Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս
Florence Foster Jenkins.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Florence Foster Jenkins
Ծնվել էհուլիսի 19, 1868(1868-07-19)[1][2][3][4]
Փենսիլվանիա, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 26, 1944(1944-11-26)[5] (76 տարեկանում) կամ դեկտեմբերի 26, 1944(1944-12-26)[6] (76 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Ժանրերoutsider music?
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, օպերային երգչուհի, դաշնակահարուհի և socialite
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլRCA Victor
Florence Foster Jenkins Վիքիպահեստում

Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս (անգլ.՝ Florence Foster Jenkins. ծնված 1868 թվականի հուլիսի 19), ամերիկացի դաշնակահարուհի և երգչուհի (սոպրանո): Հայտնի է դարձել իր երաժշտական լսողության, ռիթմի զգացողության և երգեցողության բացակայությամբ: Չնայած դրան, նա ինքն իրեն համարում էր անկրկնելի վոկալիստ (այլ կերպ ասած՝ «Դաննինգ-Կրյուգերի էֆֆեկտ», երբ մարդը վստահ է, որ նա տաղանդավոր է և հանճարեղ, սակայն օբյեկտիվորեն դա այդպես չէ):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենկինսը ծնվել է Չարլզ Դորրենս Ֆոսթերի և Մերի Ջեյն Հոգլադի ընտանիքում 1868 թվականին[7]: 8 տարեկանից սկսած սովորել է դաշնամուր նվագել, իսկ տասնյոթում հայտարարել է իր Եվրոպա գնալու և երաժշտությունը ուսումնասիրելու ցանկության մասին: Չարլզ Ֆոսթերը, լինելով հարուստ արդյունաբերող, հրաժարվում է ֆինանսավորել դստեր ծրագիրը: Այդ պատճառով նա փախչում է Ֆիլադելֆիա՝ բժիշկ Ֆրենկ Տորնտոն Ջենկինսի հետ, ով հետագայում դարձավ նրա ամուսինը: Կյանքի համար գումար վաստակում էր երաժշտության մասնավոր դասեր տալով: Ֆրենկի հետ ամուսնությունը նրան երջանկություն չբերեց, նրանք բաժանվեցին 1902 թվականին: Հոր մահից հետո՝ 1909 թվականին[8], Ֆլորենսը նրանից ժառանգում է պատկառելի գումար, ինչը նրան թույլատրեց զբաղվել իր երգեցողական կարիերայով, որի մասին նա շատ է երազել և որին դեմ էին նրա ծնողներն ու նախկին ամուսինը: Նա աշակերտել է մի շատ հայտնի օպերային աստղի մոտ, որի անունը, թեպետ Ֆլորենսը գիտեր, սակայն գաղտնի էր պահում, գիտեր միայն նրա՝ առանց հերթափոխով աշխատող ղեկավար Քլեր Բեյֆինդը: Ակտիվորեն մասնակցելով Ֆիլադելֆիայի և Նյու-Յորքի երաժշտական կյանքին՝ նա ստեղծում է փոքրիկ ակումբ դասական երաժշտության սիրահարների համար՝ «Վերդի ակումբ»:

Իր սեփական միջոցներով 1912 թվականին նա կազմակերպեց իր առաջին սոլո համերգը: Հետագայում սկսեց հանդես գալ Նյուպորտի, Վաշինգտոնի, Բոստոնի և Սարատոգա-Սպրինգսի բեմերում: Քիչ-քիչ, տարեց տարի, մադամ Ջենկինսի ջանքերը քննվեցին հաջողությամբ. նա դարձավ հայտնի դեմք Նյու-Յորքում, և տարին մեկ անգամ՝ Ռից-Կարլտոն հյուրանոցում, փակ համերգ էր տալիս , որին ներկա էին գտնվում միայն ընտրյալները՝ ընկերներ, երկրպագուներ, քննադատներ և կոլեգաներ: Դահլիճում տեղավորվում էին մոտ 800 մարդ: 1928 թվականին մահացավ նրա մայրը:

Ֆլորենսի ձայնը յուրօրինակ էր այնքանով, որ ոչ ոք մինչ նա չէր համարձակվում այդպես երգել այդքան շատ հանդիսատեսի համար: Նրա մոտ բոլորովին բացակայում էր երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը, և բացարձակ չէր կարողանում պահել նոտաները: «Նա կչկչում և ճչում, փողահարում և թրթռում էր»,- գրում էր քննադատ Դանիել Դիկսոնը 1957 թվականի դեկտեմբերին՝ հիշելով մադամ Ջենկինսին: «Երբ ժամն էր հասնում երգելու, նա մոռանում էր ամեն ինչ: Ոչինչ չէր կարող նրան կանգնեցնել: Նրան թվում էր, թե ինքն անկրկնելի և մեծանուն երգչուհի է»,- պատմում է քննադատը: Դահլիճից հասնող ծիծաղը Ֆլորենսը ընդունում էր որպես պրոֆեսիոնալ նախանձի դրսևորում:

