Ֆինանսատնտեսական ճգնաժամ Իսպանիայում (2008-2015)
Ֆինանսատնտեսական ճգնաժամ Իսպանիայում (իսպ.՝ Crisis económica española de 2008-2015), Իսպանիայի տնտեսության ֆինանսական ոլորտի ճգնաժամ, որը տևել է 2008 թվականից մինչև 2015 թվականը: Այն առաջացել է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով, այնուհետև խորացել Եվրոպայում ստեղծված պարտքային ճգնաժամի ազդեցության պատճառով և, վերջապես, տեղական օրենսդրության, ֆինանսատնտեսական և սոցիալական շրջանակների հետ կապված ձեռք է բերել մի շարք առանձնահատուկ գծեր[1][2][3][4]:
Այս ֆինանսատնտեսական ճգնաժամը դարձավ հետֆրանկիստական Իսպանիայի ամենալուրջ փորձությունը՝ էականորեն գերազանցելով իր երկարատևությամբ ու 1993 թվականի տնտեսական ճգնաժամի շարունակությամբ: Այն հանգեցրեց երկրի համար գործազրկության ռեկորդաային մակարդակի, հիպոտեկային ճգնաժամի, ինչպես նաև Կատալոնիայի ինքնավար համայնքում ազգային-ազատագրական շարժումների աճի, մի շարք քաղաքական սկանդալների: Բացի այդ, կարճ ժամանակահատվածում Իսպանիան դարձավ բացարձակ ներգաղթի երկրից այնպիսի երկրի, որն ակտիվորեն արտահանում է աշխատուժ[5]:
Բովանդակություն
Պատճառներ և նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ Իսպանիան հանդիսանում է եվրոպական գոտու խոշորագույն երկրներից մեկը, դրա համար իսպանական տնտեսության վիճակը կարևոր նշանակություն ունի միջազգային դիտորդների համար: Այդ իսկ պատճառով Իսպանիան հայտնվեց Միացյալ Նահանգների, ԱՄՀ-ի, եվրոպական մի շարք երկրների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների ճնշման ներքո, ովքեր կոչ էին անում երկրի կառավարությանը վարել պետական բյուջեի պակասորդի առավել ագրեսիվ կրճատում[6][7]: Իսպանիայի պետական պարտքի ծավալը 2010 թվականի դրությամբ կազմել է մոտավորապես 820 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը գրեթե հավասար էր Հունաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի պետական պարտքի ընդհանուր ծավալին[8]:
2008 թվականի Իսպանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրված Սապատերոյի սոցիալիստական կառավարությունը հույս ուներ, որ 2008-2009 թվականներին կարձանագրվի 2,3 % տնտեսական աճ:

Սպեկուլյանտների կողմից շրջանառության մեջ դրված Իսպանիային շտապ ֆինանսական օգնություն ցուցաբերելու լուրերը այդ ժամանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կողմից անվանվեցին որպես «կատարյալ հիմարություն» և «անթույլատրելի»[9]:Այնուամենայնիվ, 2010 թվականի սկզբին եվրոպական գոտու երկրների համար շտապ ֆինանսական օգնության նոր հիմնադրամի ստեղծումից կարճ ժամանակ անց Իսպանիան ստիպված էր հայտարարել տնտեսական նոր միջոցառումների իրականացման մասին, որոնք պետք է ուղղվեն երկրի պետական բյուջեի դեֆիցիտի հետագա կրճատմանը, որպեսզի ֆինանսական շուկաների ներդրողներին համոզեն երկրի տնտեսության ներդրումային դաշտի ապահովության մաասին[10]: Իսպանական կառավարությունը հույս ուներ խուսափել տնտեսման խիստ միջոցառումներից, սակայն տնտեսական թույլ աճը, ինչպես նաև ազգային ու միջազգային կազմակերպությունների կողմից ճնշումները կառավարությանը ստիպեցին իրականացնել բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ:
Իսպանիային հաջողվեց կրճատել ընդհանուր դեֆիցիտի գումարը 2009 թվականի ՀՆԱ-ի 11,2 %-ից մինչև 2010 թվականի 9,2 %[11] և 2011 թվականի 8,5 %[12]: Եվրոպական ճգնաժամի և տարածաշրջանային կառավարման մարմինների չափազանց մեծ ծախսերի պատճառով վերջին ցուցանիշը ավելի բարձր է, քան նախապես կանխատեսվում էր (ՀՆԱ-ի 6 %-ը)[13][14]: Ֆինանսական շուկաների վստահությունն ամրապնդելու համար 2011 թվականին կառավարությունը փոփոխություններ մտցրեց Իսպանիայի սահմանադրության մեջ՝ սահմանելով 2020 թվականից ազգային և տարածաշրջանային մակարդակներում բյուջեի հաշվեկշռի ապահովման մասին դրույթ: Ընդունված փոփոխությունների համաձայնպետական պարտքը չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի 60 %-ը՝ չնայած տարերային աղետների, տնտեսական անկման կամ արտակարգ այլ իրավիճակների պայմաններում հնարավոր են բացառություններ[15][16]: Եվրոպական միության կողմից ճնշման ներքո իսպանական պահպանողական նոր կառավարությունը Մարիանո Ռախոյի ղեկավարությամբ որոշում ընդունեց բյուջեի դեֆիցիտի լրացուցիչ կրճատման մասին 2012 թվականի 5,3 %-ից մինչև 2013 թվականի 3 %[17]:
