Ֆլորզ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորզ ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և country house?
Վարչական միավորՍքոթիշ Բորդերս
Գտնվում է ափինԹվիդ
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՃարտարապետՈւիլյամ Ադամ և Ուիլյամ Հենրի Փլեյֆեր
Կայքweb.archive.org/web/20141129192558/http://www.roxburghe.net/castle և floorscastle.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Floors Castle Վիքիպահեստում

Ֆլորզ ամրոց, Ռոքսբուրգի դքսի նստավայրը Ռոքսբուրգշայրում, հարավ-արևելյան Շոտլանդիայում։ Չնայած անվանը, այն ավելի շուտ առանձնատուն է, քան ամրոց։ Կառուցվել է 1720-ական թվականներին ճարտարապետ Ուիլյամ Ադամի կողմից դուքս Ջոնի համար, հավանաբար ներառելով ավելի վաղ կառուցված մի աշտարակաձև կառույց։ 19-րդ դարում դուքս Ջոնի համար Ուիլյամ Փլեյֆեյրը ավելացրել է փոքրիկ աշտարակներ ու ատամնավոր պարիսպներ։ Ֆլորզն ունի 18-րդ դարում ընդունված կառուցվածք՝ գլխավոր մասնաշենք երկու սիմետրիկ ծառայական թևերով։ Ֆլորզ ամրոցը գտնվում է Թվիդ գետի վրա և այնտեղից տեսարան է բացվում դեպի հարավում գտնվող Չեվիոթ Հիլզը։

Այժմ Ֆլորզ ամրոցը առաջին կատեգորիայի կառույց է համարվում և նրա այգիներն ընդգրկված են «Այգիների ու նախագծված բնապատկերների գույքացուցակում», որը հանդիսանում է Շոտլանդիայի կարևոր այգիների ազգային ցուցակը։ Բաց է հանրության առջև։ Ամրոցում է 1984 թվականին նկարահանվել «Գրեյստոք․ Տարզանի՝ կապիկների արքայի լեգենդը» ֆիլմը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորզ ամրոցը Թվիդից նայելիս, 1880 թվական

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեռ ընտանիքը՝ Ռոքսբուրգի կոմսերն ու դքսերը Ռոքսբուրգշայրում տարածքներ են ունեցել սկսած 12-րդ դարից։ Նրանց ծագումը հայտնի չէ, բայց հավանաբար ունեցել են նորմանական արմատներ[2]։ 1812 թվականին սըր Ջեյմս Իննզի կողմից դքսության ընդունումից հետո կրում են «Իննզ-Քեռ» կրկնակի անունը։

Ֆլորզ ամրոցի անունն առաջացել է կա՛մ «ծաղիկներ» բառից (ֆրանսերեն՝ fleurs), կա՛մ սանդղափուլերից, որոնց վրա կառուցված է ամրոցը[3]։

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ներկայիս ամրոցը չունի բոլոր պաշտպանական կառույցները և կառուցվել է այն ժամանակաշրջանում, երբ մասնավոր ամրոցները հազվագյուտ էին հարթվայրային Շոտլանդիայում, հնարավոր է, որ տարածքում նաև աշտարակ եղած լինի։ Աշտարակաձև տները կամ պելե աշտարակները բնորոշ էին Շոտլանդիայի սահմաններին։ Մինչև վաղ տասնյոթերորդ դարը անգլո-շոտլանդական սահմանի հողերը կամ «Մարչերը» օրենքից դուրս վայրեր էին, որտեղ ռեպրեսիոն հարձակումները տարածված էին և հաճախ ստանում էին անասունների թալանի ու սպանությունների տեսք, որոնք իրականացվում էին ռեյդերների խմբավորումների կողմից։ Ֆլորզը գտնվում է Ռոքսբուրգ ամրոցի դեմ դիմաց, որը կարևոր միջնադարյան ամրոց է, որտեղ 1460 թվականին պաշարման ժամանակ սպանվել է թագավոր Ջեյմս II-ը։

Մինչև Ռեֆորմացիան Ֆլորզի հողերին տիրում էին Քեսլո վանքի վանականները, հետո դրանք թագավոր Ջեյմս VI-ի կողնից հանձնվել են Քեսսֆորդի Ռոբերտ Քեռին (1570–1650 թվականներ, հետագայում Ռոքսբուրգի առաջին կոմս)։

Առանձնատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

1707 թվականին Անգլիան ու Շոտլանդիան միավորելու հարցում Ռոքսբուրգի կոմս Ջոնը (1680–1741) մեծ դեր է խաղացել և արժանացել Ռոքսբուրգի դքսի կոչմանը։ Նա հանձնարարել է շոտլանդացի ճարտարապետ Ուիլյամ Ադամին (1689–1748)՝ Ռոբերտ Ադամի հորը, նախագծել նոր առանձնատուն, որն իր մեջ կներառեր ավելի շուտ կառուցված աշտարակավոր շինությունը։ Կառուցվել է 1721 -1726 թվականներին, և իրենից ներկայացնում էր մի սովորական մասնաշենք, որը երկու ծայրում աշտարակներ ուներ։ Երկու կողմերի տաղավարներում գտնվում էին խոհանոցներն ու ախոռները։

Մոտավորապես 1837 թվականին դուքս Ջեյմսը (1816–1879) հանձնարարել է նորարար ճարտարապետ Ուիլյամ Փլեյֆեյրին վերաձևավորել ու վերակառուցել իր ժառանգած անշուք ջորջյան առանձնատունը։ Ամրոցի ներկայիս տեսքը Փլեյֆեյրի աշխատանքի արդյունքն է և ոճով նման է Էդինբուրգում գտնվող Դոնալդսոնի քոլեջի շենքերին։ 1903 թվականին դուքս Հենրին ամուսնացել է ամերիկացի ժառանգորդուհի Մերի Գոուլեթի հետ։ Նա իր հետ իր Լոնգ Այլենդի տնից բերել է մի խումբ ֆրանսիական արտադրության պատկերազարդ գոբելեններ, որոնք 1930-ական թվականներին տեղադրվել են պարասրահում և հավաքածուին ի թիվս այլոց, ավելացրել է Վալտեր Սիքերթի ու Հենրի Մետիսի մի քանի ժամանակակից նկար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքսբուրգի 10-րդ դուքս Գայը Ֆլորզ ամրոցիից դուրս, նկարն՝ Ալեն Ուարենի
  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. Paul, Sir James (1909). The Scots Peerage. Edinburgh: David Douglas.
  3. Castle in the Country, BBC TV programme

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորզ ամրոց» հոդվածին։