Նրա ռեպերտուարը կազմված էր Մոցարտի, Վերդիի, Շտրաուսի, Բրամսի հայտնի բեմական մեներգերից, նաև հենց իր և Մակմունի գրած երգերից: Հաճախ մադամ Ջենկինսը ելույթների համար հագնում էր «շքեղ» հագուստներ, որոնց միտքը ամբողջովին իրենն էր[9]: Նրա ամենահայտնի կերպարը «Ոգեշնչման հրեշտակ»-ն էր (Angel Of Inspiration). մետաքսե զգեստ, փայլերով և ստվարաթղթե թևերով մեջքին ամրացված (այս կերպարով նա հանդես է գալիս իր The Glory (????) Of The Human Voice ալբոմի շապիկին): 1937 թվականին Melton Recording ձայնագրող ստուդիան առաջարկում է նրան ձայնագրել գրամաֆոնի սկավառակ: Մադամ Ջենկինսը ցուցաբերում էր բավականին օրիգինալ մոտեցում ստուդիական գործունեությանը: Բոլոր փորձերը և սարքավորումների լարումը մերժվեցին նրա կողմից: Նա ուղղակի եկավ և երգեց, սկավառակը ձայնագրվում էր, և ամբողջը ձայնագրվեց մեկ անգամից: Ունկնդրումից հետո մադամ Ջենկինսը դրանք անվանեց «հրաշալի» և պահանջեց, որպեսզի գրամաֆոնի բոլոր սկավառակները ձայնագրվեն դրանցից:

Տաքսին, որի մեջ էր Ֆլորենսը, 1943 թվականին վթարի է ենթարկվում: Երգչուհին անվնաս էր մնացել և անգամ հայտաբերել էր, որ ապրած ցնցումներից հետո կարող է վերցնել ամենաբարձր ֆա նոտան, ինչը չէր կարող նախկինում: Եվ մեքենայի վարորդին դատի տալու փոխարեն, նրան ուղարկում է թանկարժեք սիգարների մի տուփ:

Երկար ժամանակ Ջենկինսի երկրպագուները համոզում էին ելույթ ունենալ Նյու-Յորքի ամենահեղինակային բեմում՝ Քարնեջի Հոլում, բայց նա անհայտ պատճառներով հրաժարվում է: Սակայն 1944 թվականի սեպտեմբերի 25-ին, 75-ամյա Ֆլորենսը վերջապես ելույթ է ունենում այնտեղ: Այնպիսի աժիոտաժ էր, որ բոլոր տոմսերը արդեն գնված էին համերգից մի քանի շաբաթ առաջ, և դրանց գինը հասնում էր 20 դոլարի:

Իր տրիումֆից մեկ ամիս հետո՝ 1944 թվականի նոյեմբերի 26-ին, Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինսը մահանում է: Շշուկներ էին պտտվում, թե չի դիմացել քննադատների կարծիքներին՝ հնչած իր Քարնեջի Հոլի ելույթի մասին: «Նրանք այնքան անտաշ են, այնքան անտաշ!», այդ թեմայով վշտանում էր նա: Սակայն ամեն ինչ խոսում է այն մասին, որ նա մահացել է երջանիկ: Նրա մահից հետո Մակմունը փորձում էր տիրանալ Ջենկինսի ունեցվածքին, հայտարարելով, որ նրանք եղել են սիրեցյալներ, չնայած այն բոլոր փաստերին, որոնք որ հաստատում էին իր հոմոսեքսուալ լինելը:

Մադամ Ջենկինսի կյանքի մոտիվներով բեմադրվել է երեք պիես: Առաջինը բեմադրվել է 2001 թվականին Քրիս Բալլանսի կողմից Էդինբուրգում: Երկրորդ պիեսը՝ «Հուշանվեր»-ը՝ Բրոդվեյում 2005 թվականին: Երրորդը՝ «Հրաշալին» հաջողությամբ ցուցադրվել է Լոնդոնում և անգամ նոմինացվել է Լոուրենց Օլիվյեի թատերական մրցանակաբաշխությանը: 2016 թվականին լույս է տեսել «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» ֆիլմը, որում գլխավոր դերակատար է Մերիլ Սթրիփը:

CD ձայնագրություններ, թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Glory (????) Of The Human Voice (1992)
  • The Muse Surmounted: Florence Foster Jenkins And Eleven Of Her Rivals
  • Murder On The High C’s
  • Even More Glory (????) Of The Human Voice

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Encyclopædia Britannica
  3. filmportal.de — 2005.
  4. FemBio
  5. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #132888386 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. Opera singer's family owned land citizensvoice.com, retrieved March 28, 2015.
  8. Otto Julie Helen։ «Ancestry of Florence Foster Jenkins»։ William Addams Reitwiesner Genealogical Services 
  9. Collup, D: Florence Foster Jenkins: A World of Her Own. DVD, Video Artists Int'l (2007)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]