Այն ժամանակ, երբ նախաճգնաժամային ժամանակաշրջանում պետական պարտքի մակարդակը մնում է ցածր մակարդակի, հիպոտեկային վարկերի մասնավոր պարտավորությունների գումարի աճը հանգեցրեց անշարժ գույքի շուկայի փուչիկի մեծացման[18]: Երբ փուչիկը պայթեց[19]
... երկրի խնդիրը դարձավ անշարժ գույքի գների անընդհատ նվազումը: Բազմաթիվ բանկեր ունեն վարկեր, որոնց չվերադարձնելու վտանգը շատ մեծ է, իսկ տան և բնակարանի գրավը՝ արժեզրկվում:
Մասնագետները վախենում են, որ Իռլանդիայի տնտեսության փորձի կրկնություն, որտեղ անշարժ գույքի գները նվազեցին կիսով չափ:
Ներդրողները չեն հավատում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Մադրիդի հաջողություններին, այդ իսկ պատճառով վարկանշային գործակալությունները նվազեցրեցին ինչպես երկրի վարկանիշը, այնպես էլ խոշոր բանկերինը: Չօգնեց նույնիսկ Եվրոպական միության կողմից հատկացված 100 միլիարդ եվրոն. հավանաբար էլ ավելի շատ գումար է անհրաժեշտ:
: Այս ամենը հանգեցրեցին բանկային ոլորտի վնասների և բանկերին պետության կողմից ֆինանսական օգնության տրամադրման անհրաժեշտության: 2012 թվականի մայիսին «Բանկիա» իսպանական բանկային կոնգլեմերատն իսպանական կառավարության կողմից 19 միլիարդ եվրոյի սահմաններում ստացավ լրացուցիչ ֆինանսական աջակցություն[20]: Նախորդ օգնության փաթեթի մեծությունը կազմում էր 4,5 միլիարդ եվրո[21]: Հաշվապահական հաշվառման կասկածելի հնարքների կիրառման շնորհիվ բանկերին հաջողվեց թաքցնել իրենց վնասները[3]:
Իսպանիա | ||
Год | ՀՆԱ | Գործազրկություն |
---|---|---|
2008 | 11,3 % | |
2009 | -3,7 % | 18,0 % |
2010 | -0,1 % | 20,1 % |
2011 | +0,7 % | 21,5 % |
2012 | -1,4 %[22] | 26,0 % |
2013 | 26,2 % |
2012 թվականի հունիսի 6-ի տվյալներով քննարկվել է Իսպանիային 40-ից մինչև 100 միլիարդ եվրո ֆինանսական օգնության տրամադրման հնարավորությունները, եթե Իսպանիայի կառավարությունը օգնության խնդրանքով դիմի: 2012 թվականի հունիսի 9-ինֆինանսական օգնության փաթեթը հասանելի էր մնում, եթե օգնության ստացման նպատակով Իսպանիան դիմեր: Մինչև 2013 թվականի վերջ այդպես էլ չավարտվեց իսպանական բանկերի աուդիտի գործընթացը, որից կախված էր, թե արդյո՞ք ֆինանսական աջակցությունը կգերազանցի 100 միլիարդ եվրոն, թե՞ ոչ: Ենթադրվում էր, որ ֆինանսական օգնության ընդհանուր գումարը չի գերազանցի 100 միլիարդ եվրոն և, չնայած այն պետք է հատկացվի Իսպանիայի կառավարությանը, այն պետք է օգտագործվի երկրի բանկերի ֆինանսական դրության բարելավմանը նպաստելու համար[18][23]: Ի տարբերություն այլ երկրների, որոնք շտապ օգնություն էին ստացել՝ Իսպանիան որպես խոշոր տնտեսություն ունեցող երկիր հնարավորություն ունի ազդել վարկավորման պայմանների վրա[24]: Քանի որ իսպանական պահպանողական կառավարությունն իրականացրել էր մի շարք փոփոխություններ, տնտեսմանն ուղղված միջոցառումների պահանջները պետք է լինեն ավելի մեղմ, քան Իռլանդիայի, Պորտուգալիայի և Հունաստանի դեպքում[25][26]: 2012 թվականի հունիսի 10-ին «Յոթյակը» հավանության արժանացրեց Իսպանիային 100 միլիարդ եվրո արժողությամբ օգնության տրամադրումը[27]:
2012 թվականի հունիսին իսպանական պարտքային ճգնաժամը եվրոգոտու ղեկավարության խնդիրների առաջին պլան մղվեց: Իսպանիայի 10 տարի ժամկետով պետական պարտատոմսերի դրույքաչափերը աճեցին մինչև 7 %-ի շեմ, և երկիրը կորցրեց պարտքային պարտավորությունների շուկայի մուտքի թույլտվությունը: Իսպանիայի կառավարությունը 100 միլիարդ եվրո արժեքով ֆինանսական օգնության փաթեթի ստացման որոշում կայացրեց, որպեսզի օգնություն տրամադրի բանկային ոլորտին. - «Իսպանական բանկերը կառավարությանը աջակցություն ցուցաբերեցին, և այժմ այն ստիպված է Եվրոպական միությունից օգնություն խնդրի այն բանի համար, որպեսզի աջակցի առավել թույլ բանկերին: