Ֆիշերս
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Ֆիշերս | |||
| անգլ.՝ Fishers | |||
| |||
| 39°57′22″N 86°0′46″W / 39.95611°N 86.01278°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Համիլտոն շրջան և Indianapolis metropolitan area? | ||
| Հիմնադրված է | 1872[1] թ. | ||
| Մակերես | 96,381781 կմ², 92,810105 կմ² | ||
| ԲԾՄ | 249±1 մետր | ||
| Բնակչություն | ▲98 977 մարդ (ապրիլի 1, 2020)[2][3] | ||
| Ժամային գոտի | EDT? | ||
| Հեռախոսային կոդ | 317 | ||
| Փոստային դասիչ | 46037, 46038 և 46085 | ||
| Պաշտոնական կայք | fishers.in.us(անգլ.) | ||
|
| |||
Ֆիշերս (անգլ.՝ Fishers), քաղաք ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում: Ինդիանապոլիս քաղաքի հյուսիսային արվարձանն է: Զբաղեցնում է 98,82 քառակուսի կիլոմետր տարածք[4]: 2020 թվականի մարդահամարի տվյալներով բնակլչության թվաքանակը եղել է շուրջ 100 հազար: Ընդ որում՝ բուռն թափով աճել է վերջին տասնամյակների ընթացքում. 1963 թվականին ունեցել է 350 բնակիչ, 1980-ին՝ 2.000, 19900-ին՝ 7.500: 2015 թվականի հունվարի 1-ին town-ի (փոքր քաղաքի) կարգավիճակից անցում է կատարել city-ի (մեծ քաղաքի) կարգավիճակի[5]: Ֆիշերսի առաջին քաղաքապետի՝Սքոթ Ֆադնեսի, քաղաքային խորհրդի անդամների և քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 21-ին[6]:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մարդահամար | Բնակ. | Note | %± |
|---|---|---|---|
| 1880 | 138 | — | |
| 1910 | 188 | — | |
| 1920 | 142 | −245% | |
| 1930 | 138 | −28% | |
| 1940 | 164 | 188% | |
| 1950 | 219 | 335% | |
| 1960 | 344 | 571% | |
| 1970 | 628 | 826% | |
| 1980 | 2008 | 2197% | |
| 1990 | 7508 | 2739% | |
| 2000 | 37 835 | 4039% | |
| 2010 | 76 794 | 1030% | |
| 2020 | 98 977 | 289% | |
| 2020 Census[7] | |||
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Ֆիշերսի տարածքում առաջին շինություններն ի հայտ են եկել 1802 թվականին[8]: 1872 թվականին հողի սեփականատեր Սալաթիել Ֆիշերը (անգլ.՝ Salathiel Fisher) իր հողամասերից մեկին տվել է Ֆիշերս Սվիչ (անգլ.՝ Fisher's Switch) անվանումը[8]: 1908 թվականից բնակավայրը կոչվելէ Ֆիշերս: Քաղաքի բուռն աճն սկսվել է XX դարի երկրորդ կեսից. դրան մեծապես նպաստել է երկաթուղու, ավտոմայրուղային ցանցի, ինչպես նաև ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի առկայությունը[8]:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիշերսին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման: Ամառները շոգ են ու խոնավ: Գարնանը ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները հազվադեպ չեն: Ձմեռները ցուրտ են, ձյան առատ տեղումներով, սառցե փոթորիկներով:
| Ֆիշերսի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Միջին բարձր °F (°C) | 34 (1) |
39 (4) |
50 (10) |
62 (17) |
72 (22) |
81 (27) |
85 (29) |
83 (28) |
77 (25) |
65 (18) |
51 (11) |
38 (3) |
61 (16) |
| Միջին ցածր °F (°C) | 17 (−8) |
20 (−7) |
29 (−2) |
39 (4) |
50 (10) |
60 (16) |
64 (18) |
62 (17) |
54 (12) |
42 (6) |
33 (1) |
23 (−5) |
43 (6) |
| Տեղումներ դյույմ (մմ) | 2.42 (61.5) |
2.52 (64) |
3.28 (83.3) |
3.92 (99.6) |
4.86 (123.4) |
4.15 (105.4) |
4.49 (114) |
4.06 (103.1) |
3.32 (84.3) |
3.02 (76.7) |
3.77 (95.8) |
3.14 (79.8) |
42,95 (1090,9) |
| Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 7 (18) |
5 (13) |
2 (5) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
1 (3) |
2 (5) |
17 (44) |
| աղբյուր: {{{աղբյուր 1}}} | |||||||||||||
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դրությամբ քաղաքում խոշորագույն գործատուն Hamilton Southeastern Schools Corporation-ն էր (անգլ. թարգմանաբար՝ «Համիլտոնի շրջանի հարավարևելյան դպրոցական կորպորացիա»)[9].
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.fishers.in.us/424/History
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «2020 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ «First Mayor Of Fishers Sworn In» (անգլերեն). WFYI Indianapolis. 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Weddle, Eric (2014 թ․ դեկտեմբերի 22). «First Mayor of Fishers Sworn In». WFYI-FM.
- ↑ «2020 Census Results». U.S. Census Bureau.
- 1 2 3 «History». City of Fishers (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Comprehensive annual financial report» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիշերս» հոդվածին։ |
| ||||||
