Jump to content

Ֆլան Օ՛Բրայեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլան Օ՛Բրայեն
իռլանդերեն՝ Brian Ó Nualláin[1]
Ծնվել էհոկտեմբերի 5, 1911(1911-10-05)[2][3][4][…]
ԾննդավայրՍտրաբան, County Tyrone, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էապրիլի 1, 1966(1966-04-01)[5][2][3][…] (54 տարեկան)
Վախճանի վայրԴուբլին, ÉIR[6]
ԳերեզմանDeans Grange Cemetery
Գրական անունMyles na gCopaleen, Flann O'Brien, Myles na Gopaleen, Brother Barnabas, George Knowall և for Brian O'Nolan[6]
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և դրամատուրգ
Լեզուիռլանդերեն
Քաղաքացիություն ÉIR
ԿրթությունԴուբլինի համալսարանական քոլեջ
Ուշագրավ աշխատանքներAt Swim-Two-Birds?, The Third Policeman?, An Béal Bocht?, The Hard Life? և The Dalkey Archive?
Պարգևներ
Изображение автографа

Բրայեն Օ’Նոլան (իռլանդերեն՝ Flann O'Brien, հոկտեմբերի 5, 1911(1911-10-05)[2][3][4][…], Ստրաբան, County Tyrone, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 1, 1966(1966-04-01)[5][2][3][…], Դուբլին, ÉIR[6]), Իռլանդիայի քաղաքացիական ծառայության պաշտոնյա, վիպասան, դրամատուրգ և երգիծաբան, որն այժմ համարվում է 20-րդ դարի իռլանդական գրականության խոշոր դեմքերից մեկը: Բրայենը ծնվել է Թիրոն կոմսության Ստրաբան քաղաքում և համարվել մոդեռնիստական[7] և պոստմոդեռնիստական գրականության առանցքային ֆիգուր[8]։ Նրա անգլերենով գրված չորս վեպերը՝ «Երկու թռչուն լողալիս» (1939), «Դժվար կյանք» (1961), «Դալկիի արխիվը» (1964) և «Երրորդ ոստիկանը» (1967), հրատարակվել են «Ֆլան Օ’Բրայեն» գրական անունով: Նրա բազմաթիվ երգիծական ստեղծագործությունները «Իռլանդական ժամանակներ» պարբերականում և իռլանդերենով գրված վեպը՝ «Աղքատ բերանը» (1941), գրվել են Մայլս նա գԿոպալին (իռլանդերեն՝ Myles na gCopaleen, թարգմանաբար՝ Պոնիների Մայլս) ծածկանունով:

Օ’Բրայենի վեպերը լայն արձագանք են գտել ինչպես իրենց արտասովոր հումորի, այնպես էլ մոդեռնիստական մետաֆանտաստիկայի վառ օրինակներ լինելու շնորհիվ: Որպես վիպասան՝ Օ’Բրայենը կրել է Ջեյմս Ջոյսի ազդեցությունը: Այնուամենայնիվ, նա կասկածամտորեն է վերաբերվել Ջոյսի «պաշտամունքին»՝ ասելով․ «Աստված վկա, եթե ես ևս մեկ անգամ լսեմ Ջոյս անունը, բերանիցս հաստատ փրփուր է գալու»[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և վաղ կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ’Բրայենի հայրը՝ Մայքլ Վինսենթ Օ’Նոլանը, Մեծ Բրիտանիայի Նորին Մեծության մաքսային ծառայության պաշտոնյա է եղել, ինչը պահանջել է հաճախակի տեղափոխություններ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի քաղաքների ու ավանների միջև: Թեև ուներ ակնհայտորեն կտրուկ իռլանդական հանրապետական հայացքներ, նա իր աշխատանքի և պաշտոնի պատճառով ստիպված է եղել զգույշ լինել դրանք արտահայտելիս: 1921 թվականին Իռլանդական Ազատ պետության ձևավորումից հետո ավագ Օ’Նոլանը միացել է Իռլանդիայի եկամուտների հանձնաժողովին:

Օ’Բրայենի մայրը՝ Ագնեսը, նույնպես եղել է Ստրեբեյնի իռլանդական ազգայնական ընտանիքից, և այս մեծ մասամբ ազգայնական ու կաթոլիկ քաղաքը որոշակիորեն հենակետ է եղել ընտանիքի համար՝ Օ՛Բրայենի թափառաշրջիկ մանկության ընթացքում: Բրայենը եղել է 12 երեխաներից երրորդը՝ Գերոյդ, Կիարան, Ռոշին, Ֆերգուս, Քևին, Մեյվ, Նեսսա, Նուալա, Շեյլա, Նայալ և Միխալ (այն ժամանակաշրջանում, որը հայտնի է որպես «Գելական վերածնունդ», երեխաներին գելական անուններ տալը քաղաքական քայլ է համարվել): Չնայած համեմատաբար ապահովված ընտանիք լինելուն՝ Օ’Նոլանի երեխաները մանկության մի մասն անցկացրել են տնային ուսուցմամբ: Միայն այն բանից հետո, երբ նրանց հայրը մշտական աշխատանքի է անցել Դուբլինում, Բրայենը և նրա քույրերն ու եղբայրները սկսել են կանոնավոր կերպով դպրոց հաճախել[10]։

Դպրոցական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ’Բրայենը հաճախել է Դուբլինի Սինգ Սթրիթի Քրիստոնյա եղբայրների դպրոց, որի կիսաինքնակենսագրական նկարագրությունն արտացոլված է իր «Դժվար կյանք» վեպում: Իռլանդիայի Քրիստոնյա եղբայրները ունեցել են մարմնական պատիժների[11][12][13] անհարկի կիրառման համբավ, ինչը երբեմն հոգեբանական տրավմա է հասցրել նրանց աշակերտներին[14]։

