Ֆինլանդիայի բանկ
| Ֆինլանդիայի բանկ | |
|---|---|
| Տեսակ | կենտրոնական բանկ |
| Երկիր | |
| Հիմնադրված | մարտի 1, 1812 |
| Գլխադասային գրասենյակ | Kruununhaka, Հելսինկի |
| Տարածաշրջան | Ֆինլանդիա |
| Գլխավոր քարտուղար | Օլի Ռեն |
| Հիմնադիր | Ալեքսանդր I |
| Կայք | suomenpankki.fi(ֆին.)(շվեդ.)(անգլ.) |
Ֆինլանդիայի բանկ (ֆիններեն՝ Suomen Pankki, շվեդ.՝ Finlands Bank), Ֆինլանդիայի Հանրապետության կենտրոնական բանկը՝ Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ է: Աշխարհի չորրորդ ամենահին կենտրոնական բանկն է[1]: Բանկը թողարկում և կարգավորում էր ֆիննական մարկը մինչև 1999 թվականը,հետո այն փոխարինվեց համաեվրոպական արժույթով ՝ եվրոյով։
Բանկը 2004 թվականից ղեկավարում էր Էրկկի Լիիկանեն: 2018 թվականի մայիսին նոր գլխավոր տնօրեն է նշանակավում քաղաքական գործիչ Օլլին Ռենը, նա պաշտոնը ստանձնում է 2018 թվականի հուլիսի 12-ին։[2].
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայի բանկը ստեղծվել է Ալեքսանդր I կայսրի կողմից 1811 թվականի մարտի 1-ին Տուրկուում,Ֆինլանդիայի Մեծ Դքսության մայրաքաղաքում[3]: Մեկ ամսից մի փոքր ավելի անց՝ ապրիլի 12-ին, հռչակվեց գավառի մայրաքաղաքը Հելսինգֆորս:Քաղաքը սկսեց վերակառուցվել և վերակառուցվել, և 1819 թվականին այնտեղ տեղափոխվեցին բոլոր հիմնական հաստատությունները, այդ թվում՝ Ֆինլանդիայի բանկը։
1840-1890-ական թվականներին Ֆինլանդիայի բանկը կենտրոնական բանկ դառնալու ճանապարհին անցավ կարևոր փուլերի միջով : Այսպիսով, 1840 թվականին Ֆինլանդիայի բանկը բարեփոխվեց։ 1860 թվականին Ալեքսանդր II կայսրի հրամանագրով Ֆինլանդիայի Մեծ Դքսությունը ներկայացրեց իր սեփական արժույթը ՝ ֆիննական մարկը,որը պարունակում էր ռուսական ռուբլու մեկ քառորդը: Հինգ տարի անց՝ 1865 թվականին, այն անջատվեց ռուբլուց և ամրացվեց արծաթի միջազգային ստանդարտին, իսկ ավելի ուշ՝ 1877 թվականին՝ ոսկու ստանդարտին:
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայի բանկը ունի չորս հիմնական գործառույթ.
- վարում է դրամավարկային քաղաքականություն և իրականացնում հետազոտություն
- իրականացնում է բանկային գործառնություններ
- իրականացնում է ընդհանուր վերահսկողություն ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ
- պահպանում է դրամական շրջանառությունը երկրում[4]
2008 թվականի հակաահաբեկչական և հակակոռուպցիոն օրենքի համաձայն՝ բանկերը կարող էին հետաքրքրվել իրենց հաճախորդների քաղաքական ազդեցությունով[5].
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայի բանկի ղեկավար մարմիններն են խորհրդարանական բանկային հոգաբարձուների ասամբլեան (Eduskunnan pankkivaltuusto, Bankfullmäktige) և խորհուրդը (Johtokunta): Խորհուրդը պատասխանատու է բանկի կառավարման համար, իսկ բանկի հոգաբարձուների խորհրդարանական վեհաժողովը պատասխանատու է Բանկի վարչարարության և գործունեության վերահսկողության և այլ կանոնադրական խնդիրների համար:
Խորհուրդը բաղկացած է նախագահից և ոչ ավելի, քան հինգ այլ անդամներից:Բանկի նախագահը նշանակվում է Նախագահի կողմից յոթ տարի ժամկետով: Խորհրդի մյուս անդամները, բացի նախագահից, նշանակվում են Խորհրդարանական բանկային հոգաբարձուների ժողովի կողմից՝ հինգ տարի ժամկետով:[6].
Տնօրենների խորհուրդի կազմի մեջ է Օլլի Ռենը (խորհրդի նախագահ), Մարիա Նյուկանեն (Խորհրդի նախագահի տեղակալ) և Թոմաս Վյալիմյակը,Էլիզա Նյուբին խորհրդի քարտուղարն է։[6].
