Jump to content

Ֆլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆլա (հոլ.՝ Vla), հոլանդական ուտելիք, եփած կրեմի տեսակ է։ Առաջին անգամ հայտնվել է 50-ականներին։ Պատրաստվում է թարմ կաթից։ Ավանդական ֆլան պատրաստվում է եփած կաթով կամ ձվի, եգիպտացորենի օսլայի, վանիլինի և շաքարի համակցությամբ։ Ֆլան յոգուրտի մածուցիկություն ունի, մատուցվում է սառը, ավելի շուտ քաղցր է, քան թթու և հարթ մակերես ունի։

100 գրամի սննդային արժեքն է մոտ 370 կՋ/88 կկալ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]