Սակայն Բլեքրոք քոլեջը, որտեղ շարունակվել է Օ’Բրայենի կրթությունը, ղեկավարվել է Սուրբ Հոգու հայրերի կողմից, որոնք համարվել են առավել մտավորական և նվազ հակված՝ աշակերտների նկատմամբ ֆիզիկական պատիժներ կիրառելուն: Բլեքրոքը եղել և մնում է մեծ հռչակ վայելող դպրոց՝ կրթելով հետանկախության շրջանի Իռլանդիայի բազմաթիվ առաջնորդների, այդ թվում՝ նախագահների, վարչապետների, գործարարների, ինչպես նաև Իռլանդիայի էլիտային ու նրանց երեխաներին[15]։

Օ’Բրայենին անգլերեն է դասավանդել քոլեջի նախագահ և ապագա արքեպիսկոպոս Ջոն Չարլզ ՄակՔվեյդը[16]։

Ըստ Ֆարագերի և Վայերի՝

Դոկտոր ՄակՔվեյդն ինքնին ճանաչված է եղել որպես անգլերենի ականավոր ուսուցիչ, և երբ նրա աշակերտներից մեկը՝ Բրայան Օ’Նոլանը (նույն ինքը՝ Մայլս նա գԿոպալինը), նրա բացակայությամբ պարծեցել է դասարանի առջև, թե քոլեջում կա ընդամենը երկու մարդ, որ կարող են պատշաճ անգլերեն գրել՝ դոկտոր ՄակՔվեյդը և ինքը, մյուսները առանց վարանելու համաձայնել են: Եվ դոկտոր ՄակՔվեյդը Մայլսին պատիվ է արել՝ հրատարակելով նրա փոքրիկ բանաստեղծությունը վերաբացված «Քոլեջի տարեգիրք» պարբերականի առաջին համարում (1930)․ սա եղել է Մայլսի առաջին հրատարակված գործը[17]։

Ահա «Դեպի աստղերը» բանաստեղծությունից մի հատված

Ա՜հ, երբ երկինքի գիշերն է
Ոսկով նախշազարդվում,
Ինձ թվում է՝ այդ անհուն տեսարանով
Հավերժությունն է բացվում։

[18]։

Ուսանողական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ’Բրայենն արտասովոր բեղմնավոր գործունեություն է ծավալել Դուբլինի համալսարանական քոլեջում ուսանելու տարիներին: Այնտեղ նա եղել է հայտնի «Գրական և պատմական ընկերության» ակտիվ անդամ: Նա տարբեր կերպարների, հատկապես «Եղբայր Բարնաբաս» գրական կեղծանվան տակ, աշխատակցել է ուսանողական «Կոմտրոմ Ֆեյնե» իռլանդալեզու ամսագրին: Հատկանշական է, որ այդ նույն շրջանում նա հեղինակել է «Տեսարաններ Եղբայր Բարնաբասի վեպից» վերնագրով պատմվածքը, որը հող է նախապատրաստել այն բազմաթիվ գաղափարների ու թեմաների համար, որոնք հետագայում տեղ են գտել նրա «Երկու թռչուններ լողալիս» վեպում: Այդ պատմվածքում ենթադրյալ հեղինակը հայտնվել է կատաղի բախման մեջ իր իսկ կերպարների հետ, որոնք վճռականորեն տրամադրված էին գնալու իրենց ճանապարհով՝ անտեսելով հեղինակի մտահղացումը: Օրինակ՝ պատմվածքի չարագործը՝ Քարաթերս ՄակԴեյդը, ում հեղինակը մտադրվել էր ներկայացնել որպես ստորագույն խուլիգան, որը «պետք է դանդաղորեն սուզվեր մարդկային անկման ամենավերջին աստիճանը», փոխարենը համեստ ապրուստ է վաստակել տարեց տիկնանց կատուներ վաճառելով և առանց հեղինակի համաձայնության գաղտնի սկսել է պատարագների հաճախել: Մինչդեռ պատմվածքի հերոսը՝ Շոն Սվուլիշը, ռոմանտիկայի և հերոսության փոխարեն ընտրել է հարմարավետ, բուրժուական կյանքը՝

«Գուցե ես ինքնահավանի մեկն եմ, - պատասխանել է նա, - բայց ես գիտեմ՝ ինչ եմ ուզում: Ինչո՞ւ չեմ կարող ամուսնանալ Բրայդիի հետ և փորձել ուժերս քաղաքացիական ծառայությունում: Երկաթուղային վթարները, բարեբախտաբար, հազվադեպ են լինում, - վերջապես ասել եմ ես, - բայց երբ դրանք տեղի են ունենում, սարսափելի են լինում: Մտածի՛ր այդ մասին»։

1934 թվականին Օ’Բրայենը և նրա համալսարանական ընկերները հիմնադրել են «Դատարկաբանություն» գրական ամսագիրը, որը կարճ կյանք է ունեցել: Այստեղի գրվածքները, թեև ակնհայտորեն կրել են երիտասարդական տաքարյունության հետքեր, դարձյալ որոշ չափով կանխագուշակել են Օ’Բրայենի հետագա գործերը, այս դեպքում՝ նրա «Լիքը կուժ» գրվածքը «Մայլս նա գԿոպալին» կեղծանվան տակ․

Բլեթերն այստեղ է: Երբ մենք առաջ գանք խոնարհվելու, դուք իզուր եք փնտրելու ստրկամտության նշաններ կամ հաճոյանալու որևէ ցանկության ապացույց: Մենք ինքնահավան և փչացած մարդկանց խումբ ենք: Մենք հպարտ ենք աքլորիկի պես և սնապարծ՝ սիրամարգի նման:
Բլեթերի համար միևնույն է: Հեգնական ծիծաղ է դուրս թռչում մեր կրծքից, երբ խոնարհվում ենք՝ դաժան ու ցինիկ որսկաններս: Դա սարսափելի ծիծաղ է, կորսված մարդկանց ծիծաղ: Զգո՞ւմ եք գարեջրի հոտը»։