Խորհրդարանական բանկի հոգաբարձուների ժողովը բաղկացած է ինն անդամից, որոնք ընտրվում են Սեյմի կողմից: Խորհրդարանական բանկային հոգաբարձուների ժողովի անդամներն իրենց միջից ընտրում են նախագահ և փոխնախագահ:
Խորհրդարանական բանկային հոգաբարձուների թվում է Անտի Լինդտմանը (նախագահ),Թոյ Կանկաանիեմի (Փոխնախագահ),Մարի Հոլոպայնեն,Կալլե Յոկինեն, Էսկո Կիվիրանտա,Մարկուս Մուստայարվի,Պետերի Օրպո, Պիա Վիտանեն, Վիլ Վահամաքի,Կիմմո Վիրոլայնեն և Էնն Հեդման[6].
Ֆինլանդիայի Բանկն ունի մոտավորապես 360 աշխատակից և յոթ մասնաճյուղ: Ֆինանսական վերահսկողության մարմնում աշխատողների թիվը մոտավորապես 240 է:[6]
Ռիսկերի կառավարում և վերահսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսական ակտիվների կառավարում, դրամավարկային քաղաքականության իրականացումը և գործառնական գործողությունները որոշում են Ֆինլանդիայի բանկի համար ռիսկերի առաջացումը: Ռիսկերը գնահատվում և պարունակվում են հատուկ մեխանիզմների կիրառմամբ՝ հիմնված ամենօրյա թարմացվող տեղեկատվության վրա:[7].
Ֆինլանդիայի բանկի ֆինանսական ակտիվների պորտֆելը բաղկացած է ոսկու և արտարժույթի պահուստներից,արժութային ներդրումներ,ֆիքսված եկամտով ներդրումներ սեփական կապիտալում: Արժութային ռիսկը Ֆինլանդիայի բանկի ֆինանսական ակտիվների հետ կապված ամենակարևոր ռիսկերից մեկն է:[7].
Ներդրումային ռիսկերի կառավարումը համատեղ վստահված է ռիսկերի կառավարման և ֆինանսական հաշվառման վարչությանը և բանկային գործառնությունների վարչություն:Ռիսկերի վերահսկման և ֆինանսական հաշվառման խումբը վերահսկում և վերլուծում է հաշվեկշռային ռիսկերը և դրանց մասին պարբերաբար զեկուցում է Ֆինլանդիայի բանկի ղեկավարությանը:Ներդրումային ռիսկերի կառավարումը պատասխանատու է նաև ռիսկերի կառավարման և ֆինանսական հաշվառման համար:[7].
Ներդրումային ռիսկերի կառավարումը ներառում է ռիսկերի բացահայտում, չափում և սահմանափակում: Ֆինանսական ակտիվների ներդրումը հիմնված է Ֆինլանդիայի Բանկի խորհրդի կողմից սահմանված ներդրումային քաղաքականության վրա: Ռիսկերը չափվում են ռիսկերի գնահատման ընդհանուր ընդունված մեթոդներով ռիսկերի գնահատումներ և գործնականում դրանք սահմանափակվում են ներդրումային գործունեության մանրամասն սահմանափակումների սահմանմամբ եւ ընդլայնելով ներդրումները տարբեր արժույթներով։
Ռիսկերի վերահսկումը ներառում է ռիսկերի մոնիտորինգ և գնահատում նաև վերահսկողություն ռիսկերի սահմանաչափերին համապատասխանելու համար: Ռիսկի մասին հաշվետվությունները կազմվում են ամեն օր[7], և սահմանային հնարավոր խախտումներ են արձանագրվում անկախ ներդրումային գործունեությունից:
Բանկի գլխավոր շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի նախագիծը մշակվել է գերմանացի ճարտարապետ Լյուդվիգ Բոնշտեդտի կողմից։ Շենքը կառուցվել է 1882 թվականին։ Շենքի լրացուցիչ թեւը կառուցվել է 1960-ականներին։
Բանկի շենքի դիմաց կանգնեցված է Ֆինանսների նախարար և Ֆինլանդիայի ազգային շարժման գաղափարախոս Յոհան Սնելմանի հուշարձանը, բացվել է 1923 թ.: Պատվանդանի վրա կարելի է տեսնել 1944 թվականի ռմբակոծության հետքերը։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Исторический обзор» (անգլերեն). Музей Банка Финляндии. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Президент утвердил Олли Рена в должности нового гендиректора Центробанка». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ BANK OF FINLAND — History Արխիվացված 2014-10-28 Wayback Machine
- ↑ «Банк Финляндии» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Вы участвовали в политических демонстрациях?» - вопрос банка вызвал недоумение // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 18 февраля 2014.(Ստուգված է 23 փետրվարի 2014)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Organisation». Suomen Pankki (FInlands Bank) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Risk management and control». Suomen Pankki (Finlands Bank) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.