Ֆինանսական դժվարություններ չզգացող բանկերը խուսափում են պետական պարտատոմսերի ձեռքբերումից»: Ներառյալ ստացված ֆինանսական օգնությունը (որը մտնում է Ւսպանիայի ընդհանուր պարտքի մեջ, բայց չի համարվում պետական պարքտը վճարելու համար կառավարությանը ֆինանսական օգնության ցուցաբերում) Իսպանիայի պարտքային պարտավորությունների ընդհանուր գումարը շարունակեց աճել մինչև համախառն ներքին արդյունքի 90 %-ը, ինչը համարվում է եվրոպական գոտու պետական արտքի միջին մակարդակ: Սպասվում էր, որ Իսպանիայի պետական արքտը կշարունակի աճել, քանի որ կանխատեսվում էր 1,7 % բացասական տնտեսական աճ: Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմում էր 25 %: Անշարժ գույքի շուկայում գները շարունակեցին նվազել, իսկ բյուջետային պակասորդը կազմեց 5,4 %: Իսպանիայի տնտեսությունը հանդիսանում է Եվրոպական միության երկրների տնտեսությունների շարքում մեծությամբ չորրորդը: Այս ցուցանիշով այն ավելի շատ է, քան Հունաստանի, Պորտուգալիայի և Իռլանդիայի տնտեսությունները միասին վերցրած:
Կատալոնիայի անկախության շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի ֆինանսատնտեսական ճգնաժամը սրեց կենտրոնական կառավարության և երկրի ինքնավար համայնքների միջև հարաբերությունները: Կենտրոնական կառավարությունը իրականացնում էրտնտեսական խիստ քաղաքականություն, իսկ ինքնավար համայնքների բյուջեները ցուցաբերում էին խրոնիկ բնույթի դեֆիցիտներ[28]: Այս ամենի պայմաններում Մադրիդի ու Բարսելոնայի միջև հարաբերությունները սկսեցին առավել լարված դառնալ այն բանից հետո, երբ Կատալոնիայի տնտեսության դեպարտամենտի աշխատակիցները հաշվարկեցին, որ Կատալոնիան որպես թագավորության սուբյեկտ ենթարկվում է բյուջետային խտրականության: Այսպես, 2010 թվականին կատալոնացիները Իսպանիայի բյուջե էին մուտք արել համազգային մակարդակի համեմատ 118,5 % հարկային պարտավորությունների կատարումներ, սակայն դրան զուգահեռ ստացել էին սուբսիդավորում այնքան գումար, որը կազմել էր երկրի միջին մակարդակի 98,9 %-ը[29]: Արդյունքում, համաձայն սոցհարցումների տվյալների, ինքնավարության ամբողջ պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակիցների թվաքանակը գերզանցեց ընտրողների 50 % շեմը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «TWO-TIER LABOUR MARKETS IN THE GREAT RECESSION: FRANCE VERSUS SPAIN»։ The Economic Journal։ 2012։ Վերցված է 25 August 2016
- ↑ «Spain: Still in the Throes of the Great Recession - The Spanish Economy Sinks Further»։ European Economic Snapshot
- ↑ 3,0 3,1 Jonathan Weil (14 June 2012)։ «The EU Smiled While Spain’s Banks Cooked the Books»։ Bloomberg
- ↑ «El desempleo en España supera el 27% (Unemployment in Spain over 27%)»։ Russia Today։ 25 April 2013
- ↑ «BBC News - Rise in Spaniards moving to Wales in search of work»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-11-ին։ Վերցված է 2013-04-07
- ↑ ««Президент Обама выступает за „решительное“ сокращение госрасходов в Испании»» (անգլերեն)։ EUObserver.com։ 12 мая 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 12 мая 2010
- ↑ ««Согласно требованиям ЕС, правительство Испании снижает уровень заработной платы госслужащих»»։ «Блумберг бизнесуик» (անգլերեն)։ 12 мая 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 12 мая 2010
- ↑ «Справочник ЦРУ по странам мира: Испания, данные по состоянию на декабрь 2011 г.» (անգլերեն)։ Cia.gov։ Վերցված է 14 мая 2012
- ↑ ««Сапатеро отрицает ведение переговоров с МВФ об оказании финансовой помощи»»։ «Файнэншл таймс» (անգլերեն)։ 5 мая 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 15 апреля 2011
- ↑ ««В Испании необходимо провести значительное сокращение госрасходов»»։ «Файнэншл таймс» (անգլերեն)։ 12 мая 2010։ Վերցված է 12 мая 2010
- ↑ Джонсон, Майлз. «Правительство Испании одобряет дальнейшее сокращение госрасходов» (англ.), «Файнэншл таймс», 24 июня 2011 3:56 pm.
