Ֆիուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիուկ
Ի ծնե անունբրազ.-պորտ.՝ Filipe Kartalian Ayrosa Galvão
Նաև հայտնի է որպեսFiuk
Ծնվել էհոկտեմբերի 25, 1990(1990-10-25) (33 տարեկան)
Սան Պաուլո, Բրազիլիա[1]
Երկիր Բրազիլիա
Ժանրերթին փոփ
Մասնագիտություներգիչ և դերասան
Գործիքներվոկալ և կիթառ
ԼեյբլWarner Music Group
ԱնդամակցությունHori?
Կայքfiuk.com.br
 Fiuk Վիքիպահեստում

Ֆիլիպ Քարթալյան Այրոսա Գալվաո (պորտ.՝ Filipe Kartalian Ayrosa Galvão, ավելի հայտնի է իր Ֆիուկ բեմական անվամբ, հոկտեմբերի 25, 1990(1990-10-25), Սան Պաուլո, Բրազիլիա[1]), ծագումով հայ բրազիլացի երգիչ-երգահան և դերասան։ Նա մեծ ճանաչում է ստացել Malhação[2] (թարգմ.` Երիտասարդ սրտեր) կոչվող հայտնի հեռուստանովելի տասնյոթերորդ եթերաշրջանում Բեռնարդո Օլիվեյրայի դերի շնորհիվ։ Նա նաև Hori խմբի գլխավոր երգիչն է[3] և Sem Nome կոչվող խմբի նախկին անդամը։ Ֆիուկը ծնվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և նա Ֆաբիո Ջունիորի[4] և Քրիստինա Քարթալյանի որդին է։ Նա ունի չորս քույր և եղբայր՝ խորթ քույր Կլեո Պիրեշը (Գլորիա Պիրեշի դուստրը), Կրիզիան, Տայնան և Զաիոնը[5]։ Բացի դերասանական և երաժշտական կարիերայից, Ֆիուկը նաև համարվում է դիֆտինգի վարորդ։ Նա հայտարարեց Ճապոնիայում մրցակցությանը մասնակցելու իր մտադրության մասին[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004թ – արդի ժամանակներ՝ Հորի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ձայնագրեց իր անկախ Mentes Inquietas կոչվող մինի ալբոմը, որը պարունակում էր հինգ թրեք։ Խումբը գոյություն ունեցավ մինչև 2008 թվականի սկիզբը, երբ Քլեյթոն Գալվաոն լքեց խումբը։ Մի Վիերայի (Glória խմբի վոկալիստ) միջոցով Ֆիուկը հանդիպեց Մաքս Քլեյնի հետ, ով հանդես էր գալիս Glória և այլ անկախ խմբեր հետ, ինչպիսինն է Enjoy-ը, բացի այդ նա կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր էր։ Այդ ժամանակ խումբը փոխվում է, և Ֆյուկը որոշեց Մաքսին ավելի լավ ճանաչելու համար հրավիրել նրան լսումների։ Մաքսը նոր էր կորցրել իր հորը, լարված էր և մի շարք տեխնիկական սխալներ թույլ տվեց, բայց, այնուամենայնիվ, մեծ տպավորություն թողեց խմբի ղեկավար՝ Ֆիուկի վրա։ Քլեյթոնի հեռանալուց հետո՝ Մաքսը հետագայում դարձավ սոլո-կիթառահար։

Երկու ամիս անց խումբը պայմանագիր ստորագրեց Warner Music Brazil-ի հետ։ Ալբոմի նախնական պատրաստման ժամանակ ռիթմիկ կիթառահար Ալեքսը լքեց խումբը և նրան փոխարինեց Ռենան Աուգուստոն։ Նույնիսկ առանց բասիստի, խումբը սկսեց թրեքեր գրել, որոնք կկազմեն առաջին պաշտոնական ալբոմը։

2009 թ. – արդի ժամանակներ՝ Malhação[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով իր հոր օրինակին՝ Ֆիուկը մասնակցեց Malhação կոչվող հեռուստանովելի տասնյոթերորդ եթերաշրջանի լսումներին։ Ֆիուկը հաղթահարեց լսումները և ընդունվեց՝ Բեռնարդո Օլիվեյրայի կերպարը եթերաշրջանի գլխավոր դերասանուհի՝ Քրիստիանա Արաուժոյի հետ (Քրիստիանա Պերեշի կատարմամբ) խաղալու համար։ Եթերաշրջանի բացման թեմա ընտրվեց Hori խմբի Quem eu sou կոչվող երգը[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Ամսաթիվ
2009 Malhação ID Բեռնարդո Օլիվեյրա 2009—2010, 17-րդ եթերաշրջան[8]
2010 Tal Filho, Tal Pai Ֆիուկ
2011 Aquele Beijo Ագենոր Բարբոսա[9]
2012 Guerra dos Sexos Դանիել Ռամիրեզ
Louco por Elas
2013 Coletivation MTV Brasil-ի հաղորդավար
2014 Geração Brasil Ալեքս
2017 A Força do Querer Ռույ Գարսիա

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - As Melhores Coisas do Mundo[10] (թարգմ. Աշխարհի լավագույն բաները)
  • 2014 - Ջուլիո Սումիու
  • 2016 – Երգի՛ր

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sou Eu (2011)
  • Vira-Lata (2013)

Hori խմբի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hori (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Mazza, Florença (2010 թ․ մայիսի 27). «Fiuk, sobre as fãs: 'Não dá mais para sair na rua tamanho o assédio'». O Globo (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Germano, Gabriela (2009 թ․ նոյեմբերի 22). «Fiuk, protagonista de 'Malhação', desponta no cenário musical». O Dia (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Antunes, Elizabete (2010 թ․ մարտի 11). «Fiuk, filho de Fábio Jr., diz: 'Parece que sou meu pai versão 2000'». O Globo (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Nasceu Záion, quinto filho de Fábio Jr». Caras (Portuguese). 2009 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Fiuk treina no ECPA para a abertura do paulista de Drift». ECPA (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Campanharo, Carol (2010 թ․ ապրիլի 3). «Filho de Fábio Jr. e galã de "Malhação ID", Fiuk lança primeiro CD». O Dia (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Conheça o elenco de 2010 de "Malhação"! Fiuk, da banda Hori, está lá!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  9. Redação Rede Globo (2011 թ․ սեպտեմբերի 6). «Aquele Beijo: Veja foto de Fiuk e Bruna Marquezine como namorados» (Portuguese). Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Scarpa, Guilherme (2010 թ․ ապրիլի 16). «Fiuk faz sua estreia no cinema em "As Melhores Coisas do Mundo"». O Dia (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիուկ» հոդվածին։