Ֆիրգուն
Ֆիրգուն (եբրայերեն՝ פירגון), ժամանակակից խոսակցական եբրայերեն տերմին և իսրայելյան մշակույթի հասկացություն, որը վերաբերում է այլոց հանդեպ անկեղծ, անշահախնդիր ուրախության, հրճվանքի կամ հպարտության իրականացմանը։ Ֆիրգունի մեկ այլ սահմանում, այն նկարագրում է որպես մեծահոգություն, անձնուրաց, նրբանկատ ձևով ուրախության պարգևումը կամ մեկ այլ մարդու համար լավ բանի ձեռնարկումը։ Ֆիրգուն նշանակում է ինչ-որ մեկին հաճելի պահ պարգևել, հաճելի բան կատարել, առանց որևէ հետին մտքի։ Բացասական տարրի բացակայությունը Ֆիրգուն հասկացության անբաժանելի մասն է[1]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիրգունը սերում է իդիշ «farginen» բառից։ Ժամանակակից ոչ միայն եբրայերեն բառը առաջին անգամ օգտագործվել է 1970-ականներին և առաջիկա տասնամյակների ընթացքում ստացել իր հետագա զարգացումը։ Ըստ Հայֆայի համալսարանի հաղորդակցություն մասնագիտության պրոֆեսոր Թամար-Կաթրիելի՝ ֆիրգունը տարբերվում է հաճոյախոսություններ անելուց, քանի որ այն «մերձավորություն է և ասվում է առանց պարտադրանքի»[2]։ Ֆիրգուն հասկացությունը կարելի է գտնել Թալմուդում ինչպես «ע բավական» կամ «ע-յաֆա»՝ «գեղեցիկ աչքերի համար»։ Այս արտահայտությունները տարածված չեն արդի եբրայերենում[3][4][5][6]։
Ֆիրգունի միջազգային օր
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Իսրայելի շահույթ չհետապնդող համայնքային խումբը՝ Made in JLM-ն որոշեց հիմնել «Ֆիրգունի միջազգային օր»՝ ամենամյա տոն, որ կնշվի հուլիսի 17-ին, երբ մարդիկ սոցիալական ցանցերում անկեղծ հաճոյախոսություններով կկիսվեն և կարտահայտեն իրենց հիացմունքը այլոց հաջողությունների կապակցությամբ[7][8][9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kordova, Shoshana.
- ↑ Carmon, Irin.
- ↑ Firgun.
- ↑ Collins, Liat.
- ↑ Bíró, Tamás.
- ↑ Katriel, Tamar.
- ↑ Firgun: An optimistic little word.
- ↑ Aslan-Levy, Eylon. "The Firgun: Israel’s Secret Weapon". July 17, 2014. The Times of Israel.
- ↑ Davis, Barry. Spreading the good word. Jerusalem Post. July 2015
- ↑ Shamah, David. Jerusalem techies show each other, and the world, a little love. Times of Israel. July 16, 2015