Օ’Բրայենը, ով Դուբլինում գերմաներեն է ուսանել, հնարավոր է՝ 1933 և 1934 թվականների մի մասն անցկացրել է Նացիստական Գերմանիայում, մասնավորապես՝ Քյոլնում և Բոննում, թեև մանրամասներն անորոշ են և վիճելի: Նա 1965 թվականին ինքն է պնդել, որ «բազմաթիվ ամիսներ է անցկացրել Ռայնլանդում և Բոննում՝ շեղվելով ուսման խիստ ընթացքից»: Մինչ օրս որևէ արտաքին ապացույց ի հայտ չի եկել, որը կհաստատեր նրա կեցությունը այնտեղ կամ քյոլնցի ոմն Կլարա Ունգերլանդի հետ կարճատև ամուսնության մասին պատմությունը: Իրենց կենսագրականում Կոստելոն և վան դե Կամպը նշել են, որ «...դա պետք է մնա առեղծված՝ փաստաթղթային ապացույցների բացակայության պայմաններում լինելով զուտ ենթադրությունների տիրույթ, ինչը որոշ առումով ներկայացնում է Բրայեն Օ’Նոլանի կյանքի մյուս առեղծվածները, որոնք մինչ օրս դեռ հայտնի չեն հետազոտողներին»[19]։

Քաղաքացիական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ’Բրայենի անձնական իրավիճակի առանցքային առանձնահատկությունը եղել է նրա կարգավիճակը որպես իռլանդացի քաղաքացիական ծառայող, ով 1937 թվականի հուլիսին հոր համեմատաբար վաղ մահվան պատճառով ստիպված է եղել մեկ տասնամյակ պահել մորը և տասը քույրերին ու եղբայրներին[20]։ Այնուամենայնիվ, հետագայում քույրերն ու եղբայրները հասել են մասնագիտական զգալի հաջողությունների: Եղբայրներից մեկը՝ Քևինը (հայտնի նաև որպես Կաոիմին Օ’Նոլան), եղել է Դուբլինի համալսարանական քոլեջի անտիկ դասականների պրոֆեսոր, մյուսը՝ Միխալ Օ’Նոլանը, ճանաչված նկարիչ է եղել[21], իսկ մյուս եղբայրը՝ Կիարան Օ’Նոլանը, եղել է գրող, վիպասան, հրատարակիչ և լրագրող[22]։ 1930-1960-ական թվականների Իռլանդիայի ծայրահեղ աղքատության պայմաններում քաղաքացիական ծառայողի աշխատանքը համարվել է հեղինակավոր՝ լինելով թե՛ ապահով, թե՛ կենսաթոշակային՝ հիմնականում ագրարային տնտեսությունում ապահովելով հուսալի դրամական եկամուտ: Իռլանդիայի քաղաքացիական ծառայությունը Իռլանդիայի քաղաքացիական պատերազմից ի վեր եղել է բավականին խիստ ապաքաղաքականացված: Քաղաքացիական ծառայության կանոնակարգերը և ծառայության ներքին մշակույթը ընդհանուր առմամբ արգելել են գրասենյակային աշխատողի աստիճանից բարձր քաղաքացիական ծառայողներին հրապարակայնորեն արտահայտել քաղաքական հայացքներ: Գործնականում դա նշանակել է, որ ընթացիկ իրադարձությունների մասին թերթերում գրելը Օ’Բրայենի կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ արգելված է եղել առանց բաժանմունքի թույլտվության, որը տրվել է յուրաքանչյուր հոդվածի և հրատարակության համար առանձին-առանձին: Միայն այս փաստն արդեն հանգեցրել է Օ’Բրայենի կողմից գրական անունների կիրառմանը, թեև նա սկսել էր կեղծանուններ ստեղծել դեռևս նախքան քաղաքացիական ծառայության անցնելը:

Օ’Բրայենը հասել է բավականին բարձր պաշտոնների՝ ծառայելով որպես Շոն Թ. Օ’Քելիի (նախարար, իսկ հետագայում՝ Իռլանդիայի նախագահ) և ազդեցիկ քաղաքական գործիչ Շոն ՄակԷնթիի անձնական քարտուղար։ Նրանք երկուսն էլ իմացել կամ կռահել են, որ Օ’Բրայենը նույն ինքը գԿոպալինն է[23]։ Նախարարի անձնական քարտուղար ընտրված քաղաքացիական ծառայողները սովորաբար համարվել են մեծ ապագա ունեցող մասնագետներ: Թեև Օ’Բրայենն իր գրվածքներում հաճախ է ծաղրել քաղաքացիական ծառայությունը, նա իր կարիերայի մեծ մասի ընթացքում եղել է համեմատաբար կարևոր ու բարձր գնահատված պաշտոնյա և նրան վստահվել են կարևոր առաջադրանքներ, ինչպիսիք են 1943 թվականի[24] Քավանի որբանոցի հրդեհի պաշտոնական քննության վարումը և իր դեպարտամենտի հովանու Ներքո Մեծ Բրիտանիայի օրինակով առաջարկվող Իռլանդիայի Ազգային առողջապահական ծառայության ծրագրումը, որը նա ծաղրել է իր կեղծանունով հրատարակվող ամսագրում[25]։

Իրականում այն, որ Բրայեն Օ’Նոլանը նույն ինքը Ֆլան Օ’Բրայենն ու Մայլս նա գԿոպալինն է, գաղտնիք չի եղել, որը մեծ մասամբ անտեսվել է նրա գործընկերների կողմից, ովքեր նրա գրվածքները շատ զվարճալի են համարել։ Նա քաղաքական պատճառներով օգտագործել է տարբեր ծածկանուններ իր քաղաքական հայացքները ներկայացնելու համար։ Սա մինչև օրս էլ դժվարություններ է ստեղծում նրա ստեղծագործությունները ուսումնասիրողների համար, քանի որ բարդ է հասկանալը՝ որն է նրա աշխատանքը և որը՝ ոչ։

