյագիր Պիետրո Մետաստազիոյի հետ, ում տանը հավաքվում էին Վիեննայի մտավորականներն ու արտիստները: Լավ ծանոթ էր նաև Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկին, ում հետ կիսում էր իտալական օպերա-շարքերից անբավարարությունը: Կոմպոզիտորի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Օպերա-շարք» (L’opera seria, 1769) վերնագրով, գրվել է Ռանիերի դա Կալցաբիջիի լիբրետոյով, որտեղ ծաղրվում են ժամանակի իտալական օպերաները:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1757 — «Մերոպա» (Merope)
  • 1759 — «Թռչնորսները» (Gli uccellatori)
  • 1760 — «Փիլիսոփայություն և սեր» (Filosofia, ed amore)
  • 1761 — «Կատոնը Ուտիկայում» (Catone in Utica)
  • 1764 — «Օլիմպիադա» (L’Olimpiade)
  • 1765 — «Սիրո հաղթանակ» (Il trionfo d’amore)
  • 1766 — «Աքիլլեսը Սկիրոսում» (Achille in Sciro)
  • 1767 — «Ամուր և Պսիքեա» (Amore, e Psiche)
  • 1768 — «Ճգնաժամային գիշեր» (La notte critica)
  • 1769 — «Օպերա-շարք» (L’opera seria, լիբրետո` Ռ. դե Կալցաբիջի, ըստ Մեաստազիոյի)
  • 1770 — «Աեցիո» (Ezio)
  • 1770 — «Երիտասարդ կոմսուհին» (La Contessina)
  • 1771 — «Սիրահարված փիլիսոփան» (Il filosofo innamorato)

Ալյ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 5 մեսսաներ
  • Օրատորիա «Ազատագրված Վետուլիան» (La Betulia liberata, լիբրետո` Պ. Մետաստազիո, 1772)
  • Կանտատ «Ամուր և Վեներա» (Amore, e Venere, 1768)
  • Կանտատ «Վեհերոտ սեր» (L'amor timido)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118869442 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 International Music Score Library Project — 2006.
  4. 4,0 4,1 Brockhaus Enzyklopädie
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Czech National Authority Database
  6. 6,0 6,1 Кириллина Л. В. Пасынок истории // Музыкальная академия. —М., 2000. — № 3.
  7. 7,0 7,1 Carl Ferdinand Pohl Gaßmann, Florian Leopold // Allgemeine Deutsche Biographie. — Leipzig: Duncker & Humblot, 1878. — Т. 8. — С. 402–405. (գերմ.)
  8. 8,0 8,1 8,2 Кушнер Б В защиту Антонио Сальери // Вестник : журнал. — 1999. — № 14(221).
  9. Штейнпресс Б. С. Сальери А. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1978. — Т. 4.
  10. Braunbehrens V. Maligned Master. The Real Story of Antonio Salieri. — New York, 1992. Р. 42

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carl Ferdinand Pohl Gaßmann, Florian Leopold // Allgemeine Deutsche Biographie. — Leipzig: Duncker & Humblot, 1878. — Т. 8. — С. 402–405. (գերմ.)