Jump to content

Ֆինանսական պարտավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Liabilities plus owner's equity
Accounting terminology Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիավիճակ
 • obligation
  • Պարտք Խմբագրել Wikidata
Մասն էassets and liabilities Խմբագրել Wikidata
Կազմված էequity Խմբագրել Wikidata
Հակառակըակտիվ Խմբագրել Wikidata

Ֆինանսական պարտավորություն (անգլ.՝ liability), ֆինանսական հաշվառման մեջ կազմակերպության պարտքը այլ կազմակերպությունների կամ պետական մարմինների։

Կազմակերպությունից ակնկալվում է, որ ապագայում կատարի անցյալի իրադարձություններից բխող ներկա պարտավորությունները[1]:

Կրկնակի հաշվապահական հաշվառման մեջ կան հինգ տեսակի անվանական հաշիվներ[2].

  • Եկամտի հաշիվներ - այն, ինչ վաստակել է բիզնեսը
  • Ծախսային հաշիվներ - բիզնեսի ամենօրյա ընթացիկ ծախսերն են
  • Ակտիվային հաշիվներ - այն, ինչ պատկանում է ձեռնարկությանը
  • Պարտավորությունների հաշիվներ - բիզնեսի պարտքն են
  • Կապիտալի հաշիվներ - ինչ է պարտք բիզնեսն իր սեփականատիրոջը։

Պարտավորությունը նկարագրվում է հետևյալ ձևով.

  • Անձանցից կամ բանկերից վերցված ցանկացած տեսակի փոխառություն ՝ բիզնեսը կամ անձնական եկամուտը բարելավելու նպատակով, որը վճարման ենթակա է կարճ կամ երկար ժամանակով.
  • Պարտականություն կամ պատասխանատվություն ուրիշների հանդեպ, որը ենթադրում է մարում հետագա փոխանցման, ծառայությունների մատուցման կամ տնտեսական օգուտ բերող այլ գործարքի միջոցով՝ սահմանված կամ որոշելի ամսաթվին:


Հաշվապահական հաշվառման հավասարումը կողմերն են ակտիվները, պարտավորությունները և սեփական կապիտալը[3].

Ակտիվներ = Պարտավորություններ + Սեփական կապիտալ

Հաշվապահական հաշվառման հավասարումը հաշվապահական հաշվեկշռի մաթեմատիկական կառուցվածքն է:


Հավանաբար, պարտավորության հաշվապահական հաշվառման ամենաընդունված սահմանումը այն սահմանումն է, որն օգտագործվում է Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (անգլ.՝ International Accounting Standards Board) կողմից, որից ներկայացված է մեջբերում․

Պարտավորությունը ձեռնարկության ներկա պարտավորությունն է, որը բխում է անցյալ իրադարձություններից, որի մարումը ակնկալվում է, որ կհանգեցնի ձեռնարկությունից տնտեսական օգուտներ մարմնավորող ռեսուրսների արտահոսքի:
- F.49(b)

Պարտավորությունների ճանաչման կանոնակարգերը տարբեր են ամբողջ աշխարհում, բայց մոտավորապես նման են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կանոնակարգերին:

Պարտավորությունների տեսակների օրինակներ են՝ վարկ, հիփոթեք, պարտքային պարտավորություններ:

Այսպիսով, պարտավորությունները բիզնեսի պարտքերն են, որոնք ներկայացվում են որպես պարտատերերի պահանջ բիզնես ակտիվների նկատմամբ:

ԱՄՆ-ի տնտեսության ոլորտների պարտավորությունները, 1945-2017 թթ.՝ հիմնված Դաշնային պահուստային համակարգի դրամական հոսքերի վիճակագրության վրա

Պարտավորությունները ներկայացվում են հաշվապահական հաշվեկշռում և սովորաբար բաժանվում են երկու կատեգորիայի.