Նրա աստիճանաբար խորացող հարբեցողության, հարբած ժամանակ ունեցած խայտառակ վարքագծի[26] և թերթում բարձրաստիճան քաղաքական գործիչների հասցեին նվաստացուցիչ ու գնալով ավելի անպատասխանատու հայտարարություններ անելու սովորության համադրությունը 1953 թվականին հանգեցրել է քաղաքացիական ծառայությունից նրա պարտադրված թոշակի անցնելուն։ Դա տեղի է ունեցել մի նախարարի զայրացնելուց հետո, ով հասկացել էր, որ ինքն է այն անանուն թիրախը, ում ինտելեկտը ծաղրվել էր ամսագրի մի քանի համարներում: Համարներից մեկում նկարագրված է եղել քաղաքական գործչի արձագանքը ցանկացած հարցի՝ «Մեծ ծնոտը կախ էր ընկնում, բացահայտվում էր տապանաքարային ատամների ավերված գերեզմանոցը, աչքերը չռվում էին, և գարեջրից քայքայված ձայնն ասում էր՝ "Հը՞"»[27][28][29]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Օ’Բրայենն իր կենդանության օրոք Դուբլինում հայտնի դեմք է եղել, նրա անձնական կյանքի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի: Նա Իռլանդիայում քաղաքացիական ծառայության է անցել 1935 թվականին՝ աշխատելով տեղական ինքնակառավարման նախարարությունում: 1937 թվականին հոր մահից հետո մոտ մեկ տասնամյակ նա իր եկամտով պահել է իր քույրերին ու եղբայրներին՝ ընդհանուր առմամբ տասնմեկ հոգու[30]։ Ամուսնանալուց հետո նա Բլեքրոքի իր հայրական տնից տեղափոխվել է մոտակա Մերիոն Էվենյու՝ նախքան իր մահը ապրելով Հարավային Դուբլինի մի քանի այլ վայրերում: Զույգը երեխաներ չի ունեցել: Էվլինը մահացել է 1995 թվականի ապրիլի 18-ին:

Առողջական վիճակ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրայան Օ’Նոլանի, նրա ծնողների և կնոջ գերեզմանը, Դինս Գրեյնջ գերեզմանատուն, Դուբլին

Օ’Բրայենն իր կյանքի մեծ մասի ընթացքում եղել է հարբեցող և կյանքի վերջին տարիներին տառապել է առողջական խնդիրներից[31]։ Նա հիվանդացել է կոկորդի քաղցկեղով և մահացել սրտի կաթվածից 1966 թվականի ապրիլի 1-ի առավոտյան[30]։ Մահվանից մի քանի ամիս առաջ հրապարակված հոդվածում նա հայտնել է նաև երկրորդային քաղցկեղի ախտորոշման և երիկամային անբավարարության ու թոքամզի բորբոքման պատճառով հոսպիտալացումների մասին։ իրեն բնորոշ լավ հումորով Օ’Բրայենն առողջական վիճակի այս վատթարացումը վերագրել է «Սուրբ Օգոստինոսի վրեժխնդրությանը»՝ «Դալկիի արխիվը» վեպում նրա հանդեպ իր վերաբերմունքի համար[32]։

Լրագրություն և այլ գրվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի վերջից մինչև 1966 թվականի սկիզբը Օ’Բրայենը «The Irish Times»-ում գրել է հոդվածաշար՝ «Լիքը սափոր» վերնագրով՝ օգտագործելով «Մայլս նա գՔոփալին» կեղծանունը։ 1952 թվականի վերջին նա փոփոխել է կեղծանունը՝ դարձնելով այն «Մայլս նա Գոփալին», քանի որ այդ տարվա մեծ մասի ընթացքում դադարեցրել էր հոդվածների հրապարակումը։ Առաջին տարվա ընթացքում հոդվածները գրվել են իռլանդերենով։ Այնուհետև նա սկսել է գրել մեկ իռլանդերենով, մեկ անգլերենով, սակայն 1953 թվականի վերջին վերջնականապես անցել է միայն անգլերենին։ Նրա թերթային սյունակի՝ «Լիքը սափոր» անվանումը ծագել է մի շարք կեղծանուններով գրված նամակներից, որոնք նա ուղարկել է «The Irish Times»-ին։ Սկզբում դրանք նպատակ են ունեցել ծաղրել նույն թերթում գրող Պատրիկ Քավանայի «Կարտոֆիլների ցողումը» բանաստեղծության հրապարակումը.

Ես պոեզիայի գիտակ չեմ․ իմ երբևէ գրած միակ բանաստեղծությունը ստեղծել եմ այն ժամանակ, երբ մարմնով ու հոգով գտնվում էի tիկին Լաուդանամի ոսկեզօծ լծասարքի մեջ, սակայն կարծում եմ՝ պարոն Քավանոն այստեղ ճիշտ ուղու վրա է։ Հավանաբար The Irish Times-ը՝ մեր գյուղացիության հավերժական պաշտպանն ու ջատագովը, հաճելի կհամարի մեզ ներկայացնել այս ոճով գրված մի շարք ստեղծագործություններ, որոնք կանդրադառնան գյուղական այնպիսի բարդություններին, ինչպիսիք են այծերի բորբոքված կուրծը, բշտիկներով պատված կարճեղջյուր կովերը, վիժումները, ոչ ձվաձև ձվատարները և վարձ վճարող պարոնների նյարդային խանգարումները։

«The Irish Times»-ը ավանդաբար բազմաթիվ նամակներ է հրապարակել իր ընթերցողներից՝ ամեն օր դրանց համար հատկացնելով ամբողջական էջ, որը լայնորեն ընթերցվել է։ Հաճախ նամակագրական մի ամբողջ շարք, որի մի մասը գրել է Օ’Բրայենը, իսկ մյուս մասը՝ ոչ, շարունակվել է օրերով և շաբաթներով։ Նամակները գրվել են բազմաթիվ կեղծանուններով, տարբեր ոճերով և անդրադարձել բազմազան թեմաների, այդ թվում՝ Օ’Բրայենի ավելի վաղ հրապարակած նամակներին, որոնք նույնպես գրվել են այլ կեղծանուններով։ Այս նամակները մեծ հաջողություն են ունեցել «The Irish Times»-ի ընթերցողների շրջանում, և թերթի այն ժամանակվա խմբագիր Ռ. Մ. Սմայլին հրավիրել է Օ’Բրայենին վարելու սեփական սյունակը։ Կարևոր է նշել, որ «The Irish Times»-ը պնդել է, թե «Լիքը սափոր» սյունակն իրականում ունեցել է երեք կեղծանունով հեղինակ, ինչը որոշ չափով պաշտպանել է Օ’Նոլանին՝ որպես պետական ծառայողի, հատկապես այն դեպքերում, երբ սյունակը չափազանց սադրիչ է եղել, թեև դրա հիմնական հեղինակը Օ’Բրայենն էր[33]։

