Ֆլորա Նվապա
| Ֆլորա Նվապա | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունվարի 13, 1931[1][2] |
| Ծննդավայր | Օգուտա, Իմո, Նիգերիա |
| Մահացել է | հոկտեմբերի 16, 1993[1][2] (62 տարեկան) |
| Մահվան վայր | Էնուգու, Նիգերիա |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | քրիստոնեա |
| Կրթություն | Էդինբուրգի համալսարան և Իբադանի համալսարան |
| Երկեր | Efuru?, One is Enough?[3], Wives at War?[3] և This is Lagos, and other stories?[3] |
| Մասնագիտություն | վիպասան, մանկագիր, գրող և բանաստեղծուհի |
| Աշխատատու | Մինեսոտայի համալսարան, Միչիգանի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Լագոսի համալսարան |
Ֆլորենս Նվանզուրուահու Նիկրու Նվապա (անգլ.՝ Florence Nwanzuruahu Nkiru Nwapa, ավելի հայտնի է Ֆլորա Նվապա անունով, հունվարի 13, 1931[1][2], Օգուտա, Իմո, Նիգերիա - հոկտեմբերի 16, 1993[1][2], Էնուգու, Նիգերիա), նիգերացի հեղինակ, որին անվանում են ժամանակակից աֆրիկյան գրականության մայր։ Աֆրիկացի կանանց գրողների սերնդի նախնին է, նա ճանաչվել է որպես Բրիտանիայում անգլերեն լեզվով հրատարակող առաջին աֆրիկացի կին վիպասանը։ Հասել է միջազգային ճանաչման[4]։ Իր առաջին նորավեպը՝ «Efuru»-ն, հրապարակվել է 1966 թվականին «Հեինեմանն Կրթական գրքեր» հրատարակչության կողմից։ Նա իրեն երբեք չի համարել ֆեմինիստ գրող[5]։
Նվապան հայտնի է նաև իր Նիգերիայի քաղաքացիական պատերազմից հետո կառավարության վերականգնման աշխատանքի համար։ Մասնավորապես, նա աշխատել է ծնողազուրկ երեխաների և փախստականների հետ, ովքեր պատերազմի ժամանակ տեղահանվել էին։ Հետագա տարիներին նա Աֆրիկյան գրականությունում և աֆրիկյան կանանց հասարակությունում աշխատել է որպես հրատարակիչ[6]։ Նա առաջին աֆրիկացի հրատարակիչ կանանցից մեկն էր, երբ 1970-ական թվականներին հիմնադրվեց "Tana Press" հրատարակչությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Օգուտա քաղաքում[7]։ Վեց երեխաներից ամենամեծն է, ում քույրը՝ Մարթա Նվապան, դրամայի ուսուցչուհի է[8]։ Ֆլորա Նվապան դպրոց է ընդունվել Օգուտայում, Պորտ Հարքոուրթում և Լագոսում։ 1957 թվականին ընդունվել է Իբադանի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Այնուհետև նա գնաց Շոտլանդիա, որտեղ 1958 թվականին Էդինբուրգի համալսարանից ստացել է Կրթության վկայական։
Ուսուցում և հանրային ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիգերիա վերադառնալուց հետո Նվապան միացել է Կալաբարի կրթության նախարարությանը որպես կրթության պետ (մինչև 1959 թվականը)։ Ապա նա աշխատանքի է անցել Էնուգուի Թագուհու դպրոցում որպես ուսուցիչ, որտեղ 1969 թվականից 1971 թվականը նա դասավանդել է անգլերեն և աշխարհագրություն։ Նա շարունակում էր աշխատել կրթության և քաղաքացիական ծառայության ոլորտի մի քանի այլ պաշտոններում, Լագոսի համալսարանում (1962–1967)[6]: 1967 թվականից 1970 թվականների Նիգերիայի քաղաքացիական պատերամիզ հետո, նա ընդունվել է Արևելյան Կենտրոնական պետության առողջապահության նախարարության և սոցիալական ապահովության գրասենյակ, որպես հողամասերի, հետազոտության և քաղաքային զարգացման նախարար (1971–1974)[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 https://sites.google.com/site/firstnigerian/home/first-female
- 1 2 3 4 Fister B. Third World Women's Literatures — 1995.
- 1 2 3 Encyclopædia Britannica
- ↑ Margaret Busby, "Flora Nwapa", Daughters of Africa: An International Anthology of Words and Writings by Women of African Descent (1992), Vintage: 1993, p. 399.
- 1 2 Susan Leisure, "Nwapa, Flora", Postcolonial Studies @ Emory, Emory University, Fall 1996.
- 1 2 Literary Encyclopedia
- ↑ Hamilton, Janice, Nigeria in Pictures, p. 71.
- ↑ "Interesting Things About Flora Nwapa, Nigeria’s First Female Novelist", Information Nigeria, 1 March 2013.
- Հունվարի 13 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Նիգերիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 16 մահեր
- 1993 մահեր
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թոքաբորբից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի մանկագիրներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Նիգերիացի գրողներ
- Նիգերիացի վիպասաններ
- Նիգերիացի բանաստեղծներ
