Ֆլայ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլայ
Գետի տիեզերական նկար
Բնութագիր
Երկարություն1120
Ավազանի մակերես76 000 կմ²
Ջրի ծախս6000
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍթար լեռներ
Բարձրություն3000 մ
Գետաբերանի տեղակայումՊապուա ծովածոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերOk Tedi River? և Strickland River?
ԵրկիրՊապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա
ԵրկրամասՊապուա
Անվանված էHMS Fly?
Ֆլայ գետ

Ֆլայ (անգլ.՝ Fly River), գետ Նոր Գվինեա կղզում։ Գետի մեծ մասը հոսում է Պապուայի Արևմտյան շրջանով։ Համարվում է այս երկրի երկրորդ ամենաերկար գետ Սեպտիկ գետից հետո։ Մի փոքր հատված ծառայում է որպես Ինդոնեզիայի հետ պետական սահման։

Գետի ակունքը գտնվում է Սթար լեռներում՝ մոտավորապես 3000 մետր բարձրության վրա։ Հոսում է հարավային, ապա հարավարևելյան ուղղությամբ՝ թափվելով Պապուա ծովածոց։ Գետի վերին մասը գտնվում է բարձրլեռնային գոտում, միջին և ներքին մասերը հոսում են ընդարձակ նորգվինեական հարթավայրերով։ Գետը նավարկելի է մինչև Կիունգա քաղաքը, որը գտնվում է գետաբերանից մոտ 800 կմ հեռավորություն վրա[1]։

Գետի դելտայի քարտեզը

Գետաբերանում առաջանում է խոշոր՝ 56 կմ լայնությամբ էստուարիում։ Դելտայի ընդհանուր մակերեսը կազմում է 7100 կմ 8 մետր միջին խորությամբ[2]։ Քանի որ այդտեղ մեծ քանակությամբ հող և ողողատ է լվացվում, որը տանում է գետը, էստուարիաներում կան շատ կղզիներ, որոնցից ամենախոշորներն են Կիվային, Պուրուտուն, Վաբուդան, Աիբինիոն, Միբուն և Դոմորին։ Ֆլայի հիմնական վտակներն են Սթրիքլենդը և Օկ Թեդի գետերը։ Գետի ընդհանուր երկարությունը մոտավոր 1120 կմ է, իսկ ավազանի մակերեսը՝ 76000 կմ2[3]։ Կլիմայական պայմանները (ամենից առաջ տեղումների քանակը) շատ տարբեր են գետի հոսքի ընթացքում։

1876 թվականին դ'Ալբերտիսի կազմած գետի քարտեզը

Գետի վերին մասում կլիման շատ խոնավ է, այստեղ թափվում են մինչև 10000 մմ տեղումներ, բայց անձրևային սեզոնները և չորացումներ չեն տարբերակվում։ Միջին և ներքևի մասերում տեղումների քանակը կախված է մուսսոններից և պասսատներից, այդ պատճառով դրանք մշտական չեն։ Ընդհանուր առմամբ այս շրջանում թափվում են 3500 մմ-ից ոչ պակաս տեղումներ[3]։

Գետի եվրոպացի հայտնագործողը եղել է բրիտանական «Ֆլայ» նավի նավապետ Ֆրենսիս Պրայս Բլեքվուդը, ով 1842 թվականին ուսումնասիրում էր Պապուա ծովածոցի արևմտյան ափերը[4]։ Հենց նավի անունով էլ գետը ստացել է իր ժամանակակից անվանումը[5]։ 1876 թվականին գետը ուսումնասիրում էր իտալացի ճանապարհորդ Լուիջի Մարիա դ'Ալբերտիսը, ով իր «Նևա» գնացքով մինչև 900 կմ խորացավ Նոր Գվինեա կղզու խորքերը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Papua New Guinea. Dept. of Environment and Conservation, International Union for Conservation of Nature and Natural Resources, IUCN Environmental Assessment Service. The Fly River catchment, Papua New Guinea: a regional enviromental assessment. — IUCN, 1995. — P. 1. — 86 p. — ISBN 2831702364
  2. Papua New Guinea. Dept. of Environment and Conservation, International Union for Conservation of Nature and Natural Resources, IUCN Environmental Assessment Service. The Fly River catchment, Papua New Guinea: a regional enviromental assessment. — IUCN, 1995. — P. 10. — 86 p. — ISBN 2831702364
  3. 3,0 3,1 Papua New Guinea. Dept. of Environment and Conservation, International Union for Conservation of Nature and Natural Resources, IUCN Environmental Assessment Service. The Fly River catchment, Papua New Guinea: a regional enviromental assessment. — IUCN, 1995. — P. 7. — 86 p. — ISBN 2831702364
  4. Mozley, Ann. «Blackwood, Francis Price (1809 - 1854)» (անգլերեն). Australian Dictionary of Biography. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  5. «Fly River» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  6. Lightbody, Mark; Wheeler, Tony (1985). Papua New Guinea: a travel survival guide (3-е издание ed.). Lonely Planet. էջեր 172. ISBN 0-908086-59-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլայ (գետ)» հոդվածին։