- ↑ ««Долговой кризис еврозоны в прямом эфире: парламент Германии голосует за оказание Греции финансовой помощи — как это произошло»»։ «Гвардиан» (անգլերեն) (Лондон)։ 27 февраля 2012
- ↑ «Золотая поправка» (англ.), «Экономист», 3 сентября 2011
- ↑ Жюльен, Туаер. «ЕС накажет правительство Испании за бюджетный дефицит и бездействие», «Рейтер», 14 февраля 2012
- ↑ Мамта Бадкар. (2011-08-26)։ ««Закрытая информация: детали нового проекта поправок о необходимости сбалансированного бюджета»» (անգլերեն)։ Articles.businessinsider.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 14 мая 2012
- ↑ Джайлс, Тремлетт «Правительство Испании вносит поправки в конституцию страны для предотвращения роста дефицита бюджета» (англ.), «Гвардиан», 26 августа 2011
- ↑ ««Кризис еврозоны в режиме реального времени: после достижения соглашения по оказанию финансовой помощии Греции правительство Испании призвали проводить дополнительные меры экономии»»։ «Гвардиан» (անգլերեն)։ 13 марта 2012։ Վերցված է 13 марта 2012
- ↑ 18,0 18,1 ««Экстренная помощь Испании: требуется дополнительное время»»։ «Экономист» (անգլերեն)։ 16 июня 2012
- ↑ Испанский долговой кризис усиливается
- ↑ Кристофер Бьорк, Джонатан Хаус, Сара Шэфер Муньос (25 мая 2012)։ ««Правительство Испании отдаёт банку миллиарды евро»»։ «The Wall Street Journal» (անգլերեն)։ Վերցված է 26 мая 2012
- ↑ ««„Банкья“ просит правительство Испании предоставить средства величиной в 19 млрд долларов»» (անգլերեն)։ «Фокс бизнес»։ «Рейтер»։ 25 мая 2012։ Վերցված է 25 мая 2012
- ↑ «Ligero retroceso del paro en España en marzo, pero sigue superior a 5 millones | El Universal - Cartagena»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է 2013-04-04
- ↑ Рафаэль Майндер; Николас Кулиш, Пол Гейтнер (9 июня 2012)։ ««Правительство Испании согласно принять экстренную финансовую помощь ЕС для банковского сектора»»։ «Нью-Йорк таймс» (անգլերեն)։ Վերցված է 9 июня 2012
- ↑ Николас Кулиш; Рафаэль Майндер (6 июня, 2012)։ ««В переговорах по экстренному кредиту Испания занимает выигрышное положение»»։ «Нью-Йорк таймс» (անգլերեն)։ Վերցված է 7 июня 2012
- ↑ Петер Шпигель; Виктор Маллет (6 июня 2012)։ ««В Европе рассматривается возможность оказания Испании помощи в ограниченных размерах»»։ «Файнэншл таймс» (անգլերեն)։ Վերցված է 6 июня 2012
- ↑ Дэвид Джолли (6 июня, 2012)։ ««Правительство Франции: европейские страны готовы оказать финансовую помощь испанским банкам»»։ «Нью-Йорк таймс» (անգլերեն)։ Վերցված է 6 июня 2012
- ↑ «Семерка» одобрила выделение Испании 100 млрд евро помощи.
- ↑ «Catalunya tiene los impuestos más altos de España»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է 2013-03-29
- ↑ «Catalunya es la tercera comunidad que más paga»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-10-ին։ Վերցված է 2013-03-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «2008-2013: Balance de daños» (Spanish)։ El País։ 29 December 2013
- "Policy Alternatives for a Return to Full Employment in Spain", the Center for Economic and Policy Research, November 2013