Առաջին հոդվածը հրապարակվել է 1940 թվականի հոկտեմբերի 4-ին՝ «Ան Բրոք» կեղծանունով։ Հետագա բոլոր հոդվածներում օգտագործվել է «Մայլս նա գՔոփալին» կեղծանունը, որը վերցվել է Ջերալդ Գրիֆինի «Դասընկերները» վեպից։ Սկզբում հոդվածները գրվել են իռլանդերեն, սակայն շուտով հիմնականում՝ անգլերեն, երբեմն նաև գերմաներեն, ֆրանսերեն կամ լատիներեն բառերի և արտահայտությունների խառնուրդով։ Երբեմն չափազանց սուր երգիծանքով լի սյունակի թիրախներն են եղել Դուբլինի գրական վերնախավը, իռլանդերենի վերածննդի կողմնակիցները և Իռլանդիայի կառավարությունը։

Հետևյալ հատվածը, որտեղ հեղինակը կարոտով հիշում է ուսանողական տարիներին Գերմանիայում անցկացրած կարճ ժամանակահատվածը, ցույց է տալիս «Լիքը սափոր» գրությունների սուր հումորն ու ծաղրական ոգին.

Նկատում եմ, որ այս օրերին Կանաչ կղզին էլ ավելի կանաչ է դառնում։ Ծառերի ճյուղերը պատվել են հաճելի բողբոջների, իսկ բարձրադիր մարգագետիններում կարելի է տեսնել կույտերով աճած նարգիզներ։ Գարունը մոտենում է, և յուրաքանչյուր արժանավոր աղջիկ մտածում է իր նոր գարնանային զգեստի մասին։ Ամեն ինչ ավելի սահուն կընթանա, մինչև Ֆավոնիոսը նորից կյանք տա սառած մարգագետիններին և թարմ հագուստ հագցնի այն շուշանին ու վարդին, որոնք ոչ ցանել են, ոչ էլ մանել։ Անիծյալ լինի, միտքս սլանում է դեպի Հայդելբերգում անցկացրած օրերս։ Սոնյան և Լիլին։ Եվ Մագդան։ Եվ Էռնստ Շմուտցը, Գեորգ Գայերը, Թեոդոր Վինքլեմանը, Եֆրեմ Զիմբալիստը, Օտտո Գրինը։ Եվ ակորդեոնահար Կուրտ Շախմանը։ Եվ դոկտոր Օրեյլը՝ իռլանդական իշխանների ժառանգը։ Ich hab' mein Herz in Heidelberg verloren... կամ նման մի բան, թըմփ, թըմփ, թըմբ… սիրտս բաբախում է Նեկարի ափին։ Շատ գեղեցիկ ուսանողական մեղեդի էր։ Գարեջուր, երաժշտություն և կեսգիշերային լողեր Նեկարում։ Զրույցներ Կուն Օ’Մայերի և Ջոն Մարքեսի հետ... Ա՜խ, այդ զանգերի ձայնը։ Und als wir nahmen Abschied... ... ՍԻՐՏՍ բաբախում է Նեկարի ափին։ Թամփթի թամփթի թամ։
Իռլանդիայի հասարակ ժողովուրդը՝ Մի՞թե գերմաներենը շատ նման չէ իռլանդերենին։ Երկուսն էլ շատ կոկորդային են և այլն։
Ես՝ այո՛։
Իռլանդիայի հասարակ ժողովուրդը՝ Ասում են՝ գերմաներենն ու իռլանդերենը շատ կոկորդային լեզուներ են։
Ես՝ այո՛։
Իռլանդիայի հասարակ ժողովուրդը՝ Բոլոր հնչյունները կոկորդային են, հասկանո՞ւմ եք։
Ես՝ այո՛։
Իռլանդիայի հասարակ ժողովուրդը՝ Շատ կոկորդային լեզուներ են երկուսն էլ՝ գաելերենն ու գերմաներենը։

Օ’Նոլանը «The Irish Times»-ի համար «Լիքը սափոր» հոդվածաշարը շարունակել է գրել մինչև իր մահվան տարին՝ 1966 թվականը։

Ֆլան Օ’Բրայենի բրոնզե հուշարձանը Դուբլինի Ֆլիթ փողոցում

Նա նշանակալի ներդրում է ունեցել «Դեսպան» պարբերականում՝ լինելով Ջեյմս Ջոյսին նվիրված հատուկ համարի «պատվավոր խմբագիրը»[34]։ Նա նաև մաս է կազմել նույնանուն փաբի գեղարվեստական և գրական շրջանակին, որը հայտնի է եղել իր անդամների շատ խմելու սովորությամբ։ Այդ շրջանակում ընդգրկվել են Պատրիկ Քավանան, Էնթոնի Քրոնինը, Բրենդան Բիհենը, Ջոն Ջորդանը, Փիրս Հաթչինսոնը, Ջ. Փ. Դոնլիվին և նկարիչ Դեզմոնդ ՄաքՆամարան։ Վերջինս, Բրայենի խնդրանքով, ձևավորել է «Դալքիի արխիվը» գրքի առաջին հրատարակության շապիկը։ Օ’Բրայենը նաև նյութեր է հրապարակել «Զանգը» պարբերականում։

Նրա հետագա ստեղծագործությունների մեծ մասը եղել է պարբերականներում հրապարակված առանձին նյութեր, որոնցից որոշները շատ սահմանափակ տարածում են ունեցել։ Հենց այդ պատճառով նրա ստեղծագործությունը միայն համեմատաբար վերջերս է արժանացել գրականագետների մանրակրկիտ ուշադրությանը[35]։

Օ’Բրայենը հայտնի է եղել նաև իր գրությունների մեծ մասում, այդ թվում՝ կարճ պատմվածքներում, էսսեներում և խմբագիրներին ուղղված նամակներում, բազմաթիվ կեղծանուններ օգտագործելու և ստեղծելու սովորությամբ։ Հնարավոր է՝ նա նույնիսկ որոշ վեպեր է գրել կեղծանուններով։ Այդ պատճառով նրա ամբողջական մատենագրությունը կազմելը գրեթե անհնարին խնդիր է դարձել։

