Ֆլորա Դաֆֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլորա Դաֆֆի
World Triathlon Series Tour 2015 - Edmonton.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝եռամարտիկ
Երկիր՝Flag of Bermuda.svg Բերմուդյան կղզիներ[1]
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 30, 1987(1987-09-30) (34 տարեկան)
Ծննդավայր՝Paget, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն

Ֆլորա Դաֆֆի (անգլ.՝ Flora Duffy, սեպտեմբերի 30, 1987(1987-09-30), Paget, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), Բերմուդյան կղզիները ներկայացնող բիատլոնիստուհի, 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն (Բերմուդների պատմության մեջ առաջինը բոլոր մարզաձևերում), Համագործակցության խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն[2][3], խաչաձև տրիատլոնի աշխարհի կրկնակի չեմպիոն, XTERRA աշխարհի առաջնությունների հնգակի հաղթող[4]։ Չորս Օլիմպիական խաղերի մասնակից[5]։ Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար է[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաֆին կրթություն է ստացել Ուորիկի ակադեմիայում[7], Տավիստոկի Քելլի քոլեջում, որն այժմ կոչվում է «Մաունթ Քելլի» և Բոուլդերի Կոլորադոյի համալսարանում, որտեղ ստացել է սոցիոլոգիայի բակալավրի աստիճան[8]։

Դաֆին իր ձեռքբերումների համար արժանացել է կառավարական պարգևներ, այդ թվում՝ 2018 թվականի նոյեմբերին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա[9]։

2017 թվականի դեկտեմբերին Դաֆին ամուսնացել է հարավաֆրիկացի տրիատլոնիստ Դեն Հյուգոյի հետ Սթելենբոսում՝ Հյուգոյի հայրենի քաղաքում[10][11].

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի Օլիմպիական խաղերում վերջնագծին չի հասել, 2012 թվականին դարձել է 45-րդը, իսկ Ռիո դե Ժանեյրոյում զբաղեցրել է 8-րդ տեղը[12].

2018 թվականի ապրիլին Դաֆին ոսկե մեդալ է նվաճել Գոլդ Քոստում անցկացված Համագործակցության խաղերում[13]։ Դաֆին, հաղթելով 43 վայրկյան առավելությամբ, դարձել է Բերմուդյան կղզիներից առաջին կինը, որը նվաճել է ոսկե մեդալ[14][15]։ Նա նաև պետք է մասնակցեր Համագործակցության խաղերում մաունթինբայկի մրցումներին, բայց հանվել է նախքան մեկնարկը[16]։

Ֆլորա Դաֆին գործարկել է «The Flora Fund» հիմնադրամը՝ 2018 թվականի ապրիլին Բերմուդներում Համաշխարհային սերիայի փուլում հաղթանակից մի քանի օր անց[17]։ Մեկ տարի անց վնասվածք է ստացել նույն մրցաշարում և չի ավարտել մրցավազքը[12]։

Դաֆին միակ մարդն է, ով նույն տարում նվաճել Է տրիատլոնի աշխարհի չեմպիոնի երեք տիտղոսները։ Դա տեղի է ունեցել 2016 թվականին, երբ նա դարձել է չեմպիոն IBF, X TERRA վարկածներով, ինչպես նաև խաչաձև տրիատլոնում։ Բացի այդ, նրան է պատկանում նույն մրցաշարում լողի, հեծանվավազք և վազքի մրցումներում էտապներն ամենաարագ անցնելու ռեկորդը[18]։ Դաֆֆի ունի ամենամեծ մրցանակներ ինչպես օլիմպիական[19], այնպես էլ Համաշխարհային սերիայի մրցումներում սպրինտերի տրիատլոնի համար[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sports-Reference.com
  2. «2016 Rankings»։ International Triathlon Union։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-10-ին։ Վերցված է 31 October 2016 
  3. «Duffy dominates her way to a world title»։ www.triathlon.org։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-07-ին։ Վերցված է 19 September 2016 
  4. «Weiss, Duffy Win 2017 XTERRA World Championship»։ Xterra։ 29 October 2017։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին։ Վերցված է 30 October 2017 
  5. «Flora Duffy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-18-ին։ Վերցված է 5 August 2012 
  6. «New Year Honours 2022: Jason Kenny receives a knighthood and Laura Kenny made a dame»։ BBC Sport։ 1 January 2022։ Արխիվացված է օրիգինալից 31 December 2021-ին։ Վերցված է 2022-01-01 
  7. «Alumni, Flora Duffy Wins XTERRA Race In Philippines»։ Warwick Academy։ 9 February 2015։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-22-ին։ Վերցված է 25 April 2015 
  8. «Duffy relieved to escape Boulder floods»։ The Royal Gazette։ 25 April 2015։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-22-ին։ Վերցված է 25 April 2015 
  9. «Flora Duffy Receives Order Of The British Empire»։ Bernews։ 2018-11-18։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-08-ին։ Վերցված է 2019-05-08 
  10. «Photos: Flora Duffy Marries Triathlete Dan Hugo - Bernews»։ Bernews (en-US)։ 2017-12-21։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-05-ին։ Վերցված է 2018-04-05 
  11. «Wedding is the next top priority for Duffy | The Royal Gazette:Bermuda Running/Triathlon»։ The Royal Gazette (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-05-ին։ Վերցված է 2018-04-05 
  12. 12,0 12,1 «Triathlete Flora Duffy holds Bermuda's undivided attention heading into Tokyo Olympics»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-14-ին։ Վերցված է 2021-03-15 
  13. Writer DENNIS PASSA, AP Sports (2018-04-05)։ «Flora Duffy of Bermuda wins 1st Commonwealth Games gold»։ WLNS (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-05-ին։ Վերցված է 2018-04-05 
  14. «Flora Duffy of Bermuda wins 1st Commonwealth Games gold»։ macon (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-05-ին։ Վերցված է 2018-04-05 
  15. «Commonwealth Games: England's Jessica Learmonth wins triathlon silver»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-05։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-05-ին։ Վերցված է 2018-04-05 
  16. «Results - Women's Cross-country»։ Gold Coast 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-14-ին։ Վերցված է 13 April 2018 
  17. «Duffy launches ‘Flora Fund’ for athletes - Bermuda Olympic Association»։ www.olympics.bm։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-08-ին։ Վերցված է 2019-05-08 
  18. «Two-minute ticker | Duffy blasts in Bermuda»։ TriathlonWorld.com - go further. race better. know more. (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-08-ին։ Վերցված է 2019-05-08 
  19. «Flora Duffy dominates World Triathlon Yokohama | Elite News»։ Tri247.com (en-GB)։ 2017-05-13։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-08-ին։ Վերցված է 2019-05-08 
  20. «WTS Edmonton: four in a row for Flora Duffy | Elite News»։ Tri247.com (en-GB)։ 2017-07-29։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-08-ին։ Վերցված է 2019-05-08