Ֆիրնի
![]() Ֆիրնիի բաղադրիչները | |
Mahaprasad?, Հնդկական խոհանոց և բենգալական խոհանոց | |
Ենթատեսակ | բրնձով ուտեստ և Հրուշակեղեն |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Ֆիրնի, կաթով և բրնձի, երբեմն եգիպտացորենի ալյուրով պատրաստված քաղցր ուտեստ։ Ունի անուշապուրի խտություն, սովորաբար օգտագործվում է սառը վիճակում։ աղանդերի համ և բույր տալիս են ավելացնելով ընկույզ, մանրացրած հիլ, վարդաջուր։ Ուտեստը զարդարում են շաֆրանով, նշի տերևներով կամ մանրացրած գետնանուշով[1]։
Ֆիրնի և նրա նմանօրինակ ուտեստներ կան Արևելյան խոհանոցում՝ արաբական, հնդկական։ Ենթադրվում է, որ ուտեստը ծագել է Իրանում կամ Մերձավոր Արևելքում, այնուհետև հասել է Հնդկաստան[1]։ Տարբեր երկրներում աղանդերը պատրաստում են տարբեր եղանակներով։ Օրինակ, Հնդկաստանում ֆիրնին զարդարում են շաֆրանով, Աֆղանստանում՝ քրքումով։ Իրանում կա ֆիրնիի տարատեսակ, երբ պատրաստում են՝ կաթի փոխարեն օգտագործելով նռան հյութ[2]։
Բրնձե ալյուր պատրաստելու համար բրինձը թրջում են ջրում, այնուհետև չորացնում են և մանրացնում հավանգով (հնում բրինձը մանրացնում էին երկու քարերի օգնությամբ[3]): Կարելի է օգտագործել պատրաստի բրնձե ալյուր։ Երբեմն բրինձը մանրացնում են հնդկական ընկույզի հետ միասին՝ ստանալով բրնձաընկուզային ալյուր։ Բրնձե ալյուրը խառնում են քիչ քանակությամբ կաթի հետ, լցնում են եռացող կաթի մեջ և եփում մարմանդ կրակի վրա, այնուհետև ավելացնում են շաքարավազ, աղ, վարդաջուր կամ վանիլ։ Պարբերաբար խառնելով ուտեստը սառեցնում են, որպեսզի լավ լուծվի, դեռևս տաք վիճակում լցնում են ափսեի մեջ և հովացնում[4][5]։ Բուսակերների համար ֆիրնին պատրաստում են ոչ թե կովի, այլ նշի կաթից[6]։
Մատուցելիս զարդարում են ընկույզով, դարչինով, շաֆրանով։ Ուտեստի մակերևույթին դարչինով արված նկարը հյուրերին նվիրված սիմվոլիկ ցանկություն է արտահայտում[2]։ Ֆիրնին տոնակատարությունների և հանդիսությունների ժամանակ պատրաստվող ավանդական ուտեստ է համարվում։ Հնդկաստանում այն մատուցում են չթրծած կավից պատրաստված քարղաններով, որը ուտեստին յուրահատուկ համ է տալիս[1]։
Ժողովրդական բժշկության մեջ ֆիրնին օգտագործում են որպես ուժերը վերականգնող միջոց[7]։
Աղանդերի ավելի խիտ տեսակը հայտնի է անգլ.՝ Kheer անվանումով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Davidson A., Jaine T. Firni // The Oxford Companion to Food. — 3rd ed.. — Oxford University Press, 2014. — 921 p.
- ↑ 2,0 2,1 «Фирни — молочный десерт из рисовой муки». webspoon.ru.
- ↑ Мамедова И. «Азербайджанское национальное лакомство — «Фирни»». Баку — Это (онлайн-журнал). Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին. Վերցված է 2017-03-25-ին.
- ↑ Фирни // Азербайджанская кухня. Первые блюда. Вторые блюда. — DirectMEDIA.
- ↑ Singh P. Firni with Pistacgios and Cashews // The Everything Indian Slow Cooker Cookbook. — Adams Media, 2012. — С. 245. — 324 с. — ISBN 978-1-4405-4168-1
- ↑ Hingle R. Saffron-Infused Creamy Pudding. Kesar Phirni // Vegan Richa's Indian Kitchen: Traditional and Creative Recipes for the Home Cook. — Vegan Heritage Press, 2015. — ISBN 978-1-9412521-09-3
- ↑ Дамиров И. А. Лекарственные растения Азербайджана: используемые в научной, народной медицине и перспективные для детальных исследований. — «Маариф», 1982. — С. 32. — 318 с.