Նա կեղծանուններով պարբերաբար նամակներ է գրել տարբեր թերթերի, հատկապես The Irish Times-ի խմբագիրներին՝ սուր և խայթող նամակներով հարձակվելով տարբեր հայտնի մարդկանց և գրողների վրա։ Երբեմն այդ կեղծանուններով ստեղծված հեղինակային կերպարները իրական մարդկանց համակցված ծաղրանկարներ են եղել, ինչը հետագայում նաև ենթադրությունների տեղիք է տվել այն մասին, թե որևէ կերպարի նախատիպը հենց ինքը՝ կեղծանունով հանդես եկող հեղինակն է եղել։ Սա, ըստ երևույթին, հանգեցրել է հասարակական վեճերի, բանավեճերի և փոխադարձ մեղադրանքների։

Ասվում է, որ նա The Irish Times-ի խմբագրին նամակներ է գրել՝ բողոքելով հենց իր՝ նույն թերթում հրապարակված հոդվածներից։ Օրինակ՝ նա կարող էր իր կանոնավոր «Լիքը սափոր» սյունակի մասին բողոքող նամակ գրել։ Նա նաև կեղծանուններով ստեղծել է զայրացած, տարօրինակ և նույնիսկ թեթևակի խելագարված պատասխաններ իր իսկ կեղծանուններով գրված նամակներին։ Այս ամենը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տվել այն մասին, թե արդյոք հրապարակված նամակի հեղինակը իրականում գոյություն ունեցել է, և եթե այո, ապա ով է եղել նա։

Զարմանալի չէ, որ Օ’Բրայենի կեղծանուններով իրականացրած գրական գործունեության զգալի մասը մինչ օրս հաստատված չէ[36]։

Գեղարվեստական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու թռչուններ լողալիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկու թռչուն լողալիս» վեպն ամբողջությամբ կազմված է այլ գեղարվեստական երկերից և առասպելներից փոխառված կերպարներով՝ այն հիմնավորմամբ, որ արդեն իսկ գոյություն ունեն չափազանց շատ հորինված կերպարներ։

Վեպը ճանաչվել է մինչև 1945 թվականը գրված մոդեռնիստական ամենանշանակալի վեպերից մեկը։ Այն նաև ընկալվել է որպես պոստմոդեռնիզմի ռահվիրա, թեև գիտնական Քիթ Հոփերն պնդել է, որ «Երրորդ ոստիկանը» վեպը, որը պակաս արմատական է, իրականում ավելի պրոտո-պոստմոդեռնիստական աշխատանք, և որպես այդպիսին, թերևս գրական անհեթեթության ներկայացում է։

Սա եղել է վերջին գրքերից մեկը, որը Ջեյմս Ջոյսը ընթերցել և գովաբանել է Օ'Բրայենին։ Այս գովեսը հետագայում տարիներ շարունակ օգտագործվել է որպես գովազդային մակագրություն Օ'Բրայենի վեպերի վերահրատարակությունների վրա[37]։

Բրիտանացի գրող Էնթոնի Բրջեսը հայտարարել է. «Եթե մենք չգնահատենք Ֆլեն Օ'Բրայենի գործը, մենք հիմարներ ենք, որոնք արժանի չեն մեծ մարդկանց ունենալու։ Ֆլեն Օ'Բրայենը շատ մեծ մարդ է»։ Բրջեսը ներառել է «Երկու թռչուն լողալիս» վեպն իր «Իննսունինը վեպ. Լավագույնն անգլերենով՝ 1939 թվականից ի վեր» ցանկում։

«Երկու թռչուն լողալիս» վեպն ունեցել է բարդ հրատարակչական պատմություն ԱՄՆ-ում։ Հարավային Իլինոյսի համալսարանի հրատարակչությունը հիմնել է «Ֆլեն Օ'Բրայեն» կենտրոնը և սկսել է հրատարակել Օ'Բրայենի բոլոր երկերը։ Հետևաբար, ակադեմիական ուշադրությունը վեպի նկատմամբ աճել է։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օ՛Բրայենի կապույտ հուշատախտակը, Բոուլինգ Գրին, Ստրաբեն

Օ'Բրայենն ազդեցություն է ունեցել գիտաֆանտաստիկայի ժանրի գրող և դավադրության տեսությունների երգիծաբան Ռոբերտ Էնթոնի Ուիլսոնի վրա, ով Օ'Բրայենի «Երրորդ ոստիկանը» և «Դալկիի արխիվը» երկերի հերոս, անհայտ մտավորական Դե Սելբիին անդրադարձելէ իր «Այրու որդին» վեպում: «Երրորդ ոստիկանը» և «Այրու որդին» գործերում Դե Սելբին երկար, գիտական ծանոթագրությունների առարկա է: Օ'Բրայենն ինքն էլ ազատորեն օգտագործել է այլ գրողների հորինած հերոսներին՝ պնդելով, թե գեղարվեստական հերոսներն առանց այդ էլ չափազանց շատ են: Օ'Բրայենը հայտնի էր նաև ընթերցողին մոլորեցնելու իր սովորությամբ։ Նա հորինելել է մանրամասն մշակված դավադրության տեսություններ:

Ալբրեխտ Բեհմելի «Սա՞ է Ձեր հեծանիվը, միստր Օ'Բրայեն» մրցանակակիր ռադիոպիեսը 2003 թվականին գերմանական լայն հանրությանը ծանոթացրել է նրա կյանքին ու գործունեությանը[38]։

