Ֆլամենգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլամենգո
Flamengo logօ.png
Ամբողջական անուն Clube de Regatas do Flamengo
Մականուն(ներ) O mais querido do Brasil (Բրազիլիայի ամենասիրված)

Mengão (Մեծ Մենգո)
Rubro-Negro (Կարմիր-սև)

Հիմնադրում նոյեմբերի 17, 1895
Երկիր Flag of Brazil.svg Բրազիլիա
Մարզադաշտ Լուզո Բրազիլերո մարզադաշտ
Տարողունակություն 20,113
Նախագահ Էդուարդո Բանդեյրո դե Մելո
Մարզիչ Պաուլո Սեզար Կարպեժիանի
Կայք
Լիգա Սերիա A
2017 6-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ֆլամենգո (պորտ.՝ Flamengo), բրազիլական ֆուտբոլային ակումբ Ռիո դե Ժանեյրոյից։ Ակումբը հիմնադրվել է 1895 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում՝ Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոնում։ Ֆլամենգոն՝ Շապեկոենսեի, Սանտոսի, Սան Պաուլուի և Կրուզեյրոյի հետ, 5 բրազիլական ակումբներից է, որ երբեք դուրս չի մնացել Սերիա A-ից։

Ֆլամենգոն Բրազիլիայի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկն է։ Այն 5 անգամ հաղթել է Բրազիլիայի առաջնությունը, 3 անգամ՝ Բրազիլիայի գավաթը և 1-ական անգամ՝ Միջմայրցամաքային գավաթը և Լիբերտադորեսի գավաթը։ Բացի այդ, Ֆլամենգոն ռեկորդային 34 անգամ նվաճել է Լիգա Կարիոկան՝ Ռիո դե Ժանեյրոյի նահանգային առաջնությունը։

Մինչև 1997 թվականը Ֆլամենգոն տնային հանդիպումներն անցկացնում էր Գավեա մարզադաշտում, սակայն մարզադաշտի ցածր տարողունակության պատճառով ակումբը իր խաղերը սկսեց անցկացնել Մարականա մարզադաշտում։ 2016 թվականից Ֆլամենգոն իր տնային հանդիպումներն անցկացնում է Լուզո Բրազիլերո մարզադաշտում՝ մինչև պայմանագիր կնքի Մարականա մարզադաշտի ղեկավարության հետ։

Ֆլամենգոն Բրազիլիայի ամենասիրված ֆուտբոլային ակումբն է։ Այն ունի 39․1 միլիոն երկրպագու, և ՖԻՖԱ-ի քվեարկությամբ ճանաչվել է 20-րդ դարի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկը։ Բացի այդ, Ֆլամենգոն Բրազիլիայի ամենահարուստ և Հարավային Ամերիկայի երկրորդ ամենահարուստ ֆուտբոլային ակումբն է։ Ֆլամենգոն հակամարտություն ունի իր մոտակա հարևաններ Ֆլումինենսեի, Բոտաֆոգոյի և Վասկո դա Գամայի հետ։ Բացի այդ, այն ունի միջնահանգային հակամարտություն Ատլետիկո Մինեյրոյի հետ և կատաղի մրցակցություն Կորինտիանսի հետ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիա A
    • Հաղթող (5)․ 1980, 1982, 1983, 1992, 2009
    • Երկրորդ տեղ (1)․ 1964

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե գավաթ
    • Հաղթող (1)․ 1996

Տեղական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիգա Կարիոկա
    • Հաղթող (34)․ 1914, 1915, 1920, 1921, 1925, 1927, 1939, 1942, 1943, 1944, 1953, 1954, 1955, 1963, 1965, 1972, 1974, 1978, 1979 (C), 1979 (S), 1981, 1986, 1991, 1996, 1999, 2000, 2001, 2004, 2007, 2008, 2009, 2011, 2014, 2017
    • Երկրորդ տեղ (31)․ 1912, 1919, 1922, 1923, 1924, 1932, 1936, 1937, 1938, 1940, 1941, 1952, 1958, 1961, 1962, 1966, 1969, 1973, 1977, 1982, 1983, 1984, 1987, 1988, 1989, 1992, 1994, 1995, 1998, 2010, 2013
  • Ռիո-Սան Պաուլո գավաթ
    • Հաղթող (1)․ 1961
    • Երկրորդ տեղ (2)․ 1958, 1997
  • Գուանաբարայի գավաթ
    • Հաղթող (20)․ 1970, 1972, 1973, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1984, 1988, 1989, 1995, 1996, 1999, 2001, 2004, 2007, 2008, 2011, 2014, 2018
    • Երկրորդ տեղ (11)․ 1966, 1968, 1976, 1977, 1986, 1991, 1992, 1998, 2003, 2015, 2017
  • Ռիոյի գավաթ
    • Հաղթող (8)․ 1983, 1985, 1986, 1991, 1996, 2000, 2009, 2011
    • Երկրորդ տեղ (7)․ 1992, 1993, 1997, 1999, 2001, 2005, 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]