  • Ընթացիկ պարտավորություններ - ողջամտորեն ակնկալվում է, որ այս պարտավորությունները կմարվեն մեկ ֆինանսական տարվա ընթացքում: Դրանք սովորաբար ներառում են այնպիսի պարտավորություններ, ինչպիսիք են աշխատավարձերը, հարկերը և կրեդիտորական պարտքերը, տարվա ընթացքում վճարվելիք երկարաժամկետ պարտատոմսերի կարճաժամկետ մասերը:
  • Երկարաժամկետ պարտավորություններ - ողջամտորեն ակնկալվում է, որ այս պարտավորությունները կմարվեն մեկ ֆինանսական տարուց ավել: Դրանք սովորաբար ներառում են թողարկված երկարաժամկետ պարտատոմսերը, երկարաժամկետ վարձակալությունները, կենսաթոշակները և երկարաժամկետ երաշխիքներ:

Անորոշ արժեքով կամ ժամկետանց պարտավորությունները կոչվում են պահուստներ:

Երբ ընկերությունը կանխիկ գումար է ավելացնում բանկային հաշվում, բանկն իր հաշվեկշռում գրանցում է պարտավորություն, որը ներկայացնում է ավանդատուին վճարելու պարտավորությունը՝ ըստ պահանջի: Միաժամանակ, կրկնակի գրանցման սկզբունքի համաձայն, բանկը կանխիկ դրամն ինքն է գրանցում որպես ակտիվ: Ընկերությունը, մյուս կողմից, կանխիկ դրամը բանկում ավանդադրելիս արձանագրում է դրամական միջոցների նվազում և բանկային ավանդների համապատասխան աճ։

Անհրաժեշտ է տարբերակել պարտավորությունները ծախսերից։

Ծախսը այն գործառնությունների արժեքն է, որը ընկերությունը կատարում է եկամուտներ ստեղծելու համար: Ծախսերը կապված են եկամուտների հետ, որոնք ընկերության եկամտի մասին հաշվետվությունում են ներկայացվում: Ծախսերն օգտագործվում են զուտ եկամուտը հաշվարկելու համար: Հավասարումը եկամուտներ հանած ծախսերն է: Պարտավորությունները ներկայացվում են ընկերության հաշվեկշռում, իսկ ծախսերը՝ ընկերության ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում[4]:

Դեբետ և կրեդիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբետը կա՛մ մեծացնում է ակտիվը, կա՛մ նվազեցնում պարտավորությունը, կրեդիտը կամ նվազեցնում է ակտիվը կամ մեծացնում պարտավորությունը:

Բիզնեսի հաշվապահությունը վարելիս հաշիվներում գումարը մեծացնելու համար պետք է դեբետավորել որոշ հաշիվներ և կրեդիտավորել մյուսները: Ստորև ներկայացված են, թե հաշիվների րո խմբի դեպքում փոփոխություններն ինչպես են ներկայացվում[5]

  • եկամուտի հաշիվների ավելացման դեպքում կրեդիտավորել, իսկ նվազեցնելու դեպքում դեբետավորել,
  • ծախսային հաշիվների ավելացման դեպքում դեբետավորել, իսկ նվազեցման դեպքում՝ կրեդիտավորել,
  • ակտիվային հաշիվների ավելացման դեպքում դեբետավորել, իսկ նվազեցման դեպքում՝ կրեդիտավորել,
  • պարտավորության հաշիվների ավելացման դեպքում կրեդիտավորել, իսկ դեբետավորել՝ նվազեցնելու համար
  • կապիտալի հաշիվների ավելացման դեպքում կրեդիտավորել, իսկ դեբետավորել՝ նվազեցնելու համար

Երբ կանխիկ դրամը ավանդադրվում է բանկում, բանկային հաշվում ավելանում է գումարը, որը ցույց է տրվում դեբետում, իսկ ավանդային հաշվում, որը դառնում է պարտավորություն, տեղի ունեցած այս գործարքը ցույց կտրվի կրեդիտում։

Երբ բանկից կանխիկ գումար է հանվում, տեղի է ունենում հակառակը՝ բանկը «կրեդիտավորում» է իր կանխիկ հաշիվը և «դեբետավորում» իր ավանդային հաշիվը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hussey, Roger (2011). Fundamentals of International Financial Accounting.
  2. «Definition of liability accounts | Accounting glossary». FreeAgent (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  3. «What Is the Accounting Equation? Equity, Assets and Liabilities». www.indeed.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-22-ին.
  4. «Liability: Definition, Types, Example, and Assets vs. Liabilities». Investopedia (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  5. «Definition of liability accounts | Accounting glossary». FreeAgent (անգլերեն). Վերցված է 2024-12-24-ին.
  6. «Double Entry: What It Means in Accounting and How It's Used». Investopedia (անգլերեն). Վերցված է 2024-12-22-ին.