2011 թվականին Վիեննայի համալսարանի Անգլիական հետազոտությունների ֆակուլտետում անցկացվել է Ֆլան Օ’Բրայենի ծննդյան հարյուրամյակին նվիրված միջազգային գիտաժողով։ Դրա հաջողությունն հանգեցրել է «Ֆլան Օ'Բրայենի միջազգային ընկերության» հիմնադրմանը: Ամեն տարի այս հիմնադրամը մրցանակներ է հայտարարում Օ'Բրայենի մասին գրքերի և հոդվածների համար[39]։ 2011 թվականի հոկտեմբերին Դուբլինի Թրինիթի քոլեջում տեղի է ունեցաել միջոցառումների շարք՝ նվիրված նրա ծննդյան հարյուրամյակին[40]։ Նույն առիթով թողարկվել է 55 ցենտանոց հուշադրոշմանիշ, որի վրա պատկերված էր Օ'Բրայենի դիմանկարը՝ նկարված նրա եղբոր՝ Միխալ Օ՛Նոլանի կողմից[41][42][43]։ Սա տեղի է ունեցել Նոլանի՝ Իռլանդիայի փոստային ծառայության հասցեին հնչեցրած հայտնի քննադատությունից շուրջ 52 տարի անց։ Գրողի բրոնզե արձանը կանգնեցվել է Դուբլինի Ֆլիթ փողոցում:[44]։ Քևին Մայերսն ասել է. «Եթե Ֆլանին հաջողվեր փախչել, նա կարող էր դառնալ գրական հսկա»[45]։ Ֆինտան Օ'Թուլն Օ'Բրայենի մասին նշել է. «Նա կարող էր լինել մեծարված ազգային հարստություն, բայց դրա համար չափազանց արմատական էր»[27]։

Օ'Բրայենին կիսալուրջ կերպով անվանել են նաև «գիտական մարգարե»՝ թերմոդինամիկայի, քվատերնիոնների տեսության և ատոմային տեսության վերաբերյալ նրա գրվածքների պատճառով[46]։

2012 թվականին՝ նրա ծննդյան 101-ամյակի առթիվ, Օ'Բրայենի պատվին ստեղծվել է Google Doodle[47][48]։

2013 թվականին Ստրաբանի Ռեյլվեյ փողոցում բացվել է Օ'Բրայենի բրոնզե արձանը՝ «Մայլսը՝ Մայլսից հետո» անվանմամբ (քանդակագործ՝ Հոլգեր Քրիստիան Լյոնցե.[49]

«The Guardian»-ի «Իմ հերոսը» խորագրում Ջոն Բանվիլն ընտրել է Օ'Բրայենին՝ գրելով. «Օ'Բրայենը տգետ էր, ինչպես նաև արձակի կատարյալ ոճաբան, արվեստագետ, ով քամուն տվեց իր տաղանդը, կաթոլիկ, ով թույլ տվեց իրեն գլորվել հուսահատության մեղքի մեջ, և մեծ կատակերգական զգացողության տեր անհատ, որին ճնշել ու չորացրել էր էմոցիոնալ ինքնամերժումը: Նա կծիծաղեր որևէ մեկի հերոսը լինելու մտքի վրա»[50]։

Ստեղծագործությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկու թռչուններ լողալիս (Longman Gren & Co. 1939)
  • Երրորդ ոստիկանը (գրվել է 1939–1940 թվականներին, հետմահու հրատարակվել է MacGibbon & Kee հրատարակչության կողմից՝ 1967 թվականին)
  • Խեղճ բերանը (հրատարակվել է «Մայլս նա գՔոփալին» կեղծանունով, An Preas Náisiúnta, 1941)
  • Դժվար կյանքը (MacGibbon & Kee 1961)
  • Դալքիի արխիվը (MacGibbon & Kee 1964)

Նամակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ֆլան Օ’Բրայենի նամակների հավաքածու» (Dalkey Archive Press, 2018)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլան Օ՛Բրայենի մասին ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից ի վեր Ֆլան Օ’Բրայենի միջազգային ընկերությունը[52] հրատարակում է բաց հասանելիությամբ, գրախոսվող Ֆլան Օ’Բրայենի ուսումնասիրությունների գիտական հանդես՝ The Parish Review: Journal of Flann O'Brien Studies[53]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ An Bunachar Náisiúnta Beathaisnéisí Gaeilge (իռլ.) — 2011.
  2. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  3. 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  5. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 1 2 3 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  7. ↑ bloomsbury.com. «Flann O'Brien & Modernism». Bloomsbury (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  8. ↑ Kellogg, Carolyn (2011 թ․ հոկտեմբերի 13). «Celebrating Flann O'Brien». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. ↑ Intern (2012 թ․ հունիսի 21). «We Laughed, We Cried». Boston Review (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. ↑ Cronin, John (1999). «Brother of the More Famous Flann: Ciarán Ó Nualláin». New Hibernia Review / Iris Éireannach Nua. 3 (4): 9–17. doi:10.1353/nhr.1999.a926696. JSTOR 20557600.
  11. ↑ «Christian Brothers left their mark on me and many of my old pals». Irish Examiner. 2008 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  12. ↑ Waters, John. «Christian Brothers' brutality has origins in colonialism». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  13. ↑ Barkham, Patrick (2009 թ․ նոյեմբերի 28). «The Brothers grim». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին – via www.theguardian.com.
  14. ↑ Dolan, Pat (2017 թ․ հոկտեմբերի 19). «Unfinished business: corporal punishment in Irish schools». RTÉ News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին – via www.rte.ie.
  15. ↑ List of Old Rockmen
  16. ↑ Farragher, Sean; Wyer, Annraoi (1995). Blackrock College 1860-1995. Dublin: Paraclete Press. ISBN 0946639191. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  17. ↑ «Flann O'Brien's English Teacher: John Charles McQuaid». Séamus Sweeney Blog. 2016 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  18. ↑ «From Ship to Sheep: An Ethnographic Analysis of Guam's Colloquial Chamorro English». Emirates Research Publishing May 24-25, 2016 Paris (France). Emirates Research Publishing. 2016-05-24. doi:10.17758/erpub.ea0516085.
  19. ↑ Costello, Peter; van de Kamp, Peter (1987). Flann O'Brien – An Illustrated Biography. London, UK: Bloomsbury. էջեր 45–50. ISBN 0-7475-0129-7.
  20. ↑ «O'Nolan's greatest deed no literary one, says the brother». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  21. ↑ «Micheál Ó Nualláin: Painter, cartoonist and fabulous polymath». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  22. ↑ «Ciaran O Nuallain». www.newulsterbiography.co.uk. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  23. ↑ Curran, Steven (2001). «'Could Paddy Leave off from Copying Just for Five Minutes': Brian O'Nolan and Eire's Beveridge Plan». Irish University Review. 31 (2): 353–375.
  24. ↑ An Irishman's Diary Արխիվացված 8 Նոյեմբեր 2020 Wayback Machine by Frank McNally, The Irish Times, 14 February 2013
  25. ↑ Curran, Steven (2001). "'Could Paddy Leave off from Copying Just for Five Minutes': Brian O'Nolan and Eire's Beveridge Plan", Irish University Review, Vol. 31, No. 2 (Autumn - Winter), pp. 353-375.
  26. ↑ «Making a fool of the force». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  27. 1 2 O'Toole, Fintan (2011 թ․ հոկտեմբերի 1). «The Fantastic Flann O'Brien». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  28. ↑ McNally, Frank (2009 թ․ մայիսի 14). «An Irishman's Diary». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  29. ↑ Phelan, Michael (1976). «A Watcher in the Wings: A Lingering Look at Myles na gCopaleen». Administration. Dublin: Institute of Public Administration of Ireland. 24 (2): 96–106. ISSN 0001-8325.
  30. 1 2 Ó Nualláin, Micheál (2011 թ․ հոկտեմբերի 1). «The Brother: memories of Brian». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. «In 1966 Brian was undergoing X-ray treatment for throat cancer. He was saved from the agony of dying from throat cancer by having a major heart attack. He died in that early morning of 1 April (April Fool's Day, his final joke).»
  31. ↑ Gale, Steven H., ed. (1996). «O'Nolan, Brian». Encyclopedia of British Humorists: Geoffrey Chaucer to John Cleese. Vol. 2 (L-W). New York/London: Garland. էջ 798. ISBN 978-0-8240-5990-3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  32. ↑ O'Brien, Flann (1966 թ․ հունվարի 19). «Can A Saint Hit Back?». The Guardian.
  33. ↑ «Temporary Cadet G J C Tynan O'Mahony, of the Irish Times». The Royal Irish Constabulary Forum. 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  34. ↑ 'In 1951, whilst I was editor of the Irish literary periodical Envoy, I decided that it would be a fitting thing to commemorate the tenth anniversary of the death of James Joyce by bringing out a special number dedicated to him which would reflect the attitudes and opinions of his fellow countrymen towards their illustrious compatriot. To this end I began by inviting Brian Nolan to act as honorary editor for this particular issue. His own genius closely matched, without in any way resembling or attempting to counterfeit, Joyce's. But if the mantle of Joyce (or should we say the waistcoat?) were ever to be passed on, nobody would be half so deserving of it as the man whom under his other guises as Flan [sic] O'Brien and Myles Na gCopaleen, proved himself incontestably to be the most creative writer and mordant wit that Ireland had given us since Shem the Penman himself.' – John Ryan, Introduction to A Bash in the Tunnel (1970) John Ryan (1925–92) Ricorso Արխիվացված 27 Սեպտեմբեր 2013 Wayback Machine
  35. ↑ «The Cardinal & the Corpse: A Flanntasy in Several Parts by Pádraig Ó Méalóid | gorse». 2017 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  36. ↑ Gough, Julian (2013 թ․ հոկտեմբերի 18). «Have Another». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  37. ↑ Bluemink, Matt (2015-01-29). «When Fiction Lives In Fiction». Blue Labyrinths (անգլերեն). Վերցված է 2023-10-24-ին.
  38. ↑ «Hörspiel des Monats/Jahres 2003». Akademie der Darstellenden Künste (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
  39. ↑ «The International Flann O'Brien Society». University of Vienna. 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 24-ին.
  40. ↑ Nihill, Cian (2011 թ․ հոկտեմբերի 15). «Trinity celebrates Flann O'Brien centenary». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  41. ↑ «Writer O'Nolan honoured by stamp». The Irish Times. 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  42. ↑ Sweeney, Ken (2011 թ․ հոկտեմբերի 5). «Stamp of approval on Flann O'Brien's centenary». The Belfast Telegraph. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  43. ↑ McManus, Darragh (2011 թ․ հոկտեմբերի 5). «Flann O'Brien: lovable literary genius». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  44. ↑ Nihill, Cian (2011 թ․ հոկտեմբերի 6). «Palace of inspiration: Sculptures of writers unveiled». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  45. ↑ Myers, Kevin (2011 թ․ սեպտեմբերի 30). «Had Myles escaped he might have become a literary giant». Irish Independent. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  46. ↑ Keating, Sara (2011 թ․ հոկտեմբերի 17). «Trinity plays host to Flann 100 as admirers celebrate comic genius». The Irish Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. «In a twist of Mylesian absurdity, however, the highlight of the day's cultural programme proved to be a science lecture by Prof Dermot Diamond, in which Diamond convincingly argued that O'Brien was not just a literary genius but a scientific prophet. Diamond set recent experiments in the fields of thermodynamics, quaternion theory and atomic theory against excerpts from O'Brien's books, suggesting that O'Brien anticipated some of the greatest scientific discoveries of the 20th century.»
  47. ↑ Doyle, Carmel (2012 թ․ հոկտեմբերի 5). «Google celebrates Irish author Brian O'Nolan in doodle today». Silicon Republic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  48. ↑ «Who's that Irish person in today's Google Doodle?». The Daily Edge. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին. «It would have been Irish writer Flann O'Brien's (aka Brian O'Nolan) 101st birthday today. Sound of Google to give him his own doodle for his birthday.»
  49. ↑ «Myles after Myles». Art UK. Վերցված է 2026-06-07-ին.
  50. ↑ Banville, John (2016 թ․ ապրիլի 1). «My hero: Flann O'Brien». The Guardian.
  51. ↑ Battersby, Eileen. «Eileen Battersby's books of 2014». The Irish Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  52. ↑ «The International Flann O'Brien Society». www.univie.ac.at. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  53. ↑ Ruben Borg and Paul Fagan, "Founders' Note: The Parish Review," The Parish Review: Journal of Flann O'Brien Studies Vol. 1, no. 1, Summer 2